Գլխավոր տեղեկություն
Номер
N 08-418-Լ
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (25.01.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2009.01.15/2(320) Հատուկ բաժին
Принят
Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
Дата принятия
29.12.2008
Подписан
Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ
Дата подписания
29.12.2008
Дата вступления в силу
25.01.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

29 դեկտեմբերի 2008 թ.
ք. Երևան

N 08-418-Լ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներով և հիմք ընդունելով «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեությունների լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը (արձանագրություն լիցենզավորող հանձնաժողովի 29.12.08 թ. կայացած նիստի).

 

Հրամայում եմ`

 

1. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի (տարեկան պետական տուրքը չվճարելու դեպքում) և 36 հոդվածի 2-րդ մասի պահանջների համաձայն «Շահ-Աուդիտ» ՍՊ ընկերության «Անշարժ գույքի գնահատում» գործունեության ԱԳ N 0457 լիցենզիայի գործողությունը կասեցնել՝ մինչև խախտման պատճառի վերացումը։

2. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի (տարեկան պետական տուրքը չվճարելու դեպքում) և 36 հոդվածի 2-րդ մասի պահանջների համաձայն «Մ.Ա.Կ. Ֆիրմա» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0641 լիցենզիայի գործողությունը կասեցնել՝ մինչև խախտման պատճառի վերացումը։

3. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի (տարեկան պետական տուրքը չվճարելու դեպքում) և 36 հոդվածի 2-րդ մասի պահանջների համաձայն «ԷՆ ԷՍ ԸԴՎԱՅԶ» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0643 լիցենզիայի գործողությունը կասեցնել՝ մինչև խախտման պատճառի վերացումը։

4. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի դիմումի համաձայն) «ՌՈՎԻՌԱՖ» ՍՊ ընկերության «Անշարժ գույքի գնահատում» գործունեության ԱԳ N 0639 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։

5. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի դիմումի համաձայն) «Էյջ Էմ Ջի-Ռիելթի» ՍՊ ընկերության «Անշարժ գույքի գնահատում» գործունեության ԱԳ N 0656 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։

6. Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 26, 28 հոդվածների և ՀՀ կառավարության 07.01.02 թ. N 5 որոշմամբ հաստատված «ՀՀ տարածքում տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացման, անշարժ գույքի գնահատման և ռիելթորական գործունեությունների բնագավառներում իրականացվող գործունեության լիցենզավորման կարգի» 7-րդ, 8-րդ և 10-րդ կետերի պահանջները՝ «Մակարալ» ՍՊ ընկերությանը տրամադրել «Անշարժ գույքի գնահատում» գործունեության լիցենզիա։

7. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել կոմիտեի աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Հ. Հարությունյանի վրա, հսկողությունը՝ կոմիտեի նախագահի տեղակալ Հ. Հովհաննիսյանի վրա։

 

Կոմիտեի նախագահ` Մ. Վարդանյան

 

Ց Ա Ն Կ

 

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
(29.12.2008թ. հր. N 08-418-Լ)

 

Հ/Հ Ֆիզիկական անձ(անուն,ազգանուն) իրավաբանական անձ(անվանումը և գործունեության իրականացման վայրը) Բնակության վայրը, գտնվելու վայրը Լիցենզիայի համարը Լիցենզիան տալու ամսաթիվը Հարկ վճարողի հաշվառման համարը /ՀՎՀՀ/

Գրանց-
ման համարը

Գործունեության տեսակը Գործու-
նեության
իրակա-
նացման վայրը
Գործողության ժամկետը Տեղեկություններ գրանցամատյանում լիցենզիայի վերաձևակերպման, նրա գործողության կասեցման, դադարեցման մասին Այլ տեղեկու-
թյուններ
1 «Շահ-Աուդիտ» ՍՊԸ Երևան, Պուշկինի 60, բն. 75 ԱԳN0457 17.11.03թ. 02542317 457 Անշարժ գույքի գնահատում ՀՀ Անժամկ. Կասեցվել Է տարեկան տուրքը չվճարելու պատճառով  
2 « Մ.Ա.Կ. Ֆիրմա» ՍՊԸ Երևան, Սաֆարյան 5/8 ԱԳN0641 28.12.06թ. 02525291 639 Ռիելթորական գործունեություն ՀՀ Անժամկ. Կասեցվել Է տարեկան տուրքը չվճարելու պատճառով  
3 «ԷՆ ԷՍ ԸԴՎԱՅԶ» ՍՊԸ Երևան, Դեմիրճյան 33, բն. 29ւս ԱԳN0643 28.12.06թ. 02576985 641 Ռիելթորական գործունեություն ՀՀ Անժամկ. Կասեցվել Է տարեկան տուրքը չվճարելու պատճառով  
4 «ՌՈՎԻԱՖ» ՍՊԸ Արարատի մ-զ, Այնթափ հ- Ք. ԱԳN0639 28.12.06թ. 04213239 637 Անշարժ գույքի գնահատում ՀՀ Անժամկ. Դադարեցվել Է դիմումի համաձայն  
5 «Էյջ էմ Ջի– Ռիելթի» ՍՊԸ Ք. Երևան, Դավթաշեն 2թ. 20շ, բն. 2 ԱԳN0656 02.03.07թ. 01400221 654 Անշարժ գույքի գնահատում ՀՀ Անժամկ. Դադարեցվել Է դիմումի համաձայն  
6 «Մակարալ» ՍՊԸ Ք. Իջևան, Մետաղագործների 10շ, բն.8 ԱԳN0819 29.12.08թ. 07614469 814 Անշարժ գույքի գնահատում ՀՀ Անժամկ.   Լիցենզիայի տրամադրում

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան