Գլխավոր տեղեկություն
Номер
N 1000-Ա
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (19.07.2008-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2008.10.22/36(310) Հատուկ բաժին
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
18.07.2008
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
18.07.2008
Дата вступления в силу
19.07.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

18 հուլիսի 2008 թ.
ք. Երևան

 N 1000-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

«ԱՐՄՖԱՐՄ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20-րդ, 21-րդ, 22-րդ հոդվածները և 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը,

 

Հրամայում եմ` 

 

1. Ուժը կորցրած ճանաչել 2005 թվականի սեպտեմբերի 2-ին «Արմֆարմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրված դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) թիվ Կ-XX-000721 լիցենզիան։

2. ՀՀ ԱՆ աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին՝

1) ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն.

3) «Արմֆարմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անձնական գործին։

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին։

 

Նախարար 

Հ. Քուշկյան