Գլխավոր տեղեկություն
Номер
N 218-Ն
Տիպ
Հրաման
Тип
Ինկորպորացիա (11.06.2009-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2009.06.01/18(336) Հոդ.215
Принят
Տրանսպորտի և կապի նախարար
Дата принятия
18.05.2009
Подписан
Տրանսպորտի և կապի նախարար
Дата подписания
18.05.2009
Дата вступления в силу
11.06.2009

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

21 մայիսի 2009 թ.

Պետական գրանցման թիվ 11609198

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ

 

18 մայիսի 2009 թ.

ք. Երևան

N 218-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի ԹԻՎ 497-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «իա» և «իգ» ենթակետերի դրույթներով.

1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2008 թվականի դեկտեմբերի 25-ի «2009 թվականի փոստային վճարման պետական նշանների թեման, գործողության մեջ դնելու ժամկետը, անվանագինը, տպաքանակը հաստատելու մասին» թիվ 497-Ն հրամանում կատարել հետևյալ լրացումները.

հրամանի հավելվածը 16-րդ կետից հետո լրացնել «16.1» և «16.2» կետերով.

 

16.1

Եվրոպայի խորհրդի 60-ամյակը

1 նամականիշ

III եռամսյակ

280

30 000

16.2

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 50-ամյակը

1 նամականիշ

III եռամսյակ

70

30 000

 

2. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները`

1) Եվրոպայի խորհրդի 60-ամյակին նվիրված «60 YEARS ANS. COUNCIL OF EUROPE. CONSEIL DE LEUROPE. 2009. Եվրախորհրդի 60-ամյակ» նամականիշը, համաձայն N 1 հավելվածի:

2) Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 50-ամյակին նվիրված «EUROPEAN COURT OF HUMAN RIGHTS. COUR EUROPEENNE DES DROITS DE LHOMME. 1959502009. Մարդու իրավունքների եվրոպական դատարան» նամականիշը` համաձայն N 2 հավելվածի:

 

ՀՀ տրանսպորտի և կապի

նախարար`

Գ. Սարգսյան

 

 

Հաստատված է

 

Հավելված 1

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի

2009 թ. մայիսի 18-ի

թիվ 218-Ն հրամանի

 

Ներմուծեք նկարագրությունը_169

 

ՀՀ տրանսպորտի և կապի

նախարարության աշխատակազմի

ղեկավար

Վ. Մարության

 

 

Հաստատված է

 

Հավելված 2

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի

2009 թ. մայիսի 18-ի

թիվ 218-Ն հրամանի

 

Ներմուծեք նկարագրությունը_170

 

ՀՀ տրանսպորտի և կապի

նախարարության աշխատակազմի

ղեկավար

Վ. Մարության

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան