Գլխավոր տեղեկություն
Номер
N 390-Ա/Ք
Տիպ
Հրաման
Тип
Ինկորպորացիա (05.05.2009-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2009.06.01/18(336) Հատուկ բաժին
Принят
Կրթության և գիտության նախարար
Дата принятия
04.05.2009
Подписан
Կրթության և գիտության նախարար
Дата подписания
04.05.2009
Дата вступления в силу
05.05.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

4 մայիսի 2009 թ.

N 390-Ա/Ք

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«Երևանի Ալ. Թամանյանի անվան պետական շինարարական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության միջին մասնագիտական կրթական ծրագրով գործունեության N 227 լիցենզիան «Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության անվանմամբ վերաձևակերպելու, միջին մասնագիտական կրթական ծրագրով` 2203-«Հաշվողական տեխնիկայի ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում» մասնագիտության գծով գործունեության թույլտվություն տալու և ՀՀ կրթության և գիտության նախարարի 2003 թ. նոյեմբերի 27-ի N 720-Ա/Ք, 2006 թ. հուլիսի 3-ի 560-Ա/Ք հրամաններում փոփոխություն կատարելու մասին

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 32 հոդվածի 1-ին և 5-րդ, 8-րդ հոդվածի 2-րդ մասերով, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70 հոդվածով, հիմք ընդունելով նախարարության կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի եզրակացությունը`

 

Հրամայում եմ`

 

1. «Երևանի Ալ. Թամանյանի անվան պետական շինարարական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության միջին մասնագիտական կրթական ծրագրով գործունեության N 227 լիցենզիան վերաձևակերպել «Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության անվանմամբ, և այդ կապակցությամբ, ՀՀ կրթության և գիտության նախարարի 2003 թ. նոյեմբերի 27-ի N 720-Ա/Ք, 2006թ. հուլիսի 3-ի N 560-Ա/Ք հրամաններում «Երևանի Ալ. Թամանյանի անվան պետական շինարարական քոլեջ» բառերը փոխարինել «Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան» բառերով:

2. «Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տալ միջին մասնագիտական կրթական ծրագրով, հիմնական ընդհանուր (4 տարի տևողությամբ) և միջնակարգ (լրիվ) ընդհանուր (3 տարի տևողությամբ) կրթության հիմքերով, ընդունելության սահմանային 20-ական տեղով, 2203-«Հաշվողական տեխնիկայի ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում» մասնագիտության գծով գործունեության թույլտվություն:

3. Սույն հրամանի կատարման կազմակերպումը և հսկողությունը հանձնարարել նախարարության «Լիցենզավորման և հավատարմագրման ծառայություն» գործակալությանը:

 

Նախարար`

Ս. Սեյրանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան