Գլխավոր տեղեկություն
Номер
N 164-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (27.11.2008-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2008.11.17/39(313) Հոդ.363
Принят
Արդարադատության նախարար
Дата принятия
03.11.2008
Подписан
Արդարադատության նախարար
Дата подписания
03.11.2008
Дата вступления в силу
27.11.2008

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

11 նոյեմբերի 2008 թ.

Պետական գրանցման թիվ 10208351

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

3 նոյեմբերի 2008 թ.
ք. Երևան

N 164-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 19-Ի ԹԻՎ 85-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12.1 հոդվածի 12-րդ մասով.

 

Հրամայում եմ՝

 

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2006 թվականի մայիսի 19-ի «Հարկադիր կատարման ծառայության առաջատար խմբի հարկադիր կատարողի և տեսուչի թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի աշխատակարգը և կազմը հաստատելու մասին» թիվ 85-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունը.

- հրամանի երկրորդ կետով հաստատված թիվ 2 հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«Կ Ա Զ Մ

 

ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՏԱՐ ԽՄԲԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻ ԵՎ ՏԵՍՈՒՉԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆՈՂ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Հանձնաժողովի նախագահ

Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող

Հանձնաժողովի անդամներ

Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ

Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կենտրոնական մարմնի օրենսդրության կատարելագործման բաժնի պետ

Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կենտրոնական մարմնի վերլուծական և կազմտեսչական բաժնի պետ

Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կենտրոնական մարմնի կադրերի բաժնի պետ

Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարողի օգնական

Հանձնաժողովի քարտուղար

Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կենտրոնական մարմնի կադրերի բաժնի առաջատար խորհրդատու։»։

 

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման oրվան հաջորդող տաuներորդ oրը:

 

  Գ. Դանիելյան