«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
26 դեկտեմբերի 2008 թ.
Պետական գրանցման թիվ 32908398
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
24 դեկտեմբերի 2008 թ. |
N 18-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՎԵՐԱԴԱՍ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ֆիզիկական անձանց գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի հուլիսի 7-ի ՀՕ-164-Ն օրենքի 5-րդ հոդվածի յոթերորդ մասը`
Հրամայում եմ`
1. Հաստատել «Վերադաս հարկային մարմին հայտարարագիր ներկայացնողների մասին» հրահանգը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության 2003 թվականի հունվարի 10-ի «Գույքի և եկամուտների վերաբերյալ հայտարարագրերը ՀՀ կառավարության լիազորած մարմին ներկայացնող ՀՀ իշխանության մարմինների ղեկավար աշխատողների ցանկը հաստատելու մասին» թիվ 03/02-Ն հրամանը (գրանցված ՀՀ արդարադատության նախարարության կողմից 2003 թվականի հունվարի 20-ին, պետական գրանցման թիվ 12403018):
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտներիկոմիտեի նախագահ՝ |
Գ. Խաչատրյան |
Հավելված ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի 2008 թվականի դեկտեմբերի 24-ի N 18-Ն հրամանի |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
ՎԵՐԱԴԱՍ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Սույն հրահանգը մշակվել է «Ֆիզիկական անձանց գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի հուլիսի 7-ի ՀՕ-164-Ն (հետագա փոփոխություններով և լրացումներով) օրենքի (այսուհետ` օրենքի) 5-րդ հոդվածի յոթերորդ մասի հիման վրա և սահմանում է վերադաս հարկային մարմին հայտարարագիր ներկայացնողներին:
1. Վերադաս հարկային մարմին հայտարարագիր են ներկայացնում`
1) Հայաստանի Հանրապետության քաղաքական հետևյալ պաշտոններ զբաղեցնողները` Հայաստանի Հանրապետության Նախագահը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորները, Հայաստանի Հանրապետության վարչապետը, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը, Հայաստանի Հանրապետության նախարարները,
2) Հայաստանի Հանրապետության հայեցողական հետևյալ պաշտոններ զբաղեցնողները` Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարը, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարը, Հայաստանի Հանրապետության Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարը, Հայաստանի Հանրապետության վարչապետի վերահսկողական ծառայության ղեկավարը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների ղեկավարները և նրանց տեղակալները, Հայաստանի Հանրապետության նախարարությունների կառավարման ոլորտում գործող պետական մարմինների ղեկավարները և նրանց տեղակալները, Հայաստանի Հանրապետության նախարարների տեղակալները, Հայաստանի Հանրապետության մարզպետները (Երևանի քաղաքապետը) և նրանց տեղակալները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Նախագահի խորհրդականները, մամուլի քարտուղարը, օգնականները և ռեֆերենտները,
3) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահը, նրա տեղակալը, խորհրդի անդամները,
4) Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահը, անդամները,
5) Հայաստանի Հանրապետության վճռաբեկ, վերաքննիչ քաղաքացիական, վերաքննիչ քրեական, Երևանի քաղաքացիական, հյուսիսային քաղաքացիական, հարավային քաղաքացիական, Երևանի քրեական, հյուսիսային քրեական, հարավային քրեական, վարչական, ինչպես նաև Երևան քաղաքի համայնքների ընդհանուր իրավասության դատարանների դատավորները,
6) Հայաստանի Հանրապետության հետևյալ դատախազները` գլխավոր դատախազը, նրա տեղակալները, զինվորական դատախազը, Երևան քաղաքի, Երևան քաղաքի համայնքների, մարզերի դատախազները, կայազորների զինվորական դատախազները, գլխավոր դատախազության վարչությունների պետերը, զինվորական դատախազի տեղակալները,
7) դատական դեպարտամենտի ղեկավարը և նրա տեղակալները,
8) արտակարգ և լիազոր դեսպանները, միջազգային կազմակերպությունում մշտական ներկայացուցիչները, արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարը, արտաքին գործերի նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանման ղեկավարը, արտաքին գործերի նախարարության աշխատակազմի վարչության պետը (կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը),
9) Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահը, նրա տեղակալը, խորհրդի անդամները,
10) Հայաստանի Հանրապետության օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմինների (հանձնաժողովների, ծառայությունների, խորհուրդների) ղեկավարները, նրանց տեղակալները և անդամները,
11) Հայաստանի Հանրապետության նախարարությունների, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մարմինների աշխատակազմերի ղեկավարները,
12) Հայաստանի Հանրապետության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնողները,
13) ոստիկանության ծառայության վարչության (այդ թվում` մարզային) պետի և դրանից բարձր պաշտոններ զբաղեցնողները,
14) ազգային անվտանգության ծառայության բարձրագույն, ինչպես նաև գլխավոր պաշտոններ զբաղեցնողներից` դեպարտամենտի, գլխավոր վարչության, վարչության պետերը,
15) քրեակատարողական ծառայության բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնողները,
16) փրկարար ծառայության ղեկավարի, ղեկավարի տեղակալի պաշտոններ զբաղեցնողները,
17) Հայաստանի Հանրապետության պաշտպանության հանրապետական գործադիր մարմնի ստորաբաժանումների ղեկավարների պաշտոններ զբաղեցնողները.
2. սույն հրահանգի 1-ին կետում նշված պաշտոնատար անձանց օրենքով սահմանված փոխկապակցված անձինք, իրենց հայտարարագրերը նույնպես ներկայացնում են վերադաս հարկային մարմին, բացառությամբ` անհատ ձեռնարկատերերի և «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ֆիզիկական անձի տարեկան եկամուտների և եկամտահարկի հաշվարկ ներկայացնողների.
3. սույն հրահանգի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված անձինք իրենց հայտարարագրերը ներկայացնում են վերադաս հարկային մարմին, եթե պաշտոնատար անձը հարկային տարվա դեկտեմբերի 31-ին դեռևս զբաղեցրել է նշված պաշտոնը:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
09.12.2011, N 2941-Ն | 26.01.2012, N 18-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|