«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
4 մարտի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 10509108
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
24 փետրվարի 2009 թ. |
N 37-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 460-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասով`
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2003 թվականի դեկտեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 14-ի «Շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի օգտագործման և հատկացումների չափերի որոշման կարգը հաստատելու մասին» N 1128-Ն որոշման կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 460-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) հրամանի հիմնական մասում.
ա. հանել «անհատական կազմը և» ու «N 1 և» բառերը.
բ. «հավելվածների» բառը փոխարինել «հավելվածի» բառով.
2) ուժը կորցրած ճանաչել հրամանի N 1 հավելվածը:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման oրվան հաջորդող տասներորդ oրը:
Նախարար` | Ա. Հարությունյան |