Գլխավոր տեղեկություն
Номер
N 41-Ն
Տիպ
Հրաման
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (05.01.2009-25.04.2009)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2008.07.01/21(295) Հոդ.206
Принят
Արդարադատության նախարար
Дата принятия
27.05.2008
Подписан
Արդարադատության նախարար
Дата подписания
27.05.2008
Дата вступления в силу
11.07.2008
Ուժը կորցնելու ամսաթիվ
12.04.2012

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

16 հունիսի 2008 թ.

Պետական գրանցման թիվ 10208191

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

27 մայիսի 2008 թ.
ք. Երևան

N 41-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԼՐԱԿԱԶՄԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԵԿ ԱՆՁԻ ՀԱՇՎԱՐԿՈՎ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի, Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 73-րդ հոդվածի և «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, ինչպես նաև, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում առկա բնակելի տարածքները.

 

Հրամայում եմ՝

 

1. Սահմանել կալանավորվածների և դատապարտյալների համար, մեկ անձի հաշվարկով 4 քմ բնակելի տարածք:

2. Սահմանել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների տեսակները, լրակազմերը և դրանք ըստ տեսակների դասակարգել հետևյալ կերպ.

1) «Գորիս» քրեակատարողական հիմնարկ

-170 մարդ, որից`

ա) փակ ուղղիչ հիմնարկ

-110 մարդ,

բ) կիսափակ ուղղիչ հիմնարկ

- 10 մարդ,

(միայն փակ տիպի ուղղիչ հիմնարկից տեղափոխվածների - տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներում ընդգրկվածների համար)

գ) կիսաբաց ուղղիչ հիմնարկ

-10 մարդ,

(միայն կիսափակ տիպի ուղղիչ հիմնարկից տեղափոխվածների - տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներում ընդգրկվածների համար)

դ) բաց ուղղիչ հիմնարկ

-5 մարդ,

ե) կալանավորվածներին պահելու վայր

-35 մարդ,

2) «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ

- 373 մարդ, որից`

ա) փակ ուղղիչ հիմնարկ

- 142 մարդ,

բ) կիսափակ ուղղիչ հիմնարկ

- 15 մարդ,

(միայն փակ տիպի ուղղիչ հիմնարկից տեղափոխվածների - տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներում ընդգրկվածների համար)

գ) կիսաբաց ուղղիչ հիմնարկ

- 141 մարդ,

(միայն կիսափակ տիպի ուղղիչ հիմնարկից տեղափոխվածների - տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներում ընդգրկվածների համար)

դ) բաց ուղղիչ հիմնարկ

- 25 մարդ,

ե) կալանավորվածներին պահելու վայր

- 50 մարդ,

3) «Սևան» քրեակատարողական հիմնարկ`

- 548 մարդ, որից՝

ա) փակ ուղղիչ հիմնարկ

- 50 մարդ,

բ) կիսափակ ուղղիչ հիմնարկ

- 450 մարդ,

գ) կիսաբաց ուղղիչ հիմնարկ

- 33 մարդ,

(միայն կիսափակ տիպի ուղղիչ հիմնարկից տեղափոխվածների - տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներում ընդգրկվածների համար)

դ) բաց ուղղիչ հիմնարկ

- 15 մարդ,

4) «Կոշ» քրեակատարողական հիմնարկ`

- 640 մարդ, որից՝

ա) կիսափակ ուղղիչ հիմնարկ

- 570 մարդ,

բ) կիսաբաց ուղղիչ հիմնարկ

- 45 մարդ,

(միայն կիսափակ տիպի ուղղիչ հիմնարկից տեղափոխվածների - տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներում ընդգրկվածների համար)

գ) բաց ուղղիչ հիմնարկ

-25 մարդ,

5) «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկ`

- 391 մարդ, որից՝

ա) կիսաբաց ուղղիչ հիմնարկ

- 371 մարդ,

բ) բաց ուղղիչ հիմնարկ

- 20 մարդ,

6) «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ`

- 250 մարդ, որից`

ա) փակ ուղղիչ հիմնարկ

-15 մարդ, այդ թվում`

կալանք պատժատեսակ կրող

 

դատապարտյալների համար

-10 մարդ,

բ) կիսափակ ուղղիչ հիմնարկ

- 40 մարդ,

գ) կիսաբաց ուղղիչ հիմնարկ

- 81 մարդ,

դ) բաց ուղղիչ հիմնարկ

-14 մարդ,

ե) կալանավորվածներին պահելու վայր

-100 մարդ,

7) «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ

- 840 մարդ, որից`

ա) փակ ուղղիչ հիմնարկ

- 158 մարդ,

բ) կիսափակ ուղղիչ հիմնարկ

- 30 մարդ,

(միայն փակ տիպի ուղղիչ հիմնարկից տեղափոխվածների - տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներում ընդգրկվածների համար)

գ) կիսաբաց ուղղիչ հիմնարկ

-62 մարդ,

(միայն կիսափակ տիպի ուղղիչ հիմնարկից տեղափոխվածների - տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներում ընդգրկվածների համար)

դ) բաց ուղղիչ հիմնարկ

- 40 մարդ,

ե) կալանավորվածներին պահելու վայր

-550 մարդ,

8) «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ`

- 154 մարդ, որից`

ա) փակ ուղղիչ հիմնարկ

- 10 մարդ, այդ թվում`

կալանք պատժատեսակ կրող

 

դատապարտյալների համար

- 5 մարդ,

բ) կիսափակ ուղղիչ հիմնարկ

- 25 մարդ,

գ) կիսաբաց ուղղիչ հիմնարկ

- 70 մարդ,

դ) բաց ուղղիչ հիմնարկ

- 15 մարդ,

ե) կալանավորվածներին պահելու վայր

- 34 մարդ,

9) «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ`

- 245 մարդ, որից՝

ա) փակ ուղղիչ հիմնարկ

- 130 մարդ,

բ) կիսափակ ուղղիչ հիմնարկ

- 10 մարդ,

(միայն փակ տիպի ուղղիչ հիմնարկից տեղափոխվածների - տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներում ընդգրկվածների համար)

գ) կիսաբաց ուղղիչ հիմնարկ

-15 մարդ,

(միայն կիսափակ տիպի ուղղիչ հիմնարկից տեղափոխվածների - տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներում ընդգրկվածների համար)

դ) բաց ուղղիչ հիմնարկ

-10 մարդ,

ե) կալանավորվածներին պահելու վայր

- 80 մարդ,

10) «Դատապարտյալների հիվանդանոց»

- 460 մարդ, որից`

քրեակատարողական հիմնարկ

ա) բուժական ուղղիչ հիմնարկ

- 424 մարդ,

բ) փակ ուղղիչ հիմնարկ

- 6 մարդ,

գ) կիսաբաց ուղղիչ հիմնարկ

- 14 մարդ,

դ) բաց ուղղիչ հիմնարկ

-10 մարդ,

ե) կալանավորվածներին պահելու վայր

-6 մարդ,

11) «Երևան-Կենտրոն»

- 60 մարդ, որից`

քրեակատարողական հիմնարկ

ա) փակ ուղղիչ հիմնարկ

- 10 մարդ,

բ) կիսաբաց ուղղիչ հիմնարկ

- 5 մարդ,

գ) կալանավորվածներին պահելու վայր

- 45 մարդ,

12) «Մեղրի» քրեակատարողական հիմնարկ

- 50 մարդ, որից`

ա) բաց ուղղիչ հիմնարկ

- 50 մարդ:

13) «Հրազդան» քրեակատարողական հիմնարկ

- 215 մարդ, որից՝

փակ ուղղիչ հիմնարկ

(կալանք պատժատեսակ կրող դատապարտյալների համար)

- 200 մարդ,

կիսաբաց ուղղիչ հիմնարկ

- 15 մարդ

(տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներում ընդգրկվածների համար)

(2-րդ կետը լրաց. 10.12.08 N 211-Ն)

 

3. Սույն հրամանի 1-ին և 2-րդ կետերի պահանջների կատարման պատասխանատու ստորաբաժանում սահմանել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությանը:

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2007 թվականի հունվարի 22-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների տեսակները, լրակազմերը, ինչպես նաև կալանավորվածների և դատապարտյալների համար մեկ անձի հաշվարկով բնակելի տարածքները սահմանելու մասին» թիվ 4-Ն հրամանը:

5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

Նախարար`

Գ. Դանիելյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան