ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
23 մայիսի 2005 թվականի N 495-Ա
ք. Երևան
Հ Ր Ա Մ Ա Ն
«Քաջարանի հիվանդանոց» ՓԲԸ ԵՎ «Քաջարանի պոլիկլինիկա» ՓԲԸ-ի լիցենզիան «Քաջարանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի անվամբ վերաձԵՎակերպելու մասին
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի հոդված 32-ի 1-ին մասը և լիցենզավորված իրավաբանական անձի վերակազմակերպումը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. «Քաջարանի հիվանդանոց» ՓԲԸ-ին 2004 թվականի մարտի 9-ին տրված թիվ Կ-XX-000478 և «Քաջարանի պոլիկլինիկա» ՓԲԸ-ին 2003 թվականի օգոստոսի 12-ին տրված թիվ Կ-XX-000213 բժշկական օգնության և սպասարկման լիցենզիան վերաձևակերպել «Քաջարանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ով։
2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի գլխավոր մասնագետ Մ. Կարապետյանին.
2.1 Ապահովել լիցենզիայում կատարված փոփոխության մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.
2.2 Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն։
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:
Նախարար` |
Ն. Դավիդյան |