Գլխավոր տեղեկություն
Номер
N 13-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (28.02.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2009.02.18/7(325) Հոդ.81
Принят
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե
Дата принятия
08.12.2008
Подписан
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Дата подписания
08.12.2008
Дата вступления в силу
28.02.2009

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
12 փետրվարի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 12409059

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

8 դեկտեմբերի 2008 թ.
ք. Երևան

N 13-Ն

 
Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի N 1-05/05-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության 2005 թվականի մայիսի 30-ի «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների հաշվարկման և վճարման կարգի մասին» N 1-05/05-Ն հրամանում կատարվող փոփոխությունները և լրացումները` համաձայն հավելվածի:

 

ՀՀ կառավարությանն առընթեր
պետական եկամուտների
կոմիտեի նախագահ՝

Գ. Խաչատրյան

 

Համաձայնեցված է
ՀՀ ֆինանսների նախարարության
հետ
N 1056-Ա
16.12.2008 թ.

Համաձայնեցված է
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության
հետ
30.12.2008 թ.

Համաձայնեցված է
ՀՀ էկոնոմիկայի
նախարարության
հետ
30.01.2009 թ.

Հավելված
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի
08.12.2008 թ.
N 13-Ն հրամանի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի «ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱգՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐգԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆգԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 1-05/05-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԿԱՏԱՐԵԼ ՀԵՏԵՎՅԱԼ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

1. Հրամանի վերնագրում և տեքստում, հրամանով հաստատված «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգի վերնագրում, հրահանգի հավելված 3-ի վերնագրում և աղյուսակ 1-ից հետո [12] տողի բացատրությունում, բաժին II-ի աղյուսակից հետո [23] և [24] տողերի բացատրություններում, բաժին III-ի վերնագրում և աղյուսակից հետո [25], [26] ու [27] տողերի բացատրություններում «ապահովագրության» բառը փոխարինել «ապահովության» բառերով:

2. Հրահանգի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Սույն հրահանգը հրապարակվում է ի կատարումն «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 26-ի օրենքի 13-րդ հոդվածի և կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում պարտադիր սոցիալական ապահովության վճարների (այսուհետ նաև` սոցիալական վճարներ) հաշվարկման և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե (այսուհետ` պետական բյուջե) վճարման հարցերը:»:

3. Հրահանգի 1-ին և 2-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«1. Սոցիալական վճարները` ապահովադիրների կողմից «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` Օրենք) սահմանված կարգով և չափով պարտադիր սոցիալական ապահովության պետական ծրագրերի ֆինանսավորման նպատակով պետական բյուջե պարտադիր կարգով վճարվող միջոցներ են:

2. Ապահովադիրը Օրենքով սահմանված կարգով ու չափերով սոցիալական վճարներ կատարող և պետական բյուջե փոխանցող (վճարող) իրավաբանական և ֆիզիկական անձն է, պետական և համայնքային ենթակայության հիմնարկը:»:

4. Հրահանգի 16-րդ և 24-րդ կետերում բոլոր «սահմանած արտարժութային» բառերը փոխարինել «հրապարակած` արժութային շուկաներում ձևավորված միջին» բառերով:

5. Հրահանգի 18-րդ կետի առաջին պարբերությունում, 22-րդ կետում, 23-րդ կետի առաջին և վերջին պարբերություններում, 24-րդ կետի երկրորդ պարբերությունում, 25-րդ կետի առաջին պարբերությունում, 28-րդ կետի առաջին պարբերությունում և 29-րդ կետի առաջին պարբերությունում, 35-րդ կետի առաջին պարբերությունում և օրինակ 4-ից հետո առաջին պարբերությունում «ապահովագրության բյուջե» բառերըը (իրենց հոլովումներով) փոխարինել «պետական բյուջե» բառերով (իրենց հոլովումներով):

6. Հրահանգի 19-րդ կետի`

ա) առաջին պարբերությունում «Անհատ» բառը փոխարինել «Բացառությամբ «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ավելացված արժեքի հարկ (այսուհետ` ԱԱՀ) վճարող չհամարվող անհատ ձեռնարկատերերի (ձեռներեցների), նոտարների և եկամտահարկին փոխարինող հաստատագրված վճար վճարողների, անհատ» բառերով.

բ) աղյուսակից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն`

«Տարվա ընթացքում բացառապես ԱԱՀ վճարող չհամարվող և (կամ) եկամտահարկին փոխարինող հաստատագրված վճար վճարող հանդիսացող անհատ ձեռնարկատերերը և նոտարները սոցիալական վճարները կատարում են սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի տարեկան չափի նկատմամբ 3% դրույքաչափով (բայց ոչ պակաս 60,0 հազ. դրամից): 2008 թվականի համար սոցիալական վճարները նշված չափերով կատարում են նաև պարզեցված հարկ վճարող անհատ ձեռնարկատերերը և նոտարները, հաստատագրված վճար վճարող անհատ ձեռնարկատերերը և «Պարզեցված հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարված փոփոխությունների հետևանքով 2008 թվականի հունվարի 1-ից պարզեցված հարկից ընդհանուր հարկման կարգին անցած անհատ ձեռնարկատերերը:»:

7. Հրահանգի 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«20. Տարվա ընթացքում ԱԱՀ վճարող չհամարվողից ԱԱՀ վճարող դարձած անհատ ձեռնարկատերերը (ձեռներեցները) և նոտարները այդ տարվա համար սոցիալական վճարները կատարում են սույն հրահանգի 19-րդ կետի առաջին պարբերության աղյուսակում նշված չափերով:»:

8. Հրահանգի 25-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Նախորդ եռամսյակի յուրաքանչյուր ամսում մինչև 5 (ներառյալ) վարձու աշխատող ունեցող գործատուները ընթացիկ եռամսյակի համար իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում սույն հրահանգի հավելված 3ա-ով սահմանված ձևով սոցիալական վճարների եռամսյակային հաշվետվություն (ամսական կտրվածքով)` մինչև այդ եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը (ներառյալ): Նախորդ եռամսյակի որևէ ամսում 5-ից ավելի վարձու աշխատող ունեցող գործատուները ընթացիկ եռամսյակի յուրաքանչյուր ամսվա համար հարկային մարմին են ներկայացնում սույն հրահանգի հավելված 3-ով սահմանված ձևի սոցիալական վճարների ամսական հաշվետվություն` մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 20-ը (ներառյալ): Սոցիալական վճարների եռամսյակային կամ ամսական հաշվետվությունները (այսուհետ` հաշվետվություններ) հարկային մարմին են ներկայացվում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պարզեցված ընթացակարգով, որտեղ ներառվում են նաև «Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` սոցիալական վճարների հաշվին գործատուի կողմից հաշվետու ամսում վճարված ապահովագրական նպաստները (հիվանդության նպաստ, պրոթեզավորման նպաստ, առողջարանային բուժման նպաստ, հղիության ու ծննդաբերության նպաստ, ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստ), ինչպես նաև վարձու աշխատողի մահվան դեպքում տրվող թաղման նպաստը: Մասնավորապես` 2009 թ. 1-ին եռամսյակում որևէ գործատուի հաշվետվությունների ներկայացման պարբերականությունը որոշելու համար հիմք է ընդունվում 2008 թ. 4-րդ եռամսյակի յուրաքանչյուր ամսում (հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր) այդ գործատուի վարձու աշխատողների փաստացի թվաքանակը (որոնք արտացոլված են (պետք է արտացոլված լինեն) այդ ամիսների համար գործատուի կողմից ներկայացված հաշվետվություններում): Կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները հաշվետվություն հարկային մարմին չեն ներկայացնում, եթե հաշվետու ամսում ժամանակաշրջանում (եռամսյակ, ամիս) չեն հանդիսանում գործատու (չունեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպված (գրավոր) աշխատող (վարձու աշխատող) և փաստացի չեն օգտագործում ֆիզիկական անձանց աշխատանքը, ծառայությունները):»:

9. Հրահանգի 30-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«30. Սոցիալական վճարների վճարված գումարների հաշվանցումը կամ վերադարձը իրականացվում է Օրենքի 7-րդ հոդվածով և Օրենքի 1-ին հավելվածով սահմանված կարգով և ժամկետներում:»:

10. Հրահանգի 35-րդ կետի օրինակ 4-ից հետո առաջին պարբերությունում «Հիմնադրամ» բառը փոխարինել «սոցիալական ապահովության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին (այսուհետ` Լիազոր մարմին)» բառերով և հետագա տեքստում «Հիմնադրամ» բառը ու դրա հոլովումները փոխարինել «Լիազոր մարմին» բառով ու համապատասխան հոլովումներով:

11. Հրահանգի 40-րդ կետի վերջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Տարվա ընթացքում բացառապես ԱԱՀ վճարող չհամարվող անհատ ձեռնարկատերերի և նոտարների սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտի որոշման ժամանակ համախառն եկամտից նվազեցվում են գործունեության հետ կապված և փաստաթղթերով հիմնավորված այն ծախսերը (ամբողջությամբ), որոնց համար հարկային օրենսդրությամբ նախատեսված են սահմանային չափեր (նշվածը չի վերաբերում օրապահիկի, դաշտային պայմաններում և տեղափոխման (տեղաշարժման) աշխատանքների կատարման դեպքերում հատուցման գումարներին, որոնք հաշվի են առնվում միայն Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափի շրջանակներում):

12. Հրահանգի հավելված 3-ի աղյուսակ 3-ից հետո [25] տողի բացատրությունում «սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի (Հիմնադրամի) կողմից», իսկ [33] տողի բացատրությունում «Հիմնադրամի կողմից» բառերը փոխարինել «պետական բյուջեից» բառերով:

13. Հրահանգը լրացնել նոր հավելված 3ա-ով (կցվում է).

 

 

Պարտադիր սոցիալական ապահովության վճարների եռամսյակային հաշվետվություն (հաշվետու եռամսյակին նախորդող եռամսյակի յուրաքանչյուր ամսում 5-ից ոչ ավելի վարձու աշխատող ունեցող գործատուների համար)

Հաշվետու եռամսյակ`

«Հավելված 3ա


Փաստաթղթի հերթական համարը
N___________________
(լրացվում է հարկային մարմնի կողմից)



(200__թ._____________եռամսյակ)

 

Պետական գրանցման համարը [1]                      
Պետական գրանցման ամսաթիվը 

[2]

               
Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) 

[3]

               
Ապահովադրի կոդը 

[4]

               
Կազմակերպության անվանումը

[5]

 
Ֆիզիկական անձի անուն, ազգանունը

[6]

 
գործունեության ոլորտ(ներ)ը

[7]

 
գտնվելու (բնակության) վայրը

[8]

  
Հեռախոս

[9]

  
Հաշվետվության ներկայացման ամսաթիվը

[10]

 

Չափի
միավոր

Հազար
դրամ

 

 [1] և [2] տողերում նշվում է գործատուի պետական գրանցման համարը և օրը, ամիսը, տարին

 [3] տողում նշվում է ՀՀ հարկային մարմինների կողմից տրամադրված ՀՎՀՀ-ն

 [4] տողում նշվում է ապահովադրի (կազմակերպություն, անհատ ձեռնարկատեր, նոտար) կոդը

 [5] տողում նշվում է կազմակերպության անվանումը և կազմակերպաիրավական ձևը

 [6] տողում նշվում է անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի անունը և ազգանունը

 [7] տողում նշվում է կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ գործունեության իրականացման ոլորտ(ներ)ը, իսկ նոտարի կողմից նշվում է նոտարական գործունեություն իրականացնելու վերաբերյալ

 [8] և [9] տողերում նշվում են կազմակերպության գտնվելու վայրը և աշխատանքային հեռախոսահամարը, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի բնակության վայրը և աշխատանքային (տան) հեռախոսահամարը

 [10] տողում նշվում է հարկային մարմին հաշվետվության ներկայացման օրը, ամիսը, տարին

 

Աղյուսակ 1

Սոցիալական վճարների օբյեկտի (ԱՎՈՒՄ)
միջակայքերը և քանակը

Հաշվարկված
ԱՎՈՒՄ [11]

Սոցիալական
վճար [12]

Վարձու աշխատողների մասով

[13]

   

 

   

 

20,0 հազ. դրամից ոչ ավելի

[13ա]

   

 

   

 

վարձու աշխատողների թվաքանակ

[13ա-1]

   

 

 x

 x

x

100,0 հազ. դրամից ոչ ավելի

[13բ]

   

 

   

 

վարձու աշխատողների թվաքանակ

[13բ-1]

   

 

 x

 x

x

100,0 հազ. դրամից ավելի

[13գ]

   

 

   

 

վարձու աշխատողների թվաքանակ

[13գ-1]

   

 

 x

 x

x

Այլ աշխատողների մասով

[14]

   

 

   

 

20,0 հազ. դրամից ոչ ավելի

[14ա]

   

 

 x

x

x

աշխատողների թվաքանակ

[14ա-1]

   

 

   

 

100,0 հազ. դրամից ոչ ավելի

[14բ]

   

 

   

 

աշխատողների թվաքանակ

[14բ-1]

   

 

x

 x

x

100,0 հազ. դրամից ավելի

[14գ]

   

 

   

 

աշխատողների թվաքանակ

[14գ-1]

   

 

 x

 x

x

Օտարերկրացիների մասով

[15]

   

 

   

 

վարձու աշխատողների թվաքանակ

[15-1]

   

 

x

 x

x

Ընդամենը

[16]

   

 

   

 

 [11] սյունակներում նշվում են տվյալ եռամսյակում (ըստ ամիսների) հաշվարկված աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցները և դրանց հավասարեցված եկամուտները (ԱՎՈՒՄ)

 [12] սյունակներում նշվում են [11] սյունակներում նշված ԱՎՈՒՄ-ների նկատմամբ հաշվարկված պարտադիր սոցիալական ապահովության վճարները (սոցիալական վճարները)

 [13] տողում նշվում են տվյալ եռամսյակում (ըստ ամիսների) գործատուի մոտ աշխատանքային պայմանագրերով աշխատող (վարձու աշխատող) ՀՀ քաղաքացիներին հաշվարկված ԱՎՈՒՄ-ների և դրանց նկատմամբ հաշվարկված սոցիալական վճարների ընդհանուր գումարները (տող[13ա]+տող[13բ]+տող[13գ])

 [13ա], [13բ], [13գ] տողերում նշվում են տվյալ եռամսյակում (ըստ ամիսների) գործատուի կողմից վարձու աշխատող ՀՀ քաղաքացիներին նշված չափերով հաշվարկված ԱՎՈՒՄ-ների և դրանց նկատմամբ հաշվարկված սոցիալական վճարների գումարները

 [13ա-1], [13բ-1] և [13գ-1] տողերում նշվում են տվյալ եռամսյակում (ըստ ամիսների) գործատուի մոտ աշխատող վարձու աշխատող ՀՀ քաղաքացիների թվաքանակը, որոնց հաշվարկված ԱՎՈՒՄ-ները և սոցիալական վճարները նշված են [13ա], [13բ] և [13գ] տողերում

 [14] տողում նշվում են տվյալ եռամսյակում (ըստ ամիսների) գործատուի մոտ քաղաքացիաիրավական պայմանագրերով (աշխատանքների կատարում, ծառայությունների մատուցում) աշխատող (այլ աշխատող) ՀՀ քաղաքացիներին հաշվարկված ԱՎՈՒՄ-ների և դրանց նկատմամբ հաշվարկված սոցիալական վճարների ընդհանուր գումարները (տող[14ա]+ տող[14բ]+տող[14գ])

 [14ա], [14բ], [14գ] տողերում նշվում են տվյալ եռամսյակում (ըստ ամիսների) գործատուի կողմից այլ աշխատող ՀՀ քաղաքացիներին նշված չափերով հաշվարկված ԱՎՈՒՄ-ների և դրանց նկատմամբ հաշվարկված սոցիալական վճարների գումարները

 [14ա-1], [14բ-1] և [14գ-1] տողերում նշվում են տվյալ եռամսյակում (ըստ ամիսների) գործատուի մոտ այլ աշխատող ՀՀ քաղաքացիների թվաքանակը, որոնց ԱՎՈՒՄ-ները և սոցիալական վճարները նշված են [14ա], [14բ] և [14գ] տողերում

 [15] տողում նշվում են տվյալ եռամսյակում (ըստ ամիսների) գործատուի մոտ աշխատանքային պայմանագրերով աշխատող (վարձու աշխատող) օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց (օտարերկրացիներին) հաշվարկված ԱՎՈՒՄ-ների և դրանց նկատմամբ հաշվարկված սոցիալական վճարների ընդհանուր գումարները

 [15-1] տողում նշվում են տվյալ եռամսյակում (ըստ ամիսների) գործատուի մոտ աշխատանքային պայմանագրերով աշխատող (վարձու աշխատող) օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց (օտարերկրացիների) թվաքանակը, որոնց ԱՎՈՒՄ-ները և սոցիալական վճարները նշված են [15] տողում

 [15] և [15-1] տողերը լրացվում են, եթե վարձու աշխատող օտարերկրացիները ցանկանում են կատարել սոցիալական վճարներ գործատուից ստացված ԱՎՈՒՄ-ների գծով

 [16] տողում նշվում են տվյալ եռամսյակում (ըստ ամիսների) գործատուի մոտ վարձու և այլ աշխատող ՀՀ քաղաքացիներին, վարձու աշխատող օտարերկրացիներին հաշվարկված ԱՎՈՒՄ-ների և դրանց նկատմամբ հաշվարկված սոցիալական վճարների ընդհանուր գումարները (տող[13]+տող[14]+տող[15])

 

Աղյուսակ 2

 

Առ 01.04.2003 թ. հաշվարկված, սակայն չվճարված ԱՎՈՒՄ և դրա նկատմամբ հաշվարկված սոցիալական վճարներ

ԱՎՈՒՄ [17]

Վճարված ԱՎՈՒՄ-ի սոցիալական վճար [18]

Մնացորդը ամսվա սկզբին

[19]

   

 

   

 

Վճարվել է տվյալ ամսում ԱՎՈՒՄ

[20]

   

 

   

 

Վճարված ԱՎՈՒՄ-ների քանակը

[21]

   

 

 x

 x

x

Մնացորդը ամսվա վերջում

[22]

   

 

   

 

 

 [17] սյունակներում նշվում են առ 01.04.2003 թ. հաշվարկված, սակայն չվճարված ԱՎՈՒՄ-ները

 [18] սյունակներում նշվում են [17] սյունակներում նշված ԱՎՈՒՄ-ների նկատմամբ հարկման տարբեր կարգերին (ընդհանուր, հաստատագրված վճարով, պարզեցված հարկով) համապատասխան հաշվարկված սոցիալական վճարների գումարները (հաշվարկային պարտքերը)

 [19] տողում նշվում են առ 01.04.2003 թ. հաշվարկված, սակայն չվճարված ԱՎՈՒՄ-ների և սոցիալական վճարների հաշվարկային պարտքերի մնացորդները ամսվա սկզբին

 [20] տողում նշվում են տվյալ ամսում առ 01.04.2003 թ. հաշվարկված, սակայն չվճարված ԱՎՈՒՄ-ների վճարումները (գումարը) և դրանց նկատմամբ հաշվարկված սոցիալական վճարների գումարները

 [21] տողում նշվում են տվյալ ամսում առ 01.04.2003 թ. հաշվարկված, սակայն չվճարված ԱՎՈՒՄ-ների վճարումները (քանակը)

 [22] տողում նշվում են առ 01.04.2003 թ. հաշվարկված, սակայն չվճարված ԱՎՈՒՄ-ների և սոցիալական վճարների հաշվարկային պարտքերի մնացորդները ամսվա վերջում (տող[19]-տող[20])

 

Աղյուսակ 3

Ապահովագրական նպաստներ

Նպաստառուներ
[23]

Օրեր
[24]

Վճարված
գումարը [25]

Հիվանդության նպաստ

[26]

               

 

Պրոթեզավորման նպաստ

[27]

                 
Առողջարանային բուժման նպաստ

[28]

                 
Հղիության և ծննդաբերության նպաստ

[29]

                 
Ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստ

[30]

                 

Թաղման նպաստ

[31]

                           

 

Ընդամենը

[32]

                 

Վերականգնված միջոցներ

[33]

 x

 x

x

 x

 x

x

 (      )

 (      )

(      )

 [23] սյունակներում նշվում են տվյալ եռամսյակում (ըստ ամիսների) գործատուից ապահովագրական նպաստներ ստացած վարձու աշխատողների (նպաստառուների) թիվը

 [24] սյունակներում նշվում են տվյալ եռամսյակում (ըստ ամիսների) գործատուի կողմից վարձու աշխատողներին վճարված ապահովագրական նպաստներ ստացած վարձու աշխատողների (նպաստառուների) օրերի թիվը

 [25] սյունակներում նշվում են տվյալ եռամսյակում (ըստ ամիսների) գործատուի կողմից վարձու աշխատողներին վճարված ապահովագրական նպաստները և ՀՀ պետական բյուջեից վերականգնված միջոցները

 [26], [27], [28], [29], [30] և [31] տողերում նշվում են տվյալ եռամսյակում (ըստ ամիսների) գործատուի կողմից վարձու աշխատողներին վճարված ապահովագրական նպաստների յուրաքանչյուր տեսակների և թաղման նպաստի վերաբերյալ տվյալները (նպաստառուների թիվը, օրերի թիվը, վճարված գումարները)

 [32] տողում նշվում են տվյալ եռամսյակում (ըստ ամիսների) գործատուի կողմից վարձու աշխատողներին վճարված ապահովագրական և թաղման նպաստների հանրագումարը (տող[26]+տող[27]+տող[28]+ տող[29]+տող[30]+տող[31])

 [33] տողում նշվում են տվյալ եռամսյակում (ըստ ամիսների) ՀՀ պետական բյուջեի վերականգնված` նախկինում գործատուի միջոցների հաշվին վարձու աշխատողներին վճարված ապահովագրական և թաղման նպաստների գումարները

 

Աղյուսակ 4

Հաշվարկված սոցիալական վճարի գումարը

[34]

   

 

Կատարված ծախսեր

[35]

 (  )

 (  )

(  )

Վճարվող սոցիալական վճարի ամսվա գումարը

[36]

     

Չձևակերպված աշխատողի սոցիալական վճար 1

[37]

   

 

Չձևակերպված աշխատողի սոցիալական վճար 2

[38]

   

 

 [34] տողում նշվում են տվյալ եռամսյակում (ըստ ամիսների) հաշվարկված սոցիալական վճարների ընդհանուր գումարը (տող[16]/սյունակ[12]+տող[20]/սյունակ[18])

 [35] տողում նշվում են տվյալ եռամսյակում (ըստ ամիսների) սոցիալական վճարների հաշվին գործատուի կողմից վարձու աշխատողներին վճարված ապահովագրական և թաղման նպաստների ընդհանուր գումարը (տող[32]/սյունակ[25])

 [36] տողում նշվում են տվյալ եռամսյակում (ըստ ամիսների) սոցիալական վճարների և դրանց հաշվին կատարված ծախսերի դրական տարբերությունը (տող[34]+տող[35], եթե տող[34]>տող[35]) կամ 0 (եթե տող[34]=<տող[35])

 [37] տողում նշվում են տվյալ եռամսյակում (ըստ ամիսների) ՀՀ աշխատանքի պետական տեսչության կողմից կատարված ստուգումներով բացահայտված (արձանագրված) չձևակերպված աշխատողների սոցիալական վճարների ընդհանուր գումարը (յուրաքանչյուր չձևակերպված աշխատողի համար 60,0 հազ. դրամ)

 [38] տողում նշվում են տվյալ եռամսյակում (ըստ ամիսների) ՀՀ հարկային մարմինների կողմից կատարված ստուգումներով բացահայտված (արձանագրված) չձևակերպված աշխատողների սոցիալական վճարների ընդհանուր գումարը (յուրաքանչյուր չձևակերպված աշխատողի համար 60,0 հազ. դրամ)

 

Կ. Տ.

 

Տնօրեն (անհատ ձեռնարկատեր)

_________________
(ստորագրություն)

____________________
(անուն, ազգանուն)

Գլխ. հաշվապահ

_________________
(ստորագրություն)

____________________
(անուն, ազգանուն)

 

Հաշվետվությունը լրացվում է 2 օրինակից: Հաշվետվությունը առձեռն հարկային մարմին ներկայացնելու դեպքում` հարկային մարմնի կողմից գրանցվելուց հետո մեկ օրինակը հանձնվում է գործատուին:»:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան