Գլխավոր տեղեկություն
Номер
N 1092-Ա
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (06.08.2008-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2008.10.22/36(310) Հատուկ բաժին
Принят
Արդարադատության նախարար
Дата принятия
05.08.2008
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
05.08.2008
Дата вступления в силу
06.08.2008

   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

5 օգոստոսի 2008 թ.
ք. Երևան

 N 1092-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

«Ն. Ա. Լ.» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20-րդ, 21-րդ, 22-րդ հոդվածները և 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, «Ն.Ա.Լ.» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 29.07.08 թ. N 7632 դիմումը.

 

Հրամայում եմ`  

 

1. Ուժը կորցրած ճանաչել 2004 թվականի մայիսի 25-ին «Ն.Ա.Լ.» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրված բժշկական օգնության և սպասարկման թիվ Կ-XX-000557 լիցենզիան:

2. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին`

1) ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2) «Ն.Ա.Լ.» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անձնական գործին.

3) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

 

Նախարար 

Հ. Քուշկյան