ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
12 սեպտեմբերի 2008 թ. |
N 739-Ա/Ք |
Հ Ր Ա Մ Ա Ն
«Սիրանույշ Եղիազարյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հիմնական ընդհանուր կրթական ծրագրով լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 76 հոդվածով, հիմք ընդունելով «Սիրանույշ Եղիազարյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Ս. Եղիազարյանի 2008 թ. սեպտեմբերի 3-ի դիմումը և ԿԳ նախարարության «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորող հանձնաժողովի» եզրակացությունը
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. «Սիրանույշ Եղիազարյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հիմնական ընդհանուր կրթական ծրագրով գործունեության 2006 թ. օգոստոսի 31-ի N 529 լիցենզիայի գործողությունը կասեցնել մինչև 2009 թ. սեպտեմբերի 1-ը:
2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել նախարարության «Լիցենզավորման և հավատարմագրման ծառայություն» գործակալությանը:
Նախարար` |
Ս. Սեյրանյան |