Գլխավոր տեղեկություն
Номер
N 215-Ն
Տիպ
Հրաման
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (11.12.2005-26.08.2011)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2003.08.01./19(137) Հոդ.295
Принят
Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
Дата принятия
23.06.2003
Подписан
Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ
Дата подписания
23.06.2003
Дата вступления в силу
11.08.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
29.12.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

10 հուլիսի 2003 թ.

Պետական գրանցման թիվ 32203217

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

23 հունիսի 2003 թ.
ք. Երևան

N 215-Ն 

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ, ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ, ԱՅԳԵՏՆԱԿՆԵՐԻ (ԱՄԱՌԱՆՈՑՆԵՐԻ) ԵՎ ԴՐԱՆՑ ԿԻՑ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՎՏՈՏՆԱԿՆԵՐԻ, ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ, ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐՈՒՄ ՏԵՂԱԿԱՅՎԱԾ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ, ԱՌԱՆՁԻՆ ԿԱՆԳՆԱԾ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի և ՀՀ կառավարության 2003 թ. մայիսի 22-ի «Գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող շենքերի և շինությունների ու դրանց գնահատությունների վերաբերյալ տեղեկությունների ներկայացման կարգը սահմանելու մասին» N 641-Ն որոշմամբ հաստատված կարգի թիվ 2.3 կետի «դ» ենթակետի պահանջները և նպատակ ունենալով պարզաբանել կազմակերպություններին և ֆիզիկական անձանց պատկանող, գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող շենքերի և շինությունների կադաստրային գնահատման կարգերը

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, անհատական բնակելի տների, այգետնակների (ամառանոցների) և դրանց կից օժանդակ շինությունների, ավտոտնակների, բազմաբնակարան բնակելի շենքերում գտնվող ոչ բնակելի տարածքների, բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված հասարակական և արտադրական նշանակության, առանձին կանգնած հասարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների կադաստրային գնահատման մեթոդական ցուցումները (հավելված N 1):

2. Հաստատել գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող շենքերի և շինությունների կադաստրային գնահատությունների ամփոփ հաշվարկի ձևատեսքերը՝ հավելված N 2, N 3, N 4, N 5:

3. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության կողմից 1998 թ. հուլիսի 28-ին հաստատված «Քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող բնակելի (բազմաբնակարան բնակելի տների բնակարանների, անհատական բնակելի տների այգետնակների, ավտոտնակների, տնտեսական և նրանց կից օժանդակ շինությունների) գնահատման մեթոդական ցուցումները»:

 

Կոմիտեի նախագահ

Մ. Վարդանյան

 

Հավելված N 1

 

ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է
Հայաստանի Հանրապետության 
ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
……………………. Վ.ԽԱՉԱՏՐՅԱՆ
26 հունիսի 2003 թ.
հրաման N 540-Ա

ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է
Հայաստանի Հանրապետության 
կառավարությանն առընթեր հարկային 
պետական ծառայության պետ
...........................…….. Ե.ԶԱԽԱՐՅԱՆ
 27 հունիսի 2003 թ.

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Հայաստանի Հանրապետության
կառավարությանն առընթեր անշարժ
գույքի կադաստրի պետական
 կոմիտեի նախագահի
2003 թ-ի հունիսի 23-ի
N 215-Ն հրամանով

 

Մ Ե Թ Ո Դ Ա Կ Ա Ն  Ց ՈՒ Ց ՈՒ Մ Ն Ե Ր

 

ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ, ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ, ԱՅԳԵՏՆԱԿՆԵՐԻ (ԱՄԱՌԱՆՈՑՆԵՐԻ) ԵՎ ԴՐԱՆՑ ԿԻՑ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՎՏՈՏՆԱԿՆԵՐԻ, ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ, ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐՈՒՄ ՏԵՂԱԿԱՅՎԱԾ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ, ԱՌԱՆՁԻՆ ԿԱՆԳՆԱԾ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

 

Մեթոդական ցուցումները մշակվել են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից՝ հիմք ընդունելով «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-491-Ն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելվածով սահմանված գնահատման կարգերը և նպատակ ունի պարզաբանել կազմակերպություններին և ֆիզիկական անձանց սեփականության իրավունքով պատկանող գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող շենքերի և շինությունների (այսուհետև՝ շինություններ) կադաստրային գնահատման աշխատանքների իրականացումը:

 

Բ ա ժ ի ն  1

 

Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն մեթոդական ցուցումներով (այսուհետև՝ ցուցումներ) պարզաբանվում են Հայաստանի Հանրապետության տարածքում, կազմակերպություններին և ֆիզիկական անձանց սեփականության իրավունքով պատկանող, գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող, անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնում իրավունքի պետական գրանցում ստացած, ինչպես նաև «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության 2003թ. հունվարի 31-ի ՀՕ-510-Ն օրենքով սեփականության իրավունքը ճանաչված, սակայն դեռևս իրավունքի պետական գրանցում չստացած` ներառյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բնութագրվող անավարտ (կիսակառույց) շինությունների կադաստրային գնահատման աշխատանքները, ընդ որում՝

1.1 Բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանները գնահատվում են «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելվածի 1-ին կետով սահմանված կարգով:

1.2 Անհատական բնակելի տները, այգետնակները (ամառանոցները) և դրանց կից օժանդակ շինությունները գնահատվում են «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելվածի 2-րդ կետով սահմանված կարգով: Մետաղական շինությունների գնահատման համար որպես ելակետային ցուցանիշ է ընդունվում անհատական բնակելի տների տուֆից շինության արժեքը՝ 1խմ=85000 դրամ:

1.3 Առանձին կանգնած հասարակական նշանակության շինությունները գնահատվում են «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելվածի 3-րդ կետով սահմանված կարգով:

1.4 Առանձին կանգնած արտադրական նշանակության շինությունները գնահատվում են «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելվածի 4-րդ կետով սահմանված կարգով:

1.5 Բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված հասարակական և արտադրական նշանակության շինությունները գնահատվում են «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելվածի 5-րդ կետով սահմանված կարգով:

1.6 Բազմաբնակարան բնակելի շենքերը, բազմաբնակարան բնակելի շենքերում գտնվող ոչ բնակելի տարածքները գնահատվում են բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների գնահատման կարգով:

1.7 Ավտոտնակները գնահատվում են անհատական բնակելի տներին, այգետնակներին /ամառանոցներին/ կից օժանդակ շինությունների գնահատման կարգով: Մետաղական ավտոտնակների գնահատման համար որպես ելակետային ցուցանիշ է ընդունվում անհատական բնակելի տների տուֆից շինության արժեքը՝ 1խմ=85000 դրամ:

1.8 Անհատական բնակելի տներին, այգետնակներին (ամառանոցներին) կից ջերմոցները, ջրավազանները գնահատվում են անհատական բնակելի տներին, այգետնակներին (ամառանոցներին) կից օժանդակ շինությունների գնահատման կարգով: Մետաղական կոնստրուկցիաներով ջերմոցների գնահատման համար որպես ելակետային ցուցանիշ է ընդունվում անհատական բնակելի տների տուֆից շինության արժեքը՝ 1խմ=85000 դրամ, տանիքի նյութի հետ կապված գործակից է ընդունվում «այլ նյութից տանիքի համար» սահմանված գործակիցը (Գտ= 0.85), ծածկի նյութի հետ կապված գործակիցը չի կիրառվում, արտաքին հարդարման հետ կապված գործակից է ընդունվում «արտաքին հարդարում չունեցող շինության համար» սահմանված գործակիցը (Գահ= 1.0):

1.9 Առանձին կանգնած արտադրական նշանակության հիմնական շինություններին կից անգարները, հովացուցիչները, ջրավազանները, ջերմոցները, ծածկերը և այլ շինությունները գնահատվում են առանձին կանգնած արտադրական նշանակության շինությունների գնահատման կարգով:

1.10 Առանձին կանգնած հասարակական նշանակության հիմնական շինություններին կից անգարները, հովացուցիչները, ջրավազանները, ջերմոցները, ծածկերը և այլ շինությունները գնահատվում են առանձին կանգնած հասարակական նշանակության շինությունների գնահատման կարգով:

1.11 Առանձին կանգնած հասարակական և արտադրական նշանակության շինություններին կից բացօթյա ծածկերի (շվաքարանների) և կից բաց պատշգամբների գնահատման համար որպես ելակետային ցուցանիշ է ընդունվում անհատական բնակելի տների, այգետնակների բաց պատշգամբների մակերեսի համար սահմանված արժեքը 1քմ=5000 դրամ:

(1.11 կետը լրաց. 23.11.05 N 395-Ն)

1.12. Բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված հասարակական և արտադրական նշանակության շինություններին կից բաց պատշգամբների գնահատության ժամանակ որպես ելակետային ցուցանիշ է ընդունվում անհատական բնակելի տների, այգետնակների բաց պատշգամբների մակերեսի համար սահմանված արժեքը` 1 քմ=5000 դրամ:

(1.12 կետը լրաց. 23.11.05 N 395-Ն)

2. Շինությունների տեղադրության (տարածագնահատման գոտիականության) գործակիցները (Գգ) սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

2.1 Շինությունների տեղադրության (տարածագնահատման գոտիականության) յուրաքանչյուր գոտու համար, առաջին գոտուց սկսած, արտաքին սահմանագիծ հանդիսացող փողոցների երկու կողմերում կառուցված, տվյալ փողոցի հասցեներ ունեցող շինությունները մտնում են տվյալ գոտու մեջ:

3. Շինության վնասվածության աստիճանը բնութագրող գործակիցը (Գվ) կիրառվում է միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված տեխնիկական եզրակացության առկայության դեպքում: 4-րդ կարգի վնասվածության աստիճան ունեցող շինությունները չեն գնահատվում:

4. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող անավարտ (կիսակառույց) շինությունների ավարտվածության աստիճանների (Գա) բնութագրման չափանիշները հետևյալն են.

4.1 . Մինչև 50 տոկոս ավարտվածության աստիճան ունեցող շինություններ` եթե կառուցված են շինության պատերը և միջհարկային ծածկը (ծածկերը):

4.2 . 50-80 տոկոս ավարտվածության աստիճան ունեցող շինություններ` եթե կառուցված են շինության հիմնահարկը (հիմնահարկերը) և տանիքը:

4.3 . 80 տոկոս և ավելի ավարտվածության աստիճան ունեցող շինություններ` եթե լիովին ավարտված չեն շինության հարդարման և հարակից աշխատանքները:

5. Շինության տանիքի նյութի հետ կապված գործակիցը (Գտ) կիրառվում է շինության վերջին հարկի գնահատման համար, բացառությամբ՝ բազմաբնակարան բնակելի շենքերի, բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, բազմաբնակարան բնակելի շենքերում գտնվող ոչ բնակելի տարածքների, ինչպես նաև այդ շենքերում տեղակայված հասարակական ու արտադրական նշանակության շինությունների:

6. Առանձին կանգնած հասարակական նշանակության շինությունների և դրանց կից անգարների, հովացուցիչների, ջրավազանների, ջերմոցների և այլ շինությունների գնահատման ժամանակ (բացառությամբ պարիսպների և ծածկերի) կիրառվում է լրացուցիչ նվազեցնող գործակից (Գշծ) «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելվածով սահմանված կարգով: Ընդ որում‚ նվազեցնող գործակից կիրառվում է առանձին կանգնած յուրաքանչյուր շինության բոլոր հարկերի ներքին ծավալների հանրագումարի նկատմամբ:

7. Առանձին կանգնած արտադրական նշանակության շինությունների և դրանց կից անգարների, հովացուցիչների, ջրավազանների, ջերմոցների և այլ շինությունների գնահատման ժամանակ (բացառությամբ պարիսպների և ծածկերի) կիրառվում է լրացուցիչ նվազեցնող գործակից (Գշծ) «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելվածով սահմանված կարգով: Ընդ որում‚ նվազեցնող գործակից կիրառվում է բոլոր շինությունների ներքին ծավալների հանրագումարի նկատմամբ:

8. Շինությունները գնահատվում են շինության ներքին չափերով (ներքին բարձրություն, ներքին մակերես, ներքին ծավալ): Յուրաքանչյուր շինություն և շինության հարկ գնահատվում է առանձին:

9. Շինությունների գույքահարկով հարկման բազան ձևավորվում է «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելվածով սահմանված գնահատման կարգերով և սույն ցուցումներով գնահատված կադաստրային արժեքներից:

10. Գույքահարկով հարկման բազայի ձևավորման նպատակով շինությունների գնահատումը (վերագնահատումը) կատարվում է երեք տարին մեկ անգամ` գնահատման տարվա հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառման տվյալների հիման վրա: Գույքահարկով հարկման բազայի գնահատված (վերագնահատված) կադաստրային արժեքները հիմք են հանդիսանում տվյալ տարվան հաջորդող երեք տարիների գույքահարկի հաշվարկման համար:

11. Շինությունների կադաստրային արժեքի չափման միավորը դրամն է:

 

Բ ա ժ ի ն  2

 

Շինությունների կադաստրային գնահատությունը

 

1. 2004 թվականի հուլիսի 1-ի դրությամբ 2005-2007 թթ. գույքահարկով հարկման բազայի ձևավորման նպատակով, «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելվածով սահմանված գնահատման կարգերով և սույն ցուցումներով գնահատվում (վերագնահատվում) են ֆիզիկական անձանց և կազմակերպություններին պատկանող, անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնում իրավունքի պետական գրանցում ստացած, ինչպես նաև «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սեփականության իրավունքը ճանաչված, սակայն դեռևս իրավունքի պետական գրանցում չստացած, գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող բնակելի, հասարակական և արտադրական նշանակության` ներառյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բնութագրվող անավարտ (կիսակառույց) շինությունները, այդ թվում՝

ա) բազմաբնակարան բնակելի շենքերը՝ բացառությամբ կիսակառույց,

բ) բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանները,

գ) բազմաբնակարան բնակելի շենքերում գտնվող ոչ բնակելի տարածքները (նկուղ, կիսանկուղ, բացվածք, ձեղնահարկ, վերնահարկ և այլն),

դ) անհատական բնակելի տները, այգետնակները (ամառանոցները) և դրանց կից օժանդակ շինությունները, այդ թվում՝ ավտոտնակները,

ե) առանձին կանգնած հասարակական նշանակության շինությունները և դրանց կից անգարները, հովացուցիչները, ջրավազանները, ջերմոցները, ծածկերը և այլն,

զ) առանձին կանգնած արտադրական նշանակության շինությունները և դրանց կից անգարները, հովացուցիչները, ջրավազանները, ջերմոցները, ծածկերը և այլն,

է) բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված հասարակական և արտադրական նշանակության շինությունները:

11 . 2005 թվականի նոյեմբերի 26-ից սկսած «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված գնահատման կարգերով գնահատվում և գույքահարկով հարկման բազաներում ընդգրկվում են նաև.

ա) սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամասի վրա ինքնակամ կառուցված շենքերը և շինությունները,

բ) բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից ինքնակամ կառուցված` շենքում գտնվող օրինական մաս կազմող միավորի հետ անմիջական կապ ունեցող ինքնակամ կցակառույց շինությունները:

(11 կետը լրաց. 23.11.05 N 395-Ն)

2. 2003 թ. հունվարի 1-ից «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելվածով սահմանված գնահատման կարգերով և սույն ցուցումներով գնահատվում են ֆիզիկական անձանց պատկանող, գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող, Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն նոր կառուցված, ձեռք բերված, նոր առաջացած, ինչպես նաև «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սեփականության իրավունքը ճանաչված, սակայն անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնում դեռևս իրավունքի պետական գրանցում չստացած բնակելի նշանակության, ներառյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բնութագրվող անավարտ (կիսակառույց) շինությունները և բազմաբնակարան բնակելի շենքերում գտնվող ոչ բնակելի տարածքները‚ այդ թվում՝

ա) բազմաբնակարան բնակելի շենքերը‚ բացառությամբ` կիսակառույց,

բ) բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանները,

գ) բազմաբնակարան բնակելի շենքերում գտնվող ոչ բնակելի տարածքները (նկուղ, կիսանկուղ, բացվածք, ձեղնահարկ, վերնահարկ և այլն), բացառությամբ՝ բազմաբնակարան բնակելի շենքերում գտնվող հասարակական և արտադրական շինությունների,

դ) անհատական բնակելի տները, այգետնակները (ամառանոցները) և դրանց կից օժանդակ շինությունները, այդ թվում՝ ավտոտնակներ,

3. Ֆիզիկական անձանց պատկանող, 2003 թվականի հունվարի 1-ից մինչև 2004 թ-ի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում, ընթացիկ գործառույթների արդյունքում, ինչպես նաև իրավունքների առաջին պետական գրանցման շրջանակներում, հասարակական և արտադրական նշանակության շինությունները «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելվածով սահմանված գնահատման կարգերով և սույն ցուցումներով չեն գնահատվում:

4. Կազմակերպություններին պատկանող, 2003 թ-ի հունվարի 1-ից մինչև 2004 թ-ի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում, ընթացիկ գործառույթների արդյունքում, ինչպես նաև իրավունքների առաջին պետական գրանցման շրջանակներում որևէ շինություն «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելվածով սահմանված գնահատման կարգերով և սույն ցուցումներով չեն գնահատվում:

5. 2003թ-ի հունվարի 1-ից մինչև 2004 թ-ի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում, ընթացիկ գործառույթների արդյունքում, ինչպես նաև իրավունքների առաջին պետական գրանցման շրջանակներում ֆիզիկական անձանց պատկանող, գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող բնակելի նշանակության շինությունները և բազմաբնակարան բնակելի շենքերում գտնվող ոչ բնակելի տարածքները (բացառությամբ բազմաբնակարան բնակելի շենքերում գտնվող հասարակական և արտադրական տարածքների), ներառյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բնութագրվող անավարտ (կիսակառույց) շինությունները «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելվածով սահմանված գնահատման կարգերով և սույն ցուցումներով՝

5.1 Գնահատվում են, եթե փոփոխություն են կրել 2001 թ-ի գնահատման (վերագնահատման) տարվա հուլիսի 1-ի դրությամբ գույքահարկով հարկման բազայի կամ կադաստրային գործում առկա տվյալների համեմատությամբ:

5.2 Չեն գնահատվում, եթե փոփոխություն չեն կրել 2001 թ-ի գնահատման (վերագնահատման) տարվա հուլիսի 1-ի դրությամբ գույքահարկով հարկման բազայի կամ կադաստրային գործում առկա տվյալների համեմատությամբ:

 

Բ ա ժ ի ն  3

 

Շինությունների գնահատման վերաբերյալ տեղեկությունների տրամադրումը

 

1. Ֆիզիկական անձանց և կազմակերպություններին պատկանող գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող շինությունների գնահատությունների արդյունքում ձևավորված գույքահարկով հարկման բազայի ամփոփ ցուցակները մինչև գնահատման (վերագնահատման) տարվա սեպտեմբերի 1-ը տրամադրվում են համապատասխան հարկային տեսչություններին և տեղական ինքնակառավարման մարմիններին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը՝ նախորդ ամսվա ընթացքում շինությունների սեփականատերերի փոփոխման վերաբերյալ տեղեկությունները տրամադրվում են համապատասխան հարկային տեսչություններին և տեղական ինքնակառավարման մարմիններին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

3. Մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը՝ նախորդ ամսվա ընթացքում սեփականության իրավունքով գրանցված, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սեփականության իրավունքը ճանաչված, դեռևս անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնում իրավունքի պետական գրանցում չստացած, ինչպես նաև սեփականության իրավունքը դադարեցված (այդ թվում` պետության կամ համայնքների կարիքների համար վերցված, հօգուտ պետության բռնագրավված և այլն), բաժանված, միավորված, քանդված կամ վերացած շինությունների վերաբերյալ տեղեկությունները տրամադրվում են համապատասխան հարկային տեսչություններին և տեղական ինքնակառավարման մարմիններին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

4. Սույն ցուցումների 2-րդ բաժնի 3-րդ, 4-րդ, 5-րդ կետերում նշված դեպքերում շինությունների վերաբերյալ տեղեկությունները տրամադրվում են համապատասխան հարկային տեսչություններին և տեղական ինքնակառավարման մարմիններին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

5. Մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներին Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինները գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող շենքերի, շինությունների ընթացիկ հաշվառման վերաբերյալ տեղեկությունները ներկայացնում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, ընդ որում`

ա) նախորդ ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն նոր կառուցված, նոր առաջացած (ավարտվածության աստիճանի, հարկայնության, նպատակային և գործառնական նշանակության փոփոխություններ ունեցող) շենքերի, շինությունների ընթացիկ հաշվառման վերաբերյալ,

բ) նախորդ ամսվա ընթացքում սահմանված կարգով քանդված կամ վերացած շենքերի, շինությունների հաշվառումից հանելու վերաբերյալ:

Ֆիզիկական անձինք և կազմակերպություններն իրենց պատկանող շինությունները «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելվածով սահմանված գնահատման կարգերով ինքնուրույն գնահատելու համար անհրաժեշտ ելակետային տվյալները գրավոր դիմումի համաձայն կարող են ստանալ անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնից:

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի
կադաստրի պետական կոմիտեի նախագահի
2003 թ-ի հունիսի 23-ի N 215-Ն հրամանի

 

                               Ա Մ Փ Ո Փ  Հ Ա Շ Վ Ա Ր Կ


 200  թ-ի հուլիսի 1-ի դրությամբ ____________ մարզի _____________ համայնքում  հարկատուներին սեփականության իրավունքով գրանցված բազմաբնակարան բնակելի  շենքերի բնակարանների, բնակելի շենքերում գտնվող ոչ բնակելի տարածքների, այդ
 թվում անավարտ, կիսակառույց (բացառությամբ` բազմաբնակարան բնակելի շենքերում  գտնվող հասարակական և արտադրական տարածքների), գնահատման
 1. Սեփականատիրոջ (ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականատերերի)  անունը, ազգանունը, հայրանունը կամ կազմակերպության լրիվ անվանումը և  բաժնեմասը _____________________________
 _____________________________________________________________

2. Սեփականատիրոջ հասցեն

 _____________________________________________________________
3. Շենքի, շինության գտնվելու վայրը ______________________________________

            փոստային հասցեն` մարզ, համայնք, փողոց, շենք, բնակարան

4. Շենքի շինության ծածկագիրը ___________________________

5. Գնահատող` ____________________

______________________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

 

N

 Շենքի, շինության

Անվանումը

Ամ
(դրամ)

Մ
(քառ.մ)

Գնահատման գործակիցները

Կադաստրային արժեքը (հազ. դրամ)

Գգ

Գծ

Գբ

Գհ

Գվ

Գմ

Գա

1

 2

 3

 4

 5

 6

 7

 8

 9

10

11

12

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հայաստանի Հանրապետության  կառավարությանն առընթեր
անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ______________      

տարածքային ստորաբաժանման ղեկավար 

________________

________________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

 Կ.Տ.
___ ______________ 200  թ.  

 

 

 

Հավելված N 3
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի
կադաստրի պետական կոմիտեի նախագահի
2003 թ-ի հունիսի 23-ի N 215-Ն հրամանի

 

Ա Մ Փ Ո Փ  Հ Ա Շ Վ Ա Ր Կ

 

200  թ-ի հուլիսի 1-ի դրությամբ ____________ մարզի _____________ համայնքում  հարկատուներին սեփականության իրավունքով գրանցված, ՀՀ օրենքի ուժով  սեփականության իրավունքը ճանաչված անհատական բնակելի տների, այգետնակների
(ամառանոցների) և դրանց կից շինությունների, ավտոտնակների (այդ թվում  անավարտ, կիսակառույց) գնահատման
1. Սեփականատիրոջ (ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականատերերի)  անունը, ազգանունը, հայրանունը կամ կազմակերպության լրիվ անվանումը և  բաժնեմասը ___________________________
 ___________________________________________________________
 
2. Սեփականատիրոջ հասցեն

___________________________________________________________  
3. Շենքի, շինության գտնվելու վայրը ____________________________________

փոստային հասցեն` մարզ, համայնք, փողոց, շենք, բնակարան, տուն, շինություն

4. Շենքի շինության ծածկագիրը ___________________________

5. Գնահատող` ____________________

______________________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)


N


 Շենքի, շինության

Անվանումը

Աշ 
(դրամ)

Ծշ 
(խմ)

Ապ 
(դրամ)

Ծպ 
(խմ)

Աբ 
(դրամ)

Մբ 
(քմ)

Գնահատման գործակիցներ

Կադաստրային արժեքը (հազ. դրամ)

Գգ 

Գհ 

Գտ 

Գծ 

Գն 

Գահ 

Գվ 

Գմ 

Գա 

1

 2

 3

 4

 5

 6

 7

 8

9

10

11

12

13

14

15

16

17

 18

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                   
                                   
                                   
                                   
                                   
                                   
                                   
                                   
                                   
                                   
                                   

 

Հայաստանի Հանրապետության  կառավարությանն առընթեր
անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ______________      

տարածքային ստորաբաժանման ղեկավար 

________________

________________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

 Կ.Տ.
___ ______________ 200  թ.  


 
 

Հավելված N 4
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի
կադաստրի պետական կոմիտեի նախագահի
2003 թ-ի հունիսի 23-ի N 215-Ն հրամանի

 

Ա Մ Փ Ո Փ  Հ Ա Շ Վ Ա Ր Կ

 

200  թ-ի հուլիսի 1-ի դրությամբ ____________ մարզի _____________ համայնքում  հարկատուներին սեփականության իրավունքով գրանցված, ՀՀ օրենքի ուժով  սեփականության իրավունքը ճանաչված անհատական բնակելի տների, այգետնակների
(ամառանոցների) և դրանց կից շինությունների, ավտոտնակների (այդ թվում  անավարտ, կիսակառույց) գնահատման
1. Սեփականատիրոջ (ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականատերերի)  անունը, ազգանունը, հայրանունը կամ կազմակերպության լրիվ անվանումը և  բաժնեմասը ___________________________
 ___________________________________________________________
 
2. Սեփականատիրոջ հասցեն

___________________________________________________________  
 3. Շենքի, շինության գտնվելու վայրը ___________________________________

փոստային հասցեն` մարզ, համայնք, փողոց, շենք, բնակարան, տուն, շինություն

4. Շենքի շինության ծածկագիրը ___________________________

5. Գնահատող` ____________________

______________________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

 

N


 Շենքի, շինության

Անվանումը

Աշ
(դրամ)

Ծշ
(խմ)

Ապ
(դրամ)

Ծպ
(խմ)

Աբ
(դրամ)

Մբ
(քմ)

Գնահատման գործակիցներ

Արժեքը ըստ հարկերի (հազ. դրամ0

Կադաստրային արժեքը (հազ. դրամ)

Գգ 

Գհ 

Գտ 

Գծ 

Գն 

Գահ 

Գվ 

Գմ 

Գա 

Գշծ 

1

 2

 3

 4

 5

 6

 7

 8

9

10

11

12

13

14

15

16

17

18

 19

 20

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       
                                       
                                       
                                       
                                       
                                       
                                       
                                       
                                       
                                       

 

Հայաստանի Հանրապետության  կառավարությանն առընթեր
անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ______________      

տարածքային ստորաբաժանման ղեկավար 

________________

________________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

 Կ.Տ.
___ ______________ 200  թ.  

 

Ա Մ Փ Ո Փ  Հ Ա Շ Վ Ա Ր Կ

 

200  թ-ի հուլիսի 1-ի դրությամբ ____________ մարզի _____________ համայնքում  հարկատուներին սեփականության իրավունքով գրանցված, ՀՀ օրենքի ուժով  սեփականության իրավունքը ճանաչված անհատական բնակելի տների, այգետնակների
(ամառանոցների) և դրանց կից շինությունների, ավտոտնակների (այդ թվում  անավարտ, կիսակառույց) գնահատման
1. Սեփականատիրոջ (ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականատերերի)  անունը, ազգանունը, հայրանունը կամ կազմակերպության լրիվ անվանումը և  բաժնեմասը ___________________________
 ___________________________________________________________
 
2. Սեփականատիրոջ հասցեն

___________________________________________________________  
 3. Շենքի, շինության գտնվելու վայրը ___________________________________

փոստային հասցեն` մարզ, համայնք, փողոց, շենք, բնակարան, տուն, շինություն

4. Շենքի շինության ծածկագիրը ___________________________

5. Գնահատող` ____________________

______________________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

 

N



 Շենքի, շինության

Անվանումը

Աշ
(դրամ)

Ծշ
(խմ)

Գնահատման գործակիցները

Կադաստրային արժեքը
(հազ. դրամ)

Գգ 

Գհ 

Գծ 

Գն 

Գահ 

Գվ 

Գմ 

Գա 

1

 2

 3

 4

 5

 6

 7

 8

 9

10

11

12

 13

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                         
                         
                         
                         
                         
                         
                         
                         
                         
                         
                         

 

Հայաստանի Հանրապետության  կառավարությանն առընթեր
անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ______________      

տարածքային ստորաբաժանման ղեկավար 

________________

________________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

 Կ.Տ.
___ ______________ 200  թ.

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
25.10.2011, N 290-Ն 29.12.2011, N 215-Ն
23.06.2011, N 129-Ն 26.08.2011, N 215-Ն
23.11.2005, N 395-Ն 11.12.2005, N 215-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան