Գլխավոր տեղեկություն
Номер
N 170-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (11.04.2008-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2008.04.01/11(285) Հոդ.106
Принят
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Дата принятия
10.03.2008
Подписан
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Дата подписания
10.03.2008
Дата вступления в силу
11.04.2008

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

20 մարտի 2008 թ.

Պետական գրանցման թիվ 11808090

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

 

10 մարտի 2008 թ.
ք. Երևան

  N 170-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի N 39 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածի 5-րդ կետի և «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը վերապահված լիազորությունների շրջանակներում`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2001 թվականի փետրվարի 9-ի «Հիմնարկների կողմից բյուջետային հատկացումների հաշվին իրականացվող ծախսերի (ելքերի) նախահաշիվների կազմման, հաստատման և ներկայացման կարգը հաստատելու մասին» N 39 հրամանում (այսուհետ` Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Հրամանի նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածի 5զ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 1267 որոշմամբ հաստատված` գնումների բնութագրերի հաստատման, նախնական հսկողության և ֆինանսավորման կարգի 10-րդ կետով Հայաստանի Հարնապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը վերապահված իրավասությունը,»։

2) Հրամանով հաստատված «Հիմնարկների կողմից բյուջետային հատկացումների հաշվին իրականացվող ծախսերի (ելքերի) նախահաշիվների կազմման, հաստատման և ներկայացման կարգ»-ի (այսուհետ` Կարգ) 5-րդ կետի 1-ին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «Բյուջետային հիմնարկների պահպանման ծախսերի (ծրագրերի) նախահաշիվը կազմվում է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի հուլիսի 23-ի թիվ 597-Ն հրամանի հավելված N 1-ով հաստատված «Բյուջետային հիմնարկների պահպանման ծախսերի նախահաշիվ» N 1 օրինակելի ձևին, իսկ ծախսերի (ելքերի) առանձին տեսակները կամ այլ բնույթի ծրագրերը` հավելված N 3-ով հաստատված «Հիմնարկների կողմից բյուջետային հատկացումների հաշվին իրականացվող ծախսերի (ելքերի) առանձին տեսակների նախահաշիվ» N 3 օրինակելի ձևին և դրանց լրացման պահանջներին (համապատասխանաբար հավելված N 2 և N 4) համապատասխան:»։

3) Կարգի 15-րդ կետի առաջին նախադասության` «տեղական գանձապետական բաժանմունք (այսուհետ` ՏԳԲ)» բառերը, 15-րդ կետի 2-րդ և 3-րդ նախադասության, 16-րդ կետի 1-ին և 2-րդ նախադասության, 18-րդ կետի 2-րդ նախադասության «ՏԳԲ» բառը ըստ հոլովառության փոխարինել` «գանձապետական ստորաբաժանում» բառերով:

2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրվանից:

 

Նախարար

Վ. Խաչատրյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան