Գլխավոր տեղեկություն
Номер
N 08-145-Լ
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (16.06.2008-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2008.06.06/19(293) Հատուկ բաժին
Принят
Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
Дата принятия
27.05.2008
Подписан
Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ
Дата подписания
27.05.2008
Дата вступления в силу
16.06.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

27 մայիսի 2008 թ.

ք. Երևան

N 08-145-Լ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներով և հիմք ընդունելով «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեությունների լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը (արձանագրություն լիցենզավորող հանձնաժողովի 27.05.2008թ. կայացած նիստի).

 

Հրամայում եմ`

 

1. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն (տարեկան պետական տուրքը չվճարելու դեպքում) «Պրոգրես Ռիելթի» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0673 լիցենզիայի գործողությունը կասեցնել` մինչև խախտման պատճառի վերացումը:

2. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն (որակավորված անձի բացակայության դեպքում) «Մոս-Արտ» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0653 լիցենզիայի գործողությունը կասեցնել` մինչև խախտման պատճառի վերացումը:

3. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի դիմումի համաձայն) «ԷՅԷՅԱՌՋԻ» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0646 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել:

4. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 34 հոդվածի 7-րդ մասի համաձայն` «Սեյբոլտ-Արմենիա» ՍՊ ընկերության «Անշարժ գույքի գնահատում» գործունեության ԱԳ N 0035 լիցենզիայի գործողության կասեցումը` տրված կոմիտեի 15.05.07թ. N 08-135-Լ հրամանով, համարել վերացված:

5. Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 26, 28 հոդվածների և ՀՀ կառավարության 07.01.02թ. N 5 որոշմամբ հաստատված «ՀՀ տարածքում տեղագրական և կադաստրային քարտեզագրման, անշարժ գույքի գնահատման և ռիելթորական գործունեությունների բնագավառներում իրականացվող գործունեության լիցենզավորման կարգի» 7-րդ, 8-րդ և 10-րդ կետերի պահանջները`

ա) «Հույսի Ագույց» ՍՊ ընկերությանը տրամադրել «Անշարժ գույքի գնահատում» գործունեության լիցենզիա.

բ) «Գոլդեն Տաուեր» ՍՊ ընկերությանը և «Նիսի» ՍՊ ընկերությանը տրամադրել «Ռիելթորական գործունեություն» գործունեության լիցենզիա:

6. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել կոմիտեի աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Հ. Հարությունյանի վրա, հսկողությունը` կոմիտեի նախագահի տեղակալ Հ. Հովհաննիսյանի վրա:

 

Կոմիտեի նախագահ Մ. Վարդանյան

 

Ց Ա Ն Կ

 

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

(27.05.2008թ. հր. N 08-145-Լ)

 

Հ/հ Ֆիզիկական անձ (անունը, ազգանունը) իրավաբանական անձ (անվանումը և գործունեության իրականացման վայրը) Բնակության վայրը, գտնվելու վայրը Լիցեն-
զիայի համարը
Լիցենզիան տալու ամսաթիվը Հարկ
վճարողի
հաշվառման
համարը
/ՀՎՀՀ/
Գրանց-
ման համարը
Գործու-
նեության տեսակը
Գործու-
նեության
իրակա-
նացման վայրը
Գործո-
ղության ժամկետը

Տեղեկու-
թյուններ
գրանցա-
մատյանում
լիցենզիայի
վերաձևա-
կերպման,
նրա
գործո-
ղության
կասեցման,
դադա-
րեցման
մասին

Այլ
տեղեկու-
թյուններ
1. «Պրոգրես Ռիելթի» ՍՊԸ Ք. Երևան, Բայրոնի 12, բն. 46 ԱԳN
0673
07.05.07թ. 01557924 671 Ռիելթո-
րական
գործու-
նեություն

ՀՀ

Անժամկ. Կասեցվել է տարեկան պետական տուրքը չվճարելու պատճառով  
2. «Մոս-Արտ» ՍՊԸ Երևան, Նալբանդյան 110շ, բն. 17 ԱԳN
0653
21.02.07թ. 02701408 651 Ռիելթո-
րական
գործու-
նեություն

ՀՀ

Անժամկ. Կասեցվել է որակավորված անձի բացակա-
յության
պատճառով
 
3. «ԷՅԷՅԱՌՋԻ» ՍՊԸ Ք. Երևան, Բարբյուսի 50 ԱԳN
0646
28.12.06թ. 00252326 644 Ռիելթո-
րական
գործու-
նեություն

ՀՀ

Անժամկ. Դադարեցվել է դիմումի
համաձայն
 
4. «Սեյբոլտ-Արմենիա» ՍՊԸ Ք. Երևան Գարեգին Նժդեհ 9, բն. 8 ԱԳN
0035
20.11.01թ. 02210893 035 Անշարժ
գույքի
գնահատում

ՀՀ

Անժամկ.   Կոմիտեի 15.05.07թ. N 08-135-Լ հրամանով տրված կասեցումը համարվել է վերացված
5. «Հույսի Ագույց»  ՍՊԸ Ք. Երևան, Շրջանային 2/4, բն. 17 ԱԳN 0773 27.05.08թ. 01828174 768 Անշարժ
գույքի
գնահատում

ՀՀ

Անժամկ.   Լիցենզիայի տրամադրում
6. «Գոլդեն Տաուեր» ՍՊԸ Ք. Հրազդան, Երևանյան խճ. 98 ԱԳ1 0774 27.05.08թ. 03017042 769 Ռիելթո-
րական
գործու-
նեություն

ՀՀ

Անժամկ.   Լիցենզիայի տրամադրում
7. «Նիսի» ՍՊԸ Ք. Երևան Նանսենի փ., 19 շ, բն. 108 ԱԳN 0775 27.05.08թ. 00862619 770 Ռիելթո-
րական
գործու-
նեություն

ՀՀ

Անժամկ.   Լիցենզիայի տրամադրում

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան