Գլխավոր տեղեկություն
Номер
N 152-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (13.11.2008-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2008.11.03/37(311) Հոդ.331
Принят
Արդարադատության նախարար
Дата принятия
13.10.2008
Подписан
Արդարադատության նախարար
Дата подписания
13.10.2008
Дата вступления в силу
13.11.2008

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

23 հոկտեմբերի 2008 թ.

Պետական գրանցման թիվ 10208325

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

13 հոկտեմբերի 2008 թ.
ք. Երևան

N 152-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի ԹԻՎ 15-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով.

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2005 թվականի փետրվարի 17-ի «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության գլխավոր և առաջատար պաշտոններին հավասարեցված այլ պաշտոնների անվանացանկը հաստատելու մասին» թիվ 15-Ն հրամանի առաջին կետով հաստատված «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության գլխավոր և առաջատար պաշտոններին հավասարեցված այլ պաշտոնների անվանացանկ»-ի առաջատար խմբի պաշտոններ բաժնում կատարել լրացում հետևյալ բովանդակությամբ՝

 

«

Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մամուլի քարտուղար

Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության հարկադիր կատարող

»:

 

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

                                                                                                       Գ. Դանիելյան