ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
16 հուլիսի 2003 թ. N 590
Երևան
Հ Ր Ա Մ Ա Ն
«Ռոբիդենտ» ՍՊԸ-ի լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20, 21 հոդվածները և 37 հոդվածի 7-րդ կետը
Հրամայում եմ`
1. Ուժը կորցրած ճանաչել «Ռոբիդենտ» ՍՊԸ-ին 2001 թվականի հուլիսի 13-ին տրված բժշկական օգնության և սպասարկման թիվ Հ-XX -001671 լիցենզիան:
2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի պետ Գ. Ստեփանյանին`
2.1. Ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը և պահպանումը` համապատասխան գրանցամատյանում ներառելու նպատակով.
2.2. «Ռոբիդենտ» ՍՊԸ-ի լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անձնական գործին.
2.3. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին և գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարության լիցենզավորման հանձնաժողովի նախագահ` Հ. Դարբինյանին:
Նախարար` | Ն. Դավիդյան |