Գլխավոր տեղեկություն
Номер
N 449-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (18.01.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2009.01.08/1(319) Հոդ.2
Принят
Տրանսպորտի և կապի նախարար
Дата принятия
04.12.2008
Подписан
Տրանսպորտի և կապի նախարար
Дата подписания
04.12.2008
Дата вступления в силу
18.01.2009

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
22 դեկտեմբերի 2008 թ.
Պետական գրանցման թիվ 11608388

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ

 

4 դեկտեմբերի 2008 թ.
ք. Երևան

N 449-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի ԹԻՎ 71-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի «Հայաստանի Հանրապետությունում ռադիոհաճախականությունների կառավարման համակարգող հանձնաժողովի հանդիպումների և քննարկումների (աշխատանքի) կարգը հաստատելու մասին» N 992-Ն որոշումը.

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2008 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակը հաստատելու մասին» թիվ 71-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունը`

հրամանով հաստատված հավելվածի 3-րդ «Հաճախականությունների շերտերի բաշխման աղյուսակ» բաժնի 6-րդ կետի`

1. 1-ին ենթակետում` «790,0-890,0ՄՀց» բառերը փոխարինել «790,0-880,0ՄՀց» բառերով, «915,0-935,0ՄՀց» բառերը փոխարինել «915,0-925,0ՄՀց» բառերով, «4800-5660» բառերը փոխարինել «4800-5150ՄՀց, 5350-5470ՄՀց» բառերով.

2. 2-րդ ենթակետում` «1480-2000ՄՀց» բառերը փոխարինել «1480-1745ՄՀց, 1765-1840ՄՀց, 1860-1910ՄՀց, 1915-1950ՄՀց, 1965-2000ՄՀց» բառերով:

 

ՀՀ տրանսպորտի և կապի
նախարար`

Գ. Սարգսյան