Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 15-Ն
Տիպ
Հրաման
Тип
Ինկորպորացիա (11.04.2009-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2004.06.01/13(161)
Принят
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար
Дата принятия
28.02.2009
Подписан
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար
Дата подписания
28.02.2009
Дата вступления в силу
11.04.2009

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
18 մարտի 2009 թ.
Պետական գրանցման թիվ ---09131

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ

28 փետրվարի 2009 թ.

թիվ 15-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ, ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական հատուկ ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 9-րդ մասով՝

 

Հրամայում եմ`

 

1. Սահմանել քաղաքացիական ծառայողների վերապատրաստման կարգը՝ համաձայն հավելված 1-ի:

2. Սահմանել քաղաքացիական ծառայողների մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով գործուղելու կարգը՝ համաձայն հավելված 2-ի:

 

Ա. Բաղդասարյան

 

 

Հավելված 1
ՀՀ Ազգային անվտանգության
խորհրդի քարտուղարի
2009 թ. փետրվարի 28-ի
թիվ 15-Ն հրամանի

 

 

Կ Ա Ր Գ

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են «Քաղաքացիական հատուկ ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածում նշված Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի (այսուհետ՝ համապատասխան մարմին) քաղաքացիական ծառայողների (այսուհետ՝ քաղաքացիական ծառայող) վերապատրաստման հետ կապված հարաբերությունները:

2. Քաղաքացիական ծառայողների վերապատրաստումը նրանց մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների հետևողական կատարելագործումն է:

3. Քաղաքացիական ծառայողների վերապատրաստման գործընթացը կանոնակարգում, կազմակերպում և համակարգում է համապատասխան մարմնի ղեկավարը:

4. Քաղաքացիական ծառայողների վերապատրաստման գործընթացի անմիջական պատասխանատուն համապատասխան մարմնի աշխատակազմի ղեկավարն (այսուհետ՝ աշխատակազմի ղեկավար) է:

5. Յուրաքանչյուր քաղաքացիական ծառայող առնվազն երեք տարին մեկ ենթակա է պարտադիր վերապատրաստման:

6. Բացի սույն կարգի 5-րդ կետով նախատեսված դեպքի, վերապատրաստումն անցկացվում է նաև քաղաքացիական հատուկ ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով քաղաքացիական ծառայողի իրավունքների ու պարտականությունների, մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման կոնկրետ պահանջների կատարելագործման կամ այդ պահանջների փոփոխության դեպքում՝ քաղաքացիական ծառայողի կամ աշխատակազմի ղեկավարի նախաձեռնությամբ:

7. Քաղաքացիական ծառայողի վերապատրաստումն անցկացվում է աշխատակազմի ղեկավարի հայտի հիման վրա:

8. Քաղաքացիական ծառայողին վերապատրաստման ուղարկելը ձևակերպում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը, իսկ աշխատակազմի ղեկավարի վերապատրաստման դեպքում՝ համապատասխան մարմնի ղեկավարը:

9. Վերապատրաստման ընթացքում քաղաքացիական ծառայողն ազատվում է ծառայողական պարտականությունների կատարումից՝ քաղաքացիական հատուկ ծառայության իր զբաղեցրած պաշտոնի, ստաժի և վարձատրության պահպանմամբ:

10. Վերապատրաստման արդյունքում ստացված փաստաթղթի պատճենը կցվում է քաղաքացիական ծառայողի անձնական գործին:

11. Քաղաքացիական ծառայողների վերապատրաստողների (այսուհետ՝ վերապատրաստողներ) թեկնածությունը սույն կարգով սահմանված ընթացակարգով հաստատում է համապատասխան մարմնի ղեկավարը:

12. Քաղաքացիական ծառայողների վերապատրաստումն անցկացվում է համապատասխան մարմնի ղեկավարի կողմից սույն կարգով սահմանված ընթացակարգով հաստատված ծրագրերով:

13. Վերապատրաստողները քաղաքացիական ծառայողների վերապատրաստումը կազմակերպում են համապատասխան մարմնի ղեկավարի ներկայացրած ժամանակացույցին համապատասխան և յուրաքանչյուր վերապատրաստման դասընթացի ավարտից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, համապատասխան մարմնի ղեկավարին են ներկայացնում տեղեկանք (Ձև N 1)՝ վերապատրաստում անցած քաղաքացիական ծառայողների վերապատրաստման արդյունքների վերաբերյալ:

14. Քաղաքացիական ծառայողների վերապատրաստման հետ կապված ծախսերը կատարվում են պետական բյուջեի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:

15. Համապատասխան մարմնի աշխատակազմը, եռամսյակը մեկ անգամ, համապատասխան մարմնի ղեկավարին է ներկայացնում ամփոփ տեղեկանք՝ վերապատրաստում անցած քաղաքացիական ծառայողների վերապատրաստման արդյունքների վերաբերյալ, որոնց հիման վրա տարեվերջին ներկայացնում է հաշվետվություն քաղաքացիական ծառայողների վերապատրաստման տարեկան արդյունքների մասին:

 

II. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

16. Քաղաքացիական ծառայողի պարտադիր վերապատրաստումն (այսուհետ՝ պարտադիր վերապատրաստում) առնվազն պետք է ընդգրկի քաղաքացիական հատուկ ծառայության, կառավարչական հմտությունների և համապատասխան մարմնի ընդհանուր իրավասության (այսուհետ՝ մասնագիտական) բնագավառների ծրագրեր:

Պարտադիր վերապատրաստումը կարող է ընդգրկել նաև մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով քաղաքացիական ծառայողների գործուղման այն ծրագրերը, որոնք հաստատվել են համապատասխան մարմնի ղեկավարի կողմից:

17. Սույն կարգի 16-րդ կետով նախատեսված վերապատրաստման ծրագրերը համապատասխան մարմնի ղեկավարին է ներկայացնում համապատասխան մարմնի աշխատակազմը՝ տվյալ վերապատրաստումն անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ:

Սույն կետով նախատեսված ծրագրերը ներկայացվում են ըստ քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների խմբերի:

Սույն կետով նախատեսված ծրագրերի հետ միաժամանակ համապատասխան մարմնի ղեկավարին պետք է ներկայացվի նաև այդ ծրագրերով վերապատրաստողների թեկնածությունը:

18. Աշխատակազմի ղեկավարը կազմակերպում է համապատասխան մարմնի քաղաքացիական ծառայողների վերապատրաստումը համապատասխան մարմնի աշխատակազմի կողմից կազմված պլան-ժամանակացույցին համապատասխան՝ վերապատրաստողին ներկայացնելով հայտ (Ձև N 2):

19. Պարտադիր վերապատրաստման ծրագրերը պետք է իրականացվեն առնվազն դասախոսությունների և գործնական պարապմունքների միջոցով:

20. Պարտադիր վերապատրաստման արդյունքում քաղաքացիական ծառայողին տրվում է վկայական (Ձև N 3):

21. Պարտադիր վերապատրաստման դասընթացների ավելի քան մեկ երրորդին քաղաքացիական ծառայողի անհարգելի բացակայության դեպքում նրան սույն կարգի 20-րդ կետով նախատեսված վկայական չի տրվում:

Սույն կետով նախատեսված դեպքում քաղաքացիական ծառայողին տրվում է տեղեկանք՝ ծրագրերի ունկնդրած ծավալի և բովանդակության մասին:

22. Պարտադիր վերապատրաստման դասընթացների կեսից ավելիին քաղաքացիական ծառայողի հարգելի բացակայության դեպքում (հիվանդություն, գործուղում և այլն) նրան՝ համապատասխան մարմնի ղեկավարի ուղեգրով հնարավորություն է տրվում մասնակցելու հաջորդ դասընթացներից որևէ մեկին:

 

III. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՄ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

23. Սույն կարգի 6-րդ կետով նախատեսված հիմքերով քաղաքացիական ծառայողի կամ աշխատակազմի ղեկավարի նախաձեռնությամբ վերապատրաստման դեպքերում տվյալ վերապատրաստման ծրագրերը (բացառությամբ քաղաքացիական հատուկ ծառայության, կառավարչական հմտությունների) և այդ ծրագրերով վերապատրաստողների թեկնածությունը համապատասխան մարմնի ղեկավարին է ներկայացնում համապատասխան մարմնի աշխատակազմը՝ տվյալ վերապատրաստումն անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ:

Սույն կետով նախատեսված դեպքերում համապատասխան մարմնի աշխատակազմը համապատասխան մարմնի ղեկավարին է ներկայացնում նաև տվյալ վերապատրաստման ֆինանսավորման մասին տեղեկատվություն:

24. Սույն կարգի 23-րդ կետով նախատեսված դեպքերում քաղաքացիական հատուկ ծառայության, կառավարչական հմտությունների բնագավառների ծրագրերով վերապատրաստման առաջարկությունը՝ հիմնավորմամբ, համապատասխան մարմնի ղեկավարին է ներկայացնում համապատասխան մարմնի աշխատակազմը: Այդ առաջարկության հիման վրա համապատասխան ծրագրերը և այդ ծրագրերով վերապատրաստողների թեկնածությունը համապատասխան մարմնի ղեկավարին է ներկայացվում սույն կարգի 17-րդ կետով սահմանված կարգով:

25. Սույն կարգի 23-րդ կետով նախատեսված դեպքերում տվյալ վերապատրաստման ծրագրերով սահմանվում են նաև վերապատրաստման ձևերը և գնահատման մեխանիզմները:

 

 

 

Հավելված 2
ՀՀ Ազգային անվտանգության
խորհրդի քարտուղարի
2009 թ. փետրվարի 28-ի
թիվ 15-Ն հրամանի

 

 

Կ Ա Ր Գ

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում է «Քաղաքացիական հատուկ ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածում նշված Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմում (այսուհետ՝ համապատասխան մարմին) քաղաքացիական ծառայողների (այսուհետ՝ քաղաքացիական ծառայող) մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով գործուղման հետ կապված հարաբերությունները:

2. Մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով քաղաքացիական ծառայողի գործուղումն (այսուհետ՝ գործուղում) իրականացնում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը (մարմինը):

Սույն կետով նախատեսված գործուղումը կատարվում է քաղաքացիական ծառայողի համաձայնությամբ:

3. Սույն կարգի 2-րդ կետով նախատեսված դեպքերում պահպանվում են քաղաքացիական ծառայողի պաշտոնը և ստաժը, իսկ նրա վարձատրությունը կարող է պահպանվել նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի (մարմնի) հայեցողությամբ:

4. Սույն կարգի 2-րդ կետով նախատեսված գործուղման փաստաթղթի պատճենը կցվում է քաղաքացիական ծառայողի անձնական գործին:

5. Սույն կարգի 2-րդ կետի առաջին պարբերությամբ նախատեսված գործուղման դեպքում համապատասխան մարմնի աշխատակազմը, գործուղումից առնվազն 30 օր առաջ, պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին է ներկայացնում գործուղման հիմքերը (այդ թվում` գործուղման ծրագրերը, հրավերը և այլն)` գործուղման վերաբերյալ որոշում կայացնելու համար:

6. Սույն կարգի 2-րդ կետով նախատեսված գործուղման դեպքերում համապատասխան մարմնի ղեկավարը գործուղման ծրագրերը կարող է հաստատել որպես պարտադիր վերապատրաստման ծրագրեր` գործուղումը համարելով պարտադիր վերապատրաստում:

7. Սույն կարգի 2-րդ կետով նախատեսված գործուղման դեպքերում գործուղված քաղաքացիական ծառայողը գործուղումից հետո առնվազն մեկշաբաթյա ժամկետում համապատասխան մարմնի ղեկավարին է ներկայացնում գործուղման հետ կապված հաշվետվություն՝ կցելով համապատասխան նյութերը, իսկ հաշվետվության պատճենը (համապատասխան նյութերով) ներկայացնում համապատասխան մարմնի աշխատակազմի ղեկավարին:

 

Ձև N 1

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

_____________________________________ կողմից
վերապատրաստողի

_____________________________________________________________
վերապատրաստման ժամկետները և ծրագրերը

քաղաքացիական ծառայողների վերապատրաստման արդյունքների մասին

N

Համապատասխան
մարմնի
ստորաբաժանման անվանումը

Վերապատրաստման մասնակիցները
(անուն, ազգանուն,
հայրանուն)

Զբաղեցրած
պաշտոններն ըստ խմբերի

Վկայականի համարը

1

2

3

4

5

         
         
         
         
         
         
         
         
         
 

Ընդամենը

     

    ________________

      (վերապատրաստողը)

 

 

Ձև N 2

Հ Ա Յ Տ

____________________________ ներկայացվող
(վերապատրաստող)


______________________________________________________
համապատասխան մարմնի ստորաբաժանման անվանումը


քաղաքացիական ծառայողների վերապատրաստման

 

 

N

 

Վերապատրաստման մասնակիցները
(անուն, ազգանուն,
հայրանուն, հեռախոս)

 

Զբաղեցրած պաշտոններն ըստ խմբերի

 

Ծրագրի անվանումը

 

 

Ժամկետները
(սկիզբ-ավարտ)

 

 

 

 

 

 

 


 

________________________________________ -ից խմբի պատասխանատու անձ է
               (համապատասխան մարմնի ստորաբաժանման անվանումը)

նշանակված___________________________________
                                         (անուն, ազգանուն, պաշտոն, հեռախոսահամարներ)

Աշխատակազմի ղեկավար_________________________
                                                                     (անուն, ազգանուն)

 

 

Ձև N 3

Ներմուծեք նկարագրությունը_18754


Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն  N -

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ

 

Տրվում է______________________________________________________

______________________________________________________________
(պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը)

 

առ այն, որ նա վերապատրաստվել է_________________________________
_________________________________________________________
_________________________________________________________
_________________________________________________________
_________________________________________________________
(վերապատրաստողը, վերապատրաստման ծրագիրը, վերապատրաստման ժամկետը)

 

 

  ___________________
(վերապատրաստողը)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան