Գլխավոր տեղեկություն
Номер
N 114-Ն
Տիպ
Հրաման
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (11.08.2008-13.08.2009)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2008.05.04/15(289) Հոդ.151
Принят
Բնապահպանության նախարար
Дата принятия
25.03.2008
Подписан
Բնապահպանության նախարար
Дата подписания
25.03.2008
Дата вступления в силу
14.05.2008

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

11 ապրիլի 2008 թ.

Պետական գրանցման թիվ 10508123

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

25 մարտի 2008 թ.
ք. Երևան

N 114-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

(հրամանը խմբ. 15.07.08 N 255-Ն)

 

ԲՆԱԿԱՆ ԳԱԶՈՎ ԱՇԽԱՏՈՂ ՋԵՐՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻՑ ՄԹՆՈԼՈՐՏ ՎՆԱՍԱԿԱՐ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿԻ ՄԵԹՈԴՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը խմբ. 15.07.08 N 255-Ն)

 

1. Հաստատել «Բնական գազով աշխատող ջերմային էլեկտրակայաններից մթնոլորտ վնասակար նյութերի արտանետումների հաշվարկի մեթոդները»` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ Երևանի ջերմաէլեկտրակայանում (ՋԷԿ) կառուցվող նոր համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկի և այսուհետ Հայաստանի Հանրապետության տարածքում նախագծվելիք և կառուցվելիք նմանատիպ սարքավորումներ չունեցող առանց լրացուցիչ այրման և լրացուցիչ այրմամբ համակցված շոգեգազային ցիկլով էլեկտրակայանների (էներգաբլոկների) կողմից մթնոլորտ արտանետվող վնասակար նյութերը հաշվարկվում են հիմք ընդունելով հիմնական սարքավորումների (գազատուրբիններ, օգտահանող կաթսաներ և այլն) արտադրողների կողմից երաշխավորվող անջատվող վնասակար նյութերի առավելագույն մեծություններով:»:

2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը:

 

Նախարար՝

Ա. Հարությունյան

 

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

բնապահպանության նախարարի

2008թ-ի մարտի 25-ի N 114-Ն հրամանի

 

Բնական գազով աշխատող ջերմային էլեկտրակայաններից մթնոլորտ վնասակար նյութերի արտանետումների հաշվարկի մեթոդները

 

1. Սույն մեթոդը կիրառվում է Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի կողմից մթնոլորտ արտանետվող վնասակար նյութերի հաշվարկի համար:
 

1) ԱԶՈՏԻ ՕՔՍԻԴՆԵՐԻ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿԸ ԳԱԶԱՏՈՒՐԲԻՆԱՅԻՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ
 

Գազատուրբինային տեղակայանքից հետո աշխատած ծխագազերում ազոտի օքսիդների (NOX) գումարային քանակը վերահաշվարկված NO2 -ի, հաշվարկվում է (2.1) բանաձևով:

 

MNOX = CNOX . Vչ. գ. . B . Kբ

գ/վրկ 

(2.1)

                                                              

 որտեղ` CNOX -ը գազատուրբինային տեղակայանքից դուրս եկող ծխագազերի մեջ ազոտի օքսիդների կոնցենտրացիան է վերահաշվարկված NO2 -ի մգ/նմ3 -ով:

Vչ. գ. -ը գազատուրբինից հետո աշխատած ծխագազերի չոր ծավալն է նորմալ պայմանների համար`

 

Vչ. գ =  Vօգ - VօH2O + (a - 1) Vօ

նմ3/նմ3

(2.2)

                                           

որտեղ` V0գ, V0 H20 և V0-ն համապատասխանաբար ծխագազերի, ջրային գոլորշիների և օդի ծավալներն են 1 նմ3 վառելիքի ստեխիոմետրական այրման դեպքում (նմ3/նմ3 ):

Գազային վառելիքի դեպքում այն հաշվարկվում է հետևյալ բանաձևերով`

V0 = 0,0476 [ 0,5 CO + 0,5H2 + 1,5 H2 S + (m+ n

] Cm Hn - O2]

4

 

V0H2O  = 0,01 [H2 +  H2S + 0 ,5 n Cm Hn + 0,124 dջուր ] + 0,0161 V0

 

V0գ = 0,01 [CO2 + CO + H2 S + m Cm Hn] + 0,79 V0 + N2  / 100 + V0H2O 

 

որտեղ` CO, CO2, H2 , H2S, CmHn, N2 և O2 - ը համապատասխանաբար ածխածնի օքսիդի, երկօքսիդի, ջրածնի, ծծմբաջրածնի, ածխաջրածինների, ազոտի և թթվածնի պարունակությունն է սկզբնական վառելիքի մեջ, % - ներով:

m-ը և n-ը համապատասխանաբար ածխածնի և ջրածնի ատոմների քանակն է

dջուր  - ը գազային վառելիքի ջրապարունակությունն է վերագրած 1 նմ3 չոր գազի գ / նմ3 

a- ն տուրբինից հետո աշխատած ծխագազերում օդի ավելցուկի գործակիցն է

B-ն վառելիքի ծախսն է այրման կամերայում (նմ3/ ժամ)

Kբ - ն վերահաշվարկի գործակիցն է այլ չափողականությունների համար:

Տվյալ դեպքում` Kբ = 0.278.10-3 

CNOX -ը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

 

CNOX = a . Kջ . KD  .103 մգ / նմ3

(2.3)

                           

 

որտեղ` a-ն վառելիքի տեսակը հաշվի առնող գործակից է բնական գազով աշխատող բարձր լարվածության այրման խցերի համար a=1,8, իսկ միկրոջահերով աշխատող այրման խցերի դեպքում` a= 6,2

Kջ -ն տուրբինից առաջ վառելիքի ջերմաստիճանի ազդեցությունը NOX-ի առաջացման վրա հաշվի առնող գործակիցն է: Kջ -ն ընտրվում է նկ. 1-ից և նկ. 2-ից:

KD -ն այրման խցում ճնշման և NOX -ի կոնցենտրացիայի կապը հաշվի առնող գործակիցն է:

KD =

16 Pօդ - 0,23

(2.4)

6 Pօդ - 0,77

որտեղ` Pօդ -ը այրման խցում օդի ճնշումն է (ՄՊա)

Ազոտի օքսիդների կոնցենտրացիայի նվազման չափը ջրի սրսկման պատճառով, գնահատվում է հետևյալ բանաձևով`

CNOX  =

CNOXչոր

              

Kթաց

որտեղ` CNOX -ը և CNOXչոր -ը ազոտի օքսիդների կոնցենտրացիան է ջրի սրսկման դեպքում և առանց նրա (մգ/նմ3):

Kթաց  -ը ջրի քանակի ազդեցությունը հաշվի առնող գործակից է: Որոշվում է նկ. 3-ով:

Տարբեր տիպի գազատուրբինների այրման արգասիքներում NOX -ի կոնցենտրացիաները համեմատելի դարձնելու համար օգտագործում են NOX -ի բերված արժեքը հաշվարկված այրման արգասիքներում թթվածնի 15% պարունակության համար:

 

CNOX բերվ  =

CNOX  . 

21-15

 մգ/ նմ3

 

21-O2,

 

O2 -ը գազատուրբինի այրման արգասիքներում թթվածնի կոնցենտրացիայի փաստացի արժեքն է % -ով:

Քանի որ ազոտի օքսիդի և դիօքսիդի համար սահմանվում են առանձին ՍԹԿ-ներ, ինչպես նաև մթնոլորտային օդում ազոտի օքսիդի տրանսֆորմացիան հաշվի առնելու համար նրանց գումարային արտանետումները բաժանվում են բաղադրիչների համաձայն օքսիդի և դիօքսիդի մոլեկուլյար մասսաների:

 

MNO2  = 0,8 MNOX

 

MNO =(1 - 0,8) MNOX

 

μNO

 

= 0,13 MNOX

μμNO2 

 

որտեղ` μNO և μNO2-ը NO-ի և NO2-ի մոլեկուլյար կշիռներն են, համապատասխանաբար` 30 և 46:

0,8-ը ազոտի օքսիդի և դիօքսիդի տրանսֆորմացիայի գործակիցն է:

2. Սույն մեթոդը կիրառվում է 75տ/ժ-ից ավելի արտադրողականություն ունեցող շոգեկաթսաների կողմից մթնոլորտ արտանետվող վնասակար նյութերի հաշվարկի համար:

 

1) ԱԶՈՏԻ ՕՔՍԻԴՆԵՐԻ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿԸ ՇՈԳԵԿԱԹՍԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ  

 

ա. Ազոտի օքսիդների արտանետումների մասսան, վերահաշվարկված ազոտի դիօքսիդի` MNOX  (գ/վրկ) հաշվարկվում է տեսակարար արտանետումներով կամ ազոտի օքսիդների կոնցենտրացիայով:

 

MNO2   = Bհ  x Q x KNO2

(1.1)

MNO2  = Bհ  x Vչ.գ  x CNO2

(1.2)

                                          

                                     

որտեղ` Bհ -ը  վառելիքի հաշվարկային ծախսն է (մ3 /վրկ)

Q -ն վառելիքի այրման ջերմաքանակն է (Մ Ջ /մ3 )                           

K NO2 -ն ազոտի օքսիդների տեսակարար արտանետումներն են վերահաշվարկված NO2 -ի (կգ/ԳՋ)

C NO2 -ն ազոտի օքսիդների կոնցենտրացիան է (գ/մ3 )

գազի չոր փորձաքանակի մեջ, նորմալ պայմաններում և օդի ավելցուկի որոշակի գործակցի (a) դեպքում (առաջարկվում է օդի ավելցուկի գործակիցը վերահաշվարկել է 1,4-ի)

Vչ.գ  չոր ծխագազերի ծավալն է (մ3 3 ), օդի ավելցուկի a=1,4 գործակցի դեպքում

Vչ.գ -ն հաշվարկվում է սույն հրամանի հավելված 1-ի (1.2) բանաձևով:

Տեսակարար արտանետումների և ազոտի օքսիդների կոնցենտրացիայի միջև հարաբերությունը որոշվում է` (1.3 և 1.4) բանաձևերով:

 

K NO2 = C NO2  x Vչ.գ/Q

(1.3)

C NO2 = K NO2  x Q/Vչ.գ

(1.4)

 

2) Ազոտի օքսիդների կոնցենտրացիայի հաշվարկը գազի այրման դեպքում

 

Էներգետիկական կաթսաների ծխագազերի մեջ ազոտի օքսիդների կոնցենտրացիայի հաշվարկի համար անհրաժեշտ ելակետային տվյալները.

DՆ - շոգեկաթսայի նոմինալ արտադրողականություն, կգ/վրկ

D - շոգեկաթսայի փաստացի արտադրողականություն, կգ/վրկ

Qբ ս - վառելիքի այրման ներքին բանվորական ջերմաքանակ, ՄՋ/մ3

Bհ  - վառելիքի հաշվարկային ծախս, մ3 /վրկ

qi - այրիչների յուրաքանչյուր շարքով անցնող վառելիքի հարաբերական մասն է բոլոր այրիչներով անցնող ընդհանուր քանակի նկատմամբ

ni - յուրաքանչյուր շարքում գտնվող այրիչների հարաբերական մաս, այրիչների ընդհանուր քանակի նկատմամբ

aհն - հնոցի լայնությունը, իսկ երկլուսավոր էկրանային խողովակների դեպքում մեկ կիսահնոցի լայնությունը, մ

bհն - հնոցի խորությունը, մ

zշրք - այրիչների շարքերի քանակը

hշրք - այրիչների շարքերի միջև եղած հեռավորություն, մ

φջ - գործակից, որը հաշվի է առնում այրիչի ջահի մեջ վառելիքի այրման աստիճանը: Այն կախված է այրիչի կառուցվածքից` ունիֆիկացված և օպտիմիզացված այրիչների համար φջ = 1

Tօդ - այրիչից առաջ օդի ջերմաստիճան, K

a - օդի ավելցուկի գործակիցն է հնոցի վերջում

r - ծխագազերի ռեցիրկուլյացիայի աստիճանն, %

m - վառելիքի տեսակից կախված ցուցանիշ` գազի համար` m = 0,5

aռեց  - ծխագազերի ռեցիրկուլյացիայի մուտքի ձևը հաշվի առնող գործակից: Առանձին փողրակներով հնոց տրման դեպքում aռեց  = 0,02

δ- բացի այրիչներից, հնոց տրվող երկրորդական օդի հարաբերական մաս, %

aօդի  տ.գ - երկրորդական օդի տրման գոտի ազդեցությունը հաշվի առնող գործակից: Այրման գոտուց վերև տրման դեպքում aօդի տ.տ  = 0,01

aօդի տ.ձ  - երկրորդական օդի տրման ձևը հաշվի առնող գործակից: Այրիչներից վերև տրման դեպքում aօդի տ.ձ  = 0,018

μ - այրիչների շարքերի միջև վառելիքի բաշխման աստիճան, %

z

μ =

|qi-ni | x 100

     (1.5)

i=1

aայր.տգ - այրիչների տեղադրումը հաշվի առնող գործակից: Այրիչների հանդիպակաց տեղադրման համար  aայր.տգ  = 0.009, իսկ մեկ ճակատի վրա այրիչների տեղադրման համար`  aայր.տգ  = 0,016

g - այրման գոտի մտցվող խոնավության հարաբերական քանակ, % (վառելիքի զանգվածային ծախսի համեմատությամբ)

aխոն - խոնավության տրման տեղի հաշվի առնող գործակից: Հնոցի պատերին կից գոտու տրման դեպքում aխոն = 0,015

MN - կապված ազոտի պարունակությունն է վառելիքում, վերագրված վառելիքի աշխատանքային զանգվածին` % -ով:

ա. Հնոցի չափերի հիման վրա հաշվարկվում է ակտիվ այրման գոտու ճառագայթաընկալող մակերեսի ջերմային լարվածությունը, qճմ 

qճմ  =

Qստբ . Bh

_______________________________

ՄՎտ/մ2 

        (1.6)

2 (aհն + bհն)Zշրք . hշրք +1,5 . aհն . bհն

Երկլուսավոր էկրանի դեպքում Bh -ը վերցրվում է մեկ կիսահնոցի համար:

բ. Ազոտի օքսիդների ելակետային կոնցենտրացիան նոմինալ արտադրողականության պայմաններում, երբ a = 1,02, հաշվարկվում է 1.7 բանաձևով:

CNOxելկ = 613 . (φջ .  qճմ )0,88 . Kմ

     (1.7)

Kմ - գործակիցը հաշվարկվում է (1.8) բանաձևով:

Kմ = 1-exp

( -

1,5+(φջ. Bh . Qստ բ  )0,41

)

       (1.8)

7,1

գ. Ստացված ելակետային կոնցենտրացիայի արդյունքները լրացվում են հետևյալ գործակիցներով`

Kտաք օդ  - այրիչներ տրվող տաք օդի ջերմաստիճանը հաշվի առնող,

Ka  - օդի ավելցուկի գործակիցը հաշվի առնող,

Kռեց  - ծխագազերի ռեցիրկուլյացիայի մուտքը հաշվի առնող,

Kակտ.այրմ.գ  - ակտիվ այրման գոտու ջերմային հզորությունը հաշվի առնող (աստիճանական այրման դեպքում),

Kա.այրմ.  - աստիճանական այրման սխեմայի իրականացման դեպքում,

Kոչ ստ.այրմ.  - ըստ շարքերի ոչ ստեխիոմետրիկ այրումը հաշվի առնող,

Kխոն  - խոնավության տրման գործակից,

KN  - կաթսայի իրական հզորությունը հաշվի առնող:

Ազոտի օքսիդների հաշվարկային կոնցենտրացիան որոշվում է (1.9) բանաձևով.

CNOx=CNOxնախ.Kտաքօդ.Ka .Kռեց.Kակտ.այրմ.գ0,88.Kա.այրմ.Kոչստ..այրմ..Kխոն.KN

 

(1.10)

դ. Վերը նշված գործակիցները հաշվարկվում են հետևյալ բանաձևերով.

 

Kտաք օդ = 1 - 0, 001 (620 - Tօդ ) (1.11)
K1a =1,35-43 . (a-1,09)2 +2 (a-1,109) (1.12)
Kռեց = 1 - aռեց . rm  (1.13)
K ակտ.այրմ.գ = 1 - aօդի տ.գ..δ (1.14)
Kա.այրմ = 1 - aօդի տ.ձ.. δ (1.15)
Kոչ ստ..այրմ.  = 1 - aայր.տգ.  . μ  (1.16)
Kխոն = 1 - aխոն.g (1.17)
KN  = (D/DՆ)1,25 (1.18)

 

3) ԱԾԽԱԾՆԻ ՕՔՍԻԴԻ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿԸ ՇՈԳԵԿԱԹՍԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ

 

Ածխածնի օքսիդի արտանետումների հաշվարկը կատարվում է (2.1) բանաձևով,

կգ/տարի

 

Mco  = Cco  x B (1 - q4/100 )

(2.1)
                                           

 

որտեղ` Cco -ն ածխածնի օքսիդի քանակությունն է գազի այրման արգասիքներում (կգ / հազ. մ3 )

Cco  =

q3  x R x Q

(2.2)

1013

Նշված բանաձևերում q3 -ը և q4 -ը  համապատասխանաբար քիմիական և մեխանիկական թերայրման հետևանքով ջերմության կորուստներն են, %:

Գազային վառելիքի համար, երբ a > 1,05-ից ընդունվում է q3  և q4 = 0:

R- գործակիցը հաշվի է առնում ծխագազերում ածխածնի օքսիդի առկայությամբ պայմանավորված քիմիական թերայրման ջերմաքանակի հարաբերական մասը:

Գազի համար R = 0,5

Q-ն բնական գազի այրման ջերմաքանակն է ( կ Ջ/մ3 )

B-ն վառելիքի ծախսն է հազ. մ3 /տարի:

 

Ներմուծեք նկարագրությունը_20461

Նկար N 1

 

Kr գործակցի արժեքը` կախված տուրբինից առաջ գազերի ջերմաստիճանից

գերբեռնումով այրման խցի համար

 

 

Ներմուծեք նկարագրությունը_20462

Նկար N 2

 

Kջ գործակցի արժեքը` կախված տուրբինից առաջ գազերի ջերմաստիճանից

միկրո ջահերով այրման խցի համար

 

 

Ներմուծեք նկարագրությունը_20464

Նկար N 3

 

Kջ  գործակցի արժեքը` կախված այրման խցում գոլորշու կամ ջրի խոնավության հարաբերական ծախսից