Գլխավոր տեղեկություն
Номер
N 126-Ա
Տիպ
Հրաման
Тип
Ինկորպորացիա (07.02.2009-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2009.03.02/10(328) Հատուկ բաժին
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
06.02.2009
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
06.02.2009
Дата вступления в силу
07.02.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

6 փետրվարի 2009 թ. 
ք. Երևան

N 126-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԺԱՆ ՇԱՄՈՒՆԻ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, անհատ ձեռնարկատեր Ժան Շամունի 02.02.2009 թ. N 425-Ժ դիմումը.

 

Հրամայում եմ` 

 

1. Ուժը կորցրած ճանաչել 2007 թվականի փետրվարի 16-ին անհատ ձեռնարկատեր Ժան Շամունին տրված բժշկական օգնության և սպասարկման թիվ Ա-XX-000234 լիցենզիան:

2. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին`

1) ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2) անհատ ձեռնարկատեր Ժան Շամունի լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անհատական գործին.

3) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

 

Նախարար

Հ. Քուշկյան