Գլխավոր տեղեկություն
Номер
N 1155-Ա
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (22.08.2008-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2008.10.22/36(310) Հատուկ բաժին
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
21.08.2008
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
21.08.2008
Дата вступления в силу
22.08.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

21 օգոստոսի 2008 թ.
ք. Երևան

 N 1155-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

«ԼԵՎՈՆ ԵՎ ԻՌԵՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20-րդ, 21-րդ, 22-րդ հոդվածները և 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, «Լևոն և Իռեն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 14.08.2008 թ. N 8143 դիմումը.

 

Հրամայում եմ` 

 

1. Ուժը կորցրած ճանաչել 2007 թվականի մարտի 16-ին «Լևոն և Իռեն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրված դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) թիվ Կ-XX-001005 լիցենզիան:

2. ՀՀ ԱՆ աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին՝

1) ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն.

3) «Լևոն և Իռեն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անձնական գործին:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

 

Նախարար 

Հ. Քուշկյան