Գլխավոր տեղեկություն
Номер
N 121-Հ
Տիպ
Հրաման
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (11.02.2005-01.11.2008)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2002.06.17/15(101) Հոդ.90
Принят
Պետական գույքի կառավարման նախարար
Дата принятия
21.05.2002
Подписан
Պետական գույքի կառավարման նախարար
Дата подписания
21.05.2002
Дата вступления в силу
27.06.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.11.2008

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

6 հունիսի 2002 թ.

Պետական գրանցման թիվ 11402094

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

21 մայիսի 2002 թ.
ք. Երևան

N 121-Հ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՋԱԿՑՄԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՎՃԱՐՄԱՆ ՉԱՓԸ ԵՎ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 17.07.03 N 191-Ն)

 

Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության «2003 թվականի մայիսի 2-ի N 465-Ն որոշման 4-րդ կետ`

 

Հրամայում եմ՝

 

1. Հաստատել «Ընկերությունների աջակցման և պետական գույքի գնահատման գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության ձեռնարկատիրական գործունեությամբ իրականացվող ծառայությունների դիմաց վճարման չափը՝ հավելված 1 (կցվում է):

(1-ին կետը փոփ. 17.07.03 N 191-Ն)

2. Հաստատել «Ընկերությունների աջակցման և պետական գույքի գնահատման գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության ձեռնարկատիրական գործունեությամբ իրականացվող ծառայությունների դիմաց վճարման կարգը՝ հավելված 2 (կցվում է ):

(2-րդ կետը փոփ. 17.07.03 N 191-Ն)

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել վարչության պետ Դ. Վարդանյանին:

(3-րդ կետը փոփ. 17.07.03 N 191-Ն)

 

Նախարար՝ 

Դ. Վարդանյան
                                                          

 

Հավելված 1

 

Հաստատված է

ՀՀ պետական գույքի կառավարման նախարարի

21 մայիսի 2002 թ. N 121-Հ հրամանով

«ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՋԱԿՑՄԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ» պետական ոչ առԵՎտրային կազմակերպության (այսուհետԵՎ` պետական կազմակերպություն) ձեռնարկատիրական գործունեությամբ իրականացվող ծառայությունների դիմաց վճարի չափերը*(վերնագիրը փոփ. 17.07.03 N 191-Ն)

1. Օտարման, մասնավորեցման և լուծարման ենթակա օբյեկտի(ների) գույքագրման և գույքի արժեքի որոշման (գնահատում և վերագնահատում) համար պետական կազմակերպության կողմից մատուցված ծառայությունների դիմաց վճարի չափը

 

Հ/Հ

ՀՀ կառավարության որոշմամբ նախատեսված օբյեկտի վաճառքի (նվազագույն/մեկնարկային) գինը (դրամ) 

Վճարման չափը (դրամ)

1

մինչև 1,000,000

5.5%

2

1,000,000-2,000,000

55000+1մլն.գերազանցող գումարի 5%

3

2,000,001-4,000,000

105,000+2մլն.գերազանցող գումարի 4,5%

4

4,000,001-6,000,000

195,000+4մլն.գերազանցող գումարի 4%

5

6,000,001-8,000,000

275,000+6մլն.գերազանցող գումարի 3,5%

6

8,000,001-10,000,000

345,000+8մլն.գերազանցող գումարի 3%

7

10,000,001-12,000,000

405,000+10մլն.գերազանցող գումարի 2,5%

8

12,000,001-14,000,000

455,000+12մլն.գերազանցող գումարի 2%

9

14,000,001-16,000,000

495,000+14մլն.գերազանցող գումարի 1,7%

10

16,000,001-18,000,000

529,000+16մլն.գերազանցող գումարի 1,5%

11

18,000,001-20,000,000

559,000+18մլն.գերազանցող գումարի 1,3%

12

20,000,001-40,000,000

3%

13

40,000,001-60,000,000

1,200,000+40մլն.գերազանցող գումարի 0,5%

14

60,000,001-80,000,000

1,300,000+60մլն.գերազանցող գումարի 0,3%

15

80,000,001-100,000,000

1,360,000+80մլն.գերազանցող գումարի 0,1%

16

100,000,001-ից բարձր

1,5 մլն. դրամ

(1-ին կետը փոփ. 17.07.03 N 191-Ն, 21.12.04 N 247-Ն)

2. Այլ դեպքերում օբյեկտի(ների) գույքագրման և գույքի արժեքի որոշման (գնահատում և վերագնահատում) համար պետական կազմակերպության կողմից մատուցած ծառայությունների դիմաց վճարի չափը կարգավորվում է պայմանագրային հիմունքներով:               

3. Օտարման, մասնավորեցման և լուծարման ենթակա օբյեկտի(ների) գույքագրման համար պետական կազմակերպության կողմից մատուցված ծառայության դիմաց վճարի չափը

 

Հ/Հ

ՀՀ կառավարության որոշմամբ նախատեսված օբյեկտի վաճառքի (նվազագույն/մեկնարկային) գինը (դրամ) 

Վճարման չափը (դրամ)

1

մինչև 1,000,000

3%

2

1,000,000-2,000,000

30000+1մլն.գերազանցող գումարի 2,8%

3

2,000,001-4,000,000

58,000+2մլն.գերազանցող գումարի 2,6%

4

4,000,001-6,000,000

110,000+4մլն.գերազանցող գումարի 2,4%

5

6,000,001-8,000,000

158,000+6մլն.գերազանցող գումարի 2,2%

6

8,000,001-10,000,000

202,000+8մլն.գերազանցող գումարի 2%

7

10,000,001-12,000,000

242,000+10մլն.գերազանցող գումարի 1,8%

8

12,000,001-14,000,000

278,000+12մլն.գերազանցող գումարի 1,6%

9

14,000,001-16,000,000

310,000+14մլն.գերազանցող գումարի 1,4%

10

16,000,001-18,000,000

338,000+16մլն.գերազանցող գումարի 1,2%

11

18,000,001-20,000,000

362,000+18մլն.գերազանցող գումարի 1 %

12

20,000,001-40,000,000

2%

13

40,000,001-60,000,000

800,000+40մլն.գերազանցող գումարի 0,3%

14

60,000,001-80,000,000

860,000+60մլն.գերազանցող գումարի 0,1%

15

80,000,001-100,000,000

880,000+80մլն.գերազանցող գումարի 0,05%

16

100,000,001-ից բարձր

1,0 մլն. դրամ

(3-րդ կետը փոփ. 17.07.03 N 191-Ն, 21.12.04 N 247-Ն)

4. Այլ դեպքերում օբյեկտի(ների) գույքագրման համար պետական կազմակերպության կողմից մատուցած ծառայությունների դիմաց վճարի չափը կարգավորվում է պայմանագրային հիմունքներով:                   

5. Օտարման, մասնավորեցման և լուծարման ենթակա օբյեկտի(ների) գույքի արժեքի որոշման (գնահատում և վերագնահատում) համար պետական կազմակերպության կողմից մատուցված ծառայության դիմաց վճարի չափը

 

Հ/Հ

ՀՀ կառավարության որոշմամբ նախատեսված օբյեկտի վաճառքի (նվազագույն/մեկնարկային) գինը (դրամ) 

Վճարման չափը (դրամ)

1

մինչև 1,000,000

3%

2

1,000,000-2,000,000

30000+1մլն.գերազանցող գումարի 2,8%

3

2,000,001-4,000,000

58,000+2մլն.գերազանցող գումարի 2,6%

4

4,000,001-6,000,000

110,000+4մլն.գերազանցող գումարի 2,4%

5

6,000,001-8,000,000

158,000+6մլն.գերազանցող գումարի 2,2%

6

8,000,001-10,000,000

202,000+8մլն.գերազանցող գումարի 2%

7

10,000,001-12,000,000

242,000+10մլն.գերազանցող գումարի 1,8%

8

12,000,001-14,000,000

278,000+12մլն.գերազանցող գումարի 1,6%

9

14,000,001-16,000,000

310,000+14մլն.գերազանցող գումարի 1,4%

10

16,000,001-18,000,000

338,000+16մլն.գերազանցող գումարի 1,2%

11

18,000,001-20,000,000

362,000+18մլն.գերազանցող գումարի 1 %

12

20,000,001-40,000,000

2%

13

40,000,001-60,000,000

800,000+40մլն.գերազանցող գումարի 0,3%

14

60,000,001-80,000,000

860,000+60մլն.գերազանցող գումարի 0,1%

15

80,000,001-100,000,000

880,000+80մլն.գերազանցող գումարի 0,05%

16

100,000,001-ից բարձր

1,0 մլն. դրամ

(5-րդ կետը փոփ. 17.07.03 N 191-Ն, 21.12.04 N 247-Ն)

6. Այլ դեպքերում օբյեկտի(ների) գույքի արժեքի որոշման (գնահատում և վերագնահատում) համար պետական կազմակերպության կողմից մատուցած ծառայությունների դիմաց վճարի չափը կարգավորվում է պայմանագրային հիմունքներով:     

7. Տեղեկատվության և խորհրդատվության տրամադրման համար պետական կազմակերպության կողմից մատուցվող ծառայությունների դիմաց վճարի չափը

7.1 Օտարված, մասնավորեցված, լուծարված օբյեկտների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում.

 

ա) բանավոր՝ 

-1500 դրամ
բ) գրավոր՝

● 10-օրյա ժամկետում

-3 000 դրամ
● 5-օրյա ժամկետում - 5 000 դրամ
● 3-օրյա ժամկետում 10 000 դրամ

 

7.2 Օտարված, մասնավորեցված, լուծարված օբյեկտների վերաբերյալ փաստաթղթերի կրկնօրինակների տրամադրում.

 

● մինչև 5 էջ՝ 3-օրյա ժամկետում

-1 000 դրամ
● մինչև 5 էջ՝ 1-օրյա ժամկետում -1 500 դրամ

● 5-10 էջ՝ 3-օրյա ժամկետում

-3 000 դրամ
● 5-10 էջ՝ 1-օրյա ժամկետում -5 000 դրամ
● տվյալների ամբողջական փաթեթ
3-օրյա ժամկետում 1 էջը՝  -100 դրամ
1-օրյա ժամկետում 1 էջը՝ -150 դրամ
                                                               

7.3 Օտարված, մասնավորեցված, լուծարված օբյեկտների գույքացանկի նախապատրաստում և տրամադրում.

 

● մինչև 50 անվանում՝ 10-օրյա ժամկետում

-10 000 դրամ
● 51-150 անվանում՝ 10-օրյա ժամկետում   -20 000 դրամ

● 150-ից ավելի անվանում՝ 10-օրյա ժամկետում

 -20 000 դրամ 
և յուրաքանչյուր ավելի
անվանման համար՝ 50
դրամ (բայց ոչ ավելի, քան
150 000 դրամ)

● 10-օրյա ժամկետից պակաս յուրաքանչյուր օրվա համար 3% հավելավճար, հիմք ընդունելով անվանումների քանակի համար սույն կետում սահմանված վճարման չափերը

 

7.4 Համապատասխան տվյալները ներկայացնելու դեպքում գնահատման ելակետային տվյալների փաթեթի պատրաստում.

 

● մինչև 100 անվանում  

-30 000 դրամ
● 101-250 անվանում   -50 000 դրամ

● 251-500 անվանում  

-70 000 դրամ
● 501-1000 անվանում   -100 000 դրամ
● 1000-ից ավելի անվանում  պայմանագրային հիմունքներով
                                                   

7.5 Օտարման, մասնավորեցման, լուծարման ենթակա օբյեկտների արժեքների նախնական հաշվարկ գործող գնահատման կարգերի համաձայն.

● պայմանագրային հիմունքներով, բայց ոչ ավելի, քան -30 000 դրամ
               

7.6 Գույքագրման և գնահատման կարգերի վերաբերյալ խորհրդատվության տրամադրում.                                                          

-3000 դրամ

 

7.7 Հաշվառման օբյեկտների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում.

 

● 1 էջ՝ 1-օրյա ժամկետում  -70 դրամ
● 1 էջ՝ 3-օրյա ժամկետում -50 դրամ

 

7.8 Օտարումից, մասնավորեցումից, լուծարումից հետո հաշվապահական հաշվեկշռի փաստաթղթերի կազմման և ձևակերպման վերաբերյալ խորհրդատվություն.

 

● պայմանագրային հիմունքներով

 

7.9 Օտարման, մասնավորեցման, լուծարման, վարձակալության տրամադրման վերաբերյալ խորհրդատվություն.

 

● պայմանագրային հիմունքներով

 

7.10 Գործարար ծրագրերի (առաջարկների) կազմման վերաբերյալ խորհրդատվության տրամադրում.

 

● պայմանագրային հիմունքներով

 

7.11 Գույքագրման անցկացման և արդյունքների ձևակերպման վերաբերյալ խորհրդատվություն.

 

● պայմանագրային հիմունքներով

 

7.12 Այլ տեսակի խորհրդատվության տրամադրում.

 

● պայմանագրային հիմունքներով

 

* Պետական կազմակերպության ձեռնարկատիրական գործունեությամբ իրականացվող ծառայությունների դիմաց վճարման չափի մեջ հաշվի առնված չէ ԱԱՀ-ն:

Պետական կազմակերպության կողմից պետությանը մատուցվող ծառայությունները իրականացվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

(հավելվածը փոփ. 17.07.03 N 191-Ն, 21.12.04 N 247-Ն)

 

 

Հավելված 2

 

Հաստատված է

ՀՀ պետական գույքի կառավարման նախարարի

21 մայիսի 2002թ. N 121-Հ հրամանով

 

Կ Ա Ր Գ

 

«ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՋԱԿՑՄԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ» պետական ոչ առԵՎտրային կազմակերպության (այսուհետԵՎ` պետական կազմակերպություն) ձեռնարկատիրական գործունեությամբ իրականացվող ծառայությունների դիմաց վճարման

(վերնագիրը փոփ. 17.07.03 N 191-Ն)

 

1. Ընդհանուր դրույթներ

 

Սույն կարգը կանոնակարգում է պետական կազմակերպության կողմից մատուցված ծառայությունների դիմաց վճարման գործընթացը:

Պետական կազմակերպության կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ իրականացվող ծառայությունները մատուցվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, համայնքներին, պետական կառավարչական հիմնարկներին և պետական ոչ առևտրային կազմակերպություններին, այլ կազմակերպություններին, օտարերկրյա պետություններին, միջազգային կազմակերպություններին, օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց, իրավաբանական անձանց՝ ներկայացված դիմումների համաձայն:

Պետական կազմակերպության կողմից պետությանը մատուցվող ծառայությունները իրականացվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

2. Օտարման, մասնավորեցման ԵՎ լուծարման ենթակա, ինչպես նաԵՎ այլ դեպքերում օբյեկտի(ների) գույքագրում ԵՎ գույքի արժեքի որոշում (գնահատում ԵՎ վերագնահատում)

 

Օտարման, մասնավորեցման և լուծարման ենթակա, ինչպես նաև այլ դեպքերում, օբյեկտի(ների) գույքագրումն ու գույքի արժեքի որոշումը իրականացվում է ՀՀ օրենսդրությամբ, իսկ առանձին դեպքերում պետական կազմակերպության և (կամ) այլ կազմակերպությունների կողմից մշակված մեթոդաբանությամբ:

Օտարման, մասնավորեցման և լուծարման ենթակա օբյեկտի(ների) գույքագրման, գույքի արժեքի որոշման (գնահատման և վերագնահատման) համար մատուցված ծառայությունների դիմաց վճարը գանձվում է գնորդից` համաձայն հավելված 1-ի 1-ին կետում նշված վճարի չափի, ընդ որում՝

ա) միայն գույքագրման համար մատուցված ծառայության վճարը որոշվում է հավելված 1-ի 3-րդ կետով սահմանված չափով

բ) միայն արժեքի որոշման (գնահատման և վերագնահատման) համար մատուցված ծառայության վճարը որոշվում է հավելված 1-ի 5-րդ կետով սահմանված չափով:

Այլ դեպքերում օբյեկտի(ների) գույքագրման, գույքի արժեքի որոշման (գնահատման և վերագնահատման) համար մատուցված ծառայությունների դիմաց վճարը գանձվում է գնորդից` համաձայն հավելված 1-ի 2-րդ կետի, ընդ որում՝

ա) միայն գույքագրման համար մատուցված ծառայության վճարը որոշվում է համաձայն հավելված 1-ի 4-րդ կետի

բ) միայն արժեքի որոշման (գնահատման և վերագնահատման) համար մատուցված ծառայության վճարը որոշվում է համաձայն հավելված 1-ի 6-րդ կետի:

 

3. Տեղեկատվության տրամադրում ԵՎ խորհրդատվություն

 

Օտարված, մասնավորեցված, լուծարված օբյեկտի(ների) վերաբերյալ տեղեկատվության, փաստաթղթերի կրկնօրինակների (օրենքով թույլատրված դեպքերում) և գույքացանկերի նախապատրաստման ու տրամադրման համար իրականացվող ծառայությունների դիմաց վճարը որոշվում է հավելված 1-ի 7-րդ կետի 7.1-ից 7.3 ենթակետերով սահմանված չափով:

Համապատասխան տվյալները ներկայացնելու դեպքում գնահատման ելակետային տվյալների փաթեթի պատրաստման, գործող գնահատման կարգերով, օտարման, մասնավորեցման, լուծարման ենթակա օբյեկտի(ների) արժեքների նախնական հաշվարկների կատարման, գույքագրման և գնահատման կարգերի վերաբերյալ խորհրդատվության և հաշվառման օբյեկտի(ների) (Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թ. ապրիլի 12-ի N 282 որոշմամբ սահմանված) վերաբերյալ տեղեկատվության տրամադրման ծառայությունների դիմաց վճարը որոշվում է հավելված 1-ի 7-րդ կետի 7.4-ից 7.7 ենթակետերով սահմանված չափով:

Հավելված 1-ի 7-րդ կետի 7.8-ից 7.12 ենթակետերով սահմանված ծառայությունները իրականացվում են պայմանագրային հիմունքներով՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(հավելվածը փոփ. 17.07.03 N 191-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
30.09.2008, N 89-Ն 01.11.2008, N 121-Հ
21.12.2004, N 247-Ն 11.02.2005, N 121-Հ
17.07.2003, N 191-Ն 11.09.2003, N 121-Հ
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան