«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
3 նոյեմբերի 2008 թ.
Պետական գրանցման թիվ 10808342
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
23 հոկտեմբերի 2008 թ. ք. Երևան |
N 37-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԸՆԴԵՐՔՆ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ, ԸՆԴԵՐՔՆ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ, ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ, ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՀԱՏՈՒԿ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ, ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՀԵՏ ՉԿԱՊՎԱԾ ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու (Կոնցեսիայի) մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի 3-րդ մասով, ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 35 հոդվածով և ՀՀ կառավարության 15.05.2008 թ. թիվ 653-Ն որոշման 1-ին կետով.
Հրամայում եմ`
1. Հաստատել`
ա) Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության լիցենզիայի ձևը՝ համաձայն հավելված 1-ի:
բ) Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիայի ձևը՝ համաձայն հավելված 2-ի:
գ) Հանքարդյունահանման լիցենզիայի ձևը՝ համաձայն հավելված 3-ի:
դ) Հանքարդյունահանման հատուկ լիցենզիայի ձևը՝ համաձայն հավելված 4-ի:
ե) Օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված ստորերկրյա կառույցների ստեղծման նպատակով ընդերքօգտագործման լիցենզիայի ձևը՝ համաձայն հավելված 5-ի:
2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ղեկավար Կ. Ղահրամանյանին`
ապահովել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով սույն հրամանի պետական գրանցումը ՀՀ արդարադատության նախարարությունում:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը թողնում եմ ինձ:
Նախարար՝ |
Ա. Մովսիսյան |
|
Հավելված N 1 |
ԸՆԴԵՐՔՆ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ N
Տրման ___________________________________________________ (տարին, ամիսը, ամսաթիվը)
Գործողության ժամկետը ________________________________________ (թվերով, տառերով)
Լիցենզառուի անվանումը և գտնվելու վայրը ____________________________ (անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` անունը, ազգանունը, հայրանունը և բնակության վայրը) ________________________________________________________
Լիցենզառուի պետական գրանցման վկայականի համարը ____________________ (տրման տարին, ամիսը, ամսաթիվը)
Ուսումնասիրվող օգտակար հանածոն(ները) ____________________________
Ընդերքի տեղամասի սահմանները (կոորդինատային համակարգով)______________ ________________________________________________________
Լիցենզիային կցվում են ուսումնասիրության աշխատանքների նախագծային փաստաթղթերը, ինչպես նաև ուսումնասիրության համար տրամադրված ընդերքի տեղամասի հատակագիծը _________________________________________________ ________________________________________________________ ________________________________________________________ ________________________________________________________ ________________________________________________________
Լիցենզիայի գործողության ժամկետի սկիզբ է համարվում լիցենզային պայմանագրի կնքման պահը։
Կ.Տ. |
|
Հավելված N 2 |
ԸՆԴԵՐՔՆ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԼԻՑԵՆԶԻԱ N
Տրման ___________________________________________________ (տարին, ամիսը, ամսաթիվը)
Գործողության ժամկետը ________________________________________ (թվերով, տառերով)
Լիցենզառուի անվանումը և գտնվելու վայրը ____________________________ (անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` անունը, ազգանունը, հայրանունը և բնակության վայրը) ________________________________________________________ Լիցենզառուի պետական գրանցման վկայականի համարը ____________________ (տրման տարին, ամիսը, ամսաթիվը)
Ուսումնասիրվող օգտակար հանածոն(ները) ____________________________
Ընդերքի տեղամասի սահմանները (կոորդինատային համակարգով)______________ ________________________________________________________ ________________________________________________________ Լիցենզիային կցվում են ուսումնասիրության աշխատանքների նախագծային փաստաթղթերը, ուսումնասիրության համար տրամադրված ընդերքի տեղամասի քարտեզը՝ երկրաբանական հանույթների ու երկրաբանական հատկացման սահմանները___________ ________________________________________________________ ________________________________________________________ ________________________________________________________
Լիցենզիայի գործողության ժամկետի սկիզբ է համարվում լիցենզային պայմանագրի կնքման պահը։
Կ.Տ. |
|
Հավելված N 3 |
ՀՀ, Երևան, 0010, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 2
ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ N __
Տրման ___________________________________________________ (տարին, ամիսը, ամսաթիվը)
Գործողության ժամկետը (մինչև 12 տարի) _____________________________ (թվերով, տառերով)
Հանքային իրավունք կրողի անվանումը և գտնվելու վայրը (անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` անունը և բնակության վայրը) _________________________________ ________________________________________________________
Հանքային իրավունք կրողի պետական գրանցման վկայականի համարը ___________
Հանքարդյունահանվող օգտակար հանածոն(ները) _________________________ ________________________________________________________
Հանքավայրի հաստատված պաշարների վերաբերյալ տեղեկանքի համարը և տրման ամսաթիվը__________________________________________________ ________________________________________________________ ________________________________________________________
Հատուկ պայմաններ (հիմք ընդունելով հանքարդյունահանման ծրագրի դրույթները)____ ________________________________________________________ ________________________________________________________ ________________________________________________________
Լիցենզիայով տրամադրված ընդերքի տեղամասի նկարագրությունը և հատակագիծը բերված են սույն լիցենզիայի հավելվածում: Լիցենզիան ուժի մեջ է մտնում համապատասխան լիցենզային պայմանագրի կնքման պահից։
Կ.Տ. |
|
Հավելված N 4 |
ՀՀ, Երևան, 0010, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 2
ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՀԱՏՈՒԿ ԼԻՑԵՆԶԻԱ N ___
Տրման ___________________________________________________ (տարին, ամիսը, ամսաթիվը)
Գործողության ժամկետը (մինչև 25 տարի) _____________________________ (թվերով, տառերով)
Հանքային իրավունք կրողի անվանումը և գտնվելու վայրը (անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` անունը և բնակության վայրը) _________________________________ ________________________________________________________
Հանքային իրավունք կրողի պետական գրանցման վկայականի համարը ___________
Հանքարդյունահանվող օգտակար հանածոն(ները) _________________________ ________________________________________________________
Հանքավայրի հաստատված պաշարների վերաբերյալ տեղեկանքի համարը և տրման ամսաթիվը__________________________________________________
Հատուկ պայմաններ (հիմք ընդունելով հանքարդյունահանման ծրագրի դրույթները) ________________________________________________________ ________________________________________________________ ________________________________________________________
Լիցենզիայով տրամադրված ընդերքի տեղամասի նկարագրությունը և հատակագիծը բերված են սույն լիցենզիայի հավելվածում: Լիցենզիան ուժի մեջ է մտնում համապատասխան լիցենզային պայմանագրի կնքման պահից։
Կ.Տ. |
|
Հավելված N 5 |
ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՀԵՏ ՉԿԱՊՎԱԾ ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ N
Տրման ___________________________________________________ (տարին, ամիսը, ամսաթիվը)
Գործողության ժամկետը ________________________________________ (թվերով, տառերով)
Լիցենզավորվող սուբյեկտի անվանումը _______________________________ ________________________________________________________ ________________________________________________________ (անունը, ազգանունը, գտնվելու կամ բնակության վայրը)
Ստորերկրյա կառույցի նպատակը ___________________________________ ________________________________________________________
Օգտագործման տրվող ընդերքի տեղամասի տարածական սահմանները _________ ________________________________________________________ ________________________________________________________
Ընդերքից օգտվելու հետ կապված լեռնահատկացման սահմանները ______________
Կառույցի շահագործման հաշվարկային ժամկետը _________________________
Կառույցի պահպանման հաշվարկային ժամկետը __________________________
Լիցենզիայի անբաժանելի մասն են հանդիսանում.
Հավելված 1 - Լիցենզիայի տրամադրման հիմքերը
Հավելված 2 - Աշխատանքների կատարման ժամանակացույցը, ըստ փուլերի շինարարական աշխատանքների սկիզբը և ավարտը
Հավելված 3 - Ընդերքօգտագործման վճարներն ու ընդերքի պահպանության ծախսերը
Հավելված 4 - Բնապահպանական միջոցառումների իրականացման ժամանակացույցը և ծախսերը
Հավելված 5 - Ստորերկրյա կառույցների շահագործման հատուկ պահանջները և այլ պայմանները։
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
18.03.2011, N 32-Ն | 25.04.2011, N 37-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|