«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
16 հունիսի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 12409224
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
4 հունիսի 2009 թ. ք. Երևան |
N 1353-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-Ի N 01/42 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասին և 11-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության 1998 թվականի հուլիսի 28-ի «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի 1-ին և 9-րդ կետերով, 11 հոդվածի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված ձևերը հաստատելու մասին» N 01/42 հրամանում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները՝
1) ուժը կորցրած ճանաչել հրամանի 6-րդ և 16-րդ կետերը և այդ կետերով հաստատված հայտարարության ձևերը,
2) հրամանը 19-րդ կետից հետո լրացնել 20-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ՝
«20. Հյուրանոցային տնտեսության օբյեկտի գործունեության համար հաստատագրված վճարների հաշվարկման ելակետային տվյալի և ուղղիչ գործակիցների վերաբերյալ հայտարարության ձևը և լրացման կարգը՝ համաձայն N 7 հավելվածի։»,
3) հրամանը լրացնել նոր N 7 հավելվածով՝ համաձայն սույն հրամանի հավելվածի։
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ՝ |
Գ. Խաչատրյան |
|
Հավելված ՀՀ կառավարությանն առընթերպետական եկամուտների կոմիտեի նախագահի 2009 թ. հունիսի 4-ի N 1353-Ն հրամանի |
«Հավելված N 7
___________________________ հարկային
տեսչության պետ` ________________________
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵԼԱԿԵՏԱՅԻՆ ՏՎՅԱԼԻ ԵՎ ՈՒՂՂԻՉ ԳՈՐԾԱԿՑԻ ՄԱՍԻՆ
1. Հարկ վճարողի անվանումը ____________________________________
2. Գտնվելու վայրը ___________________________________________
3. Գործունեության իրականացման վայրը (հասցեն) _______________________
4. Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) |
|
5. Հայտարարությունը ներկայացվում է 20 թ. __________________________
_____________________________________________ ամիսների համար
տառերով նշվում է ամիսը (ամիսները) |
6. Հյուրանոցային տնտեսության օբյեկտի մակերեսը (մ2) |
|
7. Հյուրանոցային տնտեսության օբյեկտի գտնվելու վայրի ուղղիչ գործակիցը |
Հարկ վճարողի տնօրենի |
գրանցված է ___________ ՀՏ կողմից |
(անհատ ձեռնարկատիրոջ) |
թիվ ____ ___________20 թ. |
ստորագրությունը 20 թ. |
|
|
Կ. Տ. |
_____ ___________ 20 թ.
ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵԼԱԿԵՏԱՅԻՆ ՏՎՅԱԼԻ ԵՎ ՈՒՂՂԻՉ ԳՈՐԾԱԿՑԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳ
Հայտարարությունը ներկայացվում է զբոսաշրջության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի կողմից սահմանված չափանիշներին չհամապատասխանող հյուրանոցային տնտեսության օբյեկտի գործունեություն իրականացնողների կողմից։
Հայտարարությունը լրացվում է երկու օրինակից և ներկայացվում հաստատագրված վճար վճարողի հաշվառման վայրի հարկային տեսչություն։ Հարկային տեսչության կողմից հայտարարությունը հաշվառելուց (գրանցելուց) և կնքելուց հետո մեկ օրինակը վերադարձվում է հաստատագրված վճար վճարողին։
Գործունեության իրականացման յուրաքանչյուր վայրի (հասցեի) համար ներկայացվում է առանձին հայտարարություն։
1-ին տողում նշվում է հաստատագրված վճար վճարողի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը և ազգանունը,
2-րդ տողում նշվում է հաստատագրված վճար վճարողի գտնվելու վայրը,
3-րդ տողում նշվում է հաստատագրված վճար վճարողի փաստացի գործունեության իրականացման վայրը (հասցեն),
4-րդ տողում նշվում է Հայաստանի Հանրապետության հարկային մարմնի կողմից տրամադրված հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ-ն),
5-րդ տողում լրացվում է գործունեության իրականացման այն ժամանակահատվածը, որի համար ներկայացվում է հայտարարությունը,
6-րդ տողում լրացվում է հյուրանոցային տնտեսության օբյեկտի մակերեսը (մ2),
7-րդ տողում լրացվում է հյուրանոցային տնտեսության օբյեկտի գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարի հաշվարկման համար «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3610-րդ հոդվածով սահմանված համապատասխան ուղղիչ գործակիցը։
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|