«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
10 հունիսի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 11809218
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
29 ապրիլի 2009 թ. |
N 404-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 25-Ի N 426-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2005 թվականի ապրիլի 25-ի «Մեկ անձից գնումներ կատարելու հիմքերը և (կամ) փաստաթղթերը սահմանելու մասին» N 426-Ն հրամանում կատարել հետևյալ լրացումը՝
հրամանով հաստատված հավելվածը՝ «Մեկ անձից կատարվող գնումների» անվանացանկը լրացնել նոր տողով, հետևյալ բովանդակությամբ.
38 |
Ապրանքն արտադրած կամ վերջինիս միակ ներկայացուցիչ հանդիսացող անձից ապրանքի տեխնիկական սպասարկման ծառայությունների, ներառյալ սպասարկման համար անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերում |
Նախարար |
Տ. Դավթյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|