Գլխավոր տեղեկություն
Номер
N 10-Ն
Տիպ
Հրաման
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (25.01.2009-11.10.2009)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2009.09.30/48(714) Հոդ.90
Принят
Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն
Дата принятия
13.02.2008
Подписан
Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ
Дата подписания
13.02.2008
Дата вступления в силу
27.03.2008
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.10.2009

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
3 մարտի 2008 թ.
Պետական գրանցման թիվ 11408066

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

13 փետրվարի 2008 թ.
ք. Երևան

N 10-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ ԵՎ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԿԱՄ ՕՏԱՐՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 229-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմին (այսուհետ` Աշխատակազմ) հանձնվող պետական գույքի (այսուհետ` Գույք) հանձնման-ընդունման և այդ գույքի մասնավորեցման կամ օտարման նախապատրաստական աշխատանքները կանոնակարգելու նպատակով՝

 

Հրամայում եմ`

 

1. Ստեղծել Գույքի հանձնման-ընդունման հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով)` հետևյալ կազմով.

 

Մ. Քալաշյան

- «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր տնօրենի տեղակալ (Հանձնաժողովի նախագահ),

     
 

Ա. Վարդանյան

- ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի քարտուղարության փաստաթղթերի հաշվառման և նամակագրությունների բաժնի գործավար (Հանձնաժողովի քարտուղար),

     
 

Կ. Ամյան

- ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի պետական գույքի տնօրինման և մոնիտորինգի բաժնի պետ (Հանձնաժողովի անդամ),

     
 

Աշ. Գասպարյան

- ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի պետական գույքի տնօրինման և մոնիտորինգի բաժնի գլխավոր մասնագետ (Հանձնաժողովի անդամ),

     
 

Ալ. Գասպարյան

- ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի մեթոդաբանության բաժնի գլխավոր մասնագետ (Հանձնաժողովի անդամ),

     
 

Վ. Ենգիդունյան

- ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի լուծարման բաժնի գլխավոր մասնագետ (Հանձնաժողովի անդամ),

     
 

Ա. Ղլեչյան

- ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի պայմանագրերի նախապատրաստման բաժնի գլխավոր մասնագետ (Հանձնաժողովի անդամ),

     
 

Ա. Վարդազարյան

- ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի տնտեսական բաժնի գլխավոր մասնագետ (Հանձնաժողովի անդամ):

(1-ին կետը փոփ. 23.12.08 N 128-Ն)

2. Հանձնաժողովին`

1) գույքը աշխատակազմին հանձնելու մասին համապատասխան հանձնարարականի առկայության դեպքում Աշխատակազմի հաշվեկշռում արտացոլելու նպատակով ձեռնարկել համապատասխան միջոցառումներ մեկամսյա ժամկետում անհրաժեշտ փաստաթղթերը ձեռք բերելու և Աշխատակազմի հաշվապահական հաշվառման և ֆինանսատնտեսական վարչությանը տրամադրելու ուղղությամբ` նկատի ունենալով, որ նշված փաստաթղթերը պետք է պարունակեն.

ա. Աշխատակազմին Գույքը հանձնելու մասին համապատասխան հիմքերի պատճենը,

բ. գույքի հանձնման-ընդունման ակտը` ըստ հավելվածներ 1-ի և 2-ի (եթե Գույք հանձնողն անհայտ է, կամ եթե գույք հանձնողը հրաժարվում է իրականացնել վերջինիս հանձնումը, կամ եթե այլ պատճառներով հնարավոր չէ իրականացնել Գույքի հանձնումը, ապա Հանձնաժողովի կողմից կազմվում է Գույքի միակողմանի ընդունման ակտ` ըստ հավելվածներ 3-ի և 4-ի),

գ. հանձնաժողովի նիստի համապատասխան արձանագրությունը,

դ. գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականի առկայության դեպքում բնօրինակը (եթե Գույքն իրենից ներկայացնում է անշարժ գույք),

2) Գույքը մասնավորեցնելիս կամ օտարելիս Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի համապատասխան հանձնարարականի առկայության դեպքում 15 աշխատանքային օրվա ընթացքում ապահովել գույքի հանձնման-ընդունման աշխատանքները` կազմելով գույքի հանձնման-ընդունման ակտ` ըստ հավելվածներ 5-ի և 6-ի,

3) հանձնաժողովի կողմից, արդեն իսկ հաստատված ակտերում փոփոխություններ կատարելու դեպքում` համապատասխան փոփոխությունը ներկայացվում է արձանագրության (քաղվածք) տեսքով,

4) պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում պետական մասնակցության նվազեցման ճանապարհով ակտիվների կազմից Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների հիման վրա առանձնացվող և աշխատակազմին հանձնվող գույքի հանձնման-ընդունման ընթացքում (դեպքում) կազմակերպության ղեկավարությունից պահանջել գրավոր հավաստում նշված գործառույթի արդյունքում առաջացող ավելացված արժեքի հարկի գումարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված վճարման կարգի մասին տեղյակ լինելու վերաբերյալ,

5) հանձնման-ընդունման աշխատանքների հետ կապված գործուղումների անհրաժեշտություն առաջանալու դեպքում եռօրյա ժամկետում նախապատրաստել և ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի ստորագրմանը ներկայացնել ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի համապատասխան հրամանի նախագիծ:

3. Սահմանել, որ.

1) Գույքի հաշվեկշռային արժեքի բացակայության դեպքում գնահատող կազմակերպության (անկախ գնահատողի), կողմից ներկայացված գնահատման եզրակացությամբ (հաշվետվությամբ) նշված արժեքը ներառվում է Գույքի հանձնման-ընդունման ակտում (Գույքի միակողմանի ընդունման ակտում) որպես գույքի ձեռքբերման արժեք,

2) եթե Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով գնահատելու համար անհրաժեշտ տվյալներում բացակայում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի փետրվարի 15-ի թիվ 73 և/կամ 1995 թվականի ապրիլի 25-ի թիվ 235 որոշումներով սահմանված հիմնական միջոցների վերագնահատման Գ1 գործակիցը և Հանձնաժողովի կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հնարավոր չի եղել պարզել այն, ապա Գույքի Հանձնման-ընդունման ակտում (Գույքի միակողմանի ընդունման ակտում) և հետագա հաշվարկներում հաշվարկային գործակից է ընդունվում 1 մեծությունը (Գ1=1):

4. Հաշվապահական հաշվառման և ֆինանսատնտեսական վարչությանը.

1) եթե Գույքն իրենից ներկայացնում է անշարժ գույք և բացակայում է Գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականը (անավարտ շինարարության դեպքում` համապատասխան տեղեկանքը)` ձեռնարկել միջոցառումներ Գույքի սեփականության վկայական (անավարտ շինարարության դեպքում` համապատասխան տեղեկանք) ստանալու համար,

2) ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի համապատասխան հանձնարարականի առկայության դեպքում նախապատրաստել և «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը ներկայացնել գույքի գնահատման համար անհրաժեշտ ելակետային տվյալների փաթեթ:

5. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի 2004 թվականի նոյեմբերի 2-ի «Պետական գույքի հանձնման-ընդունման և մասնավորեցման կամ օտարման նախապատրաստական աշխատանքները կանոնակարգելու մասին» N 229-Ն հրամանը:

6. Սույն հրամանի հսկողությունը վերապահել ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի ղեկավար Ն. Հարությունյանին:

 

Վարչության պետ`

Կ. Կիրակոսյան

 

 

Հավելված 1
ՀՀ կառավարությանն առընթեր
պետական գույքի կառավարման
վարչության պետի
2008 թ. փետրվարի 13-ի
թիվ 10-Ն հրամանի

 

ԳՈՒՅՔԻ ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱԿՏ

 

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի 2008 թ. փետրվարի 13-ի թիվ 10-Ն հրամանով ստեղծված հանձնաժողովը մի կողմից (այսուհետ` Հանձնաժողով), և _____________________________ մյուս կողմից (այսուհետ` Հանձնող), ստորագրեցին սույն ակտն այն մասին, որ Հանձնողը հանձնեց, իսկ Հանձնաժողովն ընդունեց ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը հանձնված ______________ գույքը (Տրանսպորտային միջոցների համար` նաև մակնիշը, պետ. համարանիշը, թափքը և այլն):

Գույքի սկզբնական արժեքը __________ դրամ,

Գույքի մաշվածությունը __________ դրամ,

Գույքի մնացորդային (հաշվեկշռային) արժեքը __________ դրամ,

Գույքի շահագործման տարեթիվը թ.,

Գույքի ձեռքբերման տարեթիվը թ.,

Այլ տվյալներ ______________________________________:

ՀՀ կառավարության 15.02.95 թ. թիվ 73 կամ 25.04.95 թ. թիվ 235 որոշումներով սահմանված հիմնական միջոցների վերագնահատման Գ1 գործակիցը ____ ____:

 

Գույքը հանձնեց

Գույքն ընդունեց

_____________

__________________________ Մ. Քալաշյան

 

__________________________ Ա. Վարդանյան

_____________

__________________________ Կ. Ամյան

(ստորագրությունը)

__________________________ Լ. Սամսոնյան

Կ.Տ.

__________________________ Աշ. Գասպարյան

 

__________________________ Ալ. Գասպարյան

 

__________________________ Վ. Ենգիդունյան

 

__________________________ Ա. Ղլեչյան

 

________________________ Ա. Վարդազարյան

 


____ ______________ թ.

 

 

Հավելված 2
ՀՀ կառավարությանն առընթեր
պետական գույքի կառավարման
վարչության պետի
2008 թ. փետրվարի 13-ի
թիվ 10-Ն հրամանի

 

ԳՈՒՅՔԻ ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱԿՏ

 

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի 2008 թ. փետրվարի 13-ի թիվ 10-Ն հրամանով ստեղծված հանձնաժողովը մի կողմից (այսուհետ` Հանձնաժողով), և ____________________________________ մյուս կողմից (այսուհետ` Հանձնող), ստորագրեցին սույն ակտն այն մասին, որ Հանձնողը հանձնեց, իսկ Հանձնաժողովն ընդունեց ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը հանձնված ____ հասցեում գտնվող ___ ընդհանուր մակերես (որից նկուղ` ___ քառ. մետր, կիսանկուղ ___ քառ. մետր) և _______ հաշվեկշռային արժեք ունեցող անշարժ գույքը:

Գույքի սկզբնական արժեքը __________ դրամ,

Գույքի մաշվածությունը __________ դրամ,

Գույքի մնացորդային (հաշվեկշռային) արժեքը __________ դրամ,

Գույքի շահագործման տարեթիվը թ.,

Գույքի ձեռքբերման տարեթիվը թ.,

Այլ տվյալներ ____________________________________:

 

Գույքը հանձնեց

Գույքն ընդունեց

_____________

__________________________ Մ. Քալաշյան

 

__________________________ Ա. Վարդանյան

_____________

__________________________ Կ. Ամյան

(ստորագրությունը)

__________________________ Լ. Սամսոնյան

Կ.Տ.

__________________________ Աշ. Գասպարյան

 

__________________________ Ալ. Գասպարյան

 

__________________________ Վ. Ենգիդունյան

 

__________________________ Ա. Ղլեչյան

 

________________________ Ա. Վարդազարյան

 


____ ______________ թ.

 

 

Հավելված 3
ՀՀ կառավարությանն առընթեր
պետական գույքի կառավարման
վարչության պետի
2008 թ. փետրվարի 13-ի
թիվ 10-Ն հրամանի

 

ԳՈՒՅՔԻ ՄԻԱԿՈՂՄԱՆԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱԿՏ

 

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի 2008 թ. փետրվարի 13-ի թիվ 10-Ն հրամանով ստեղծված հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով) ստորագրեց սույն ակտն այն մասին, որ Գույք հանձնողն անհայտ է (կամ ________________________ հրաժարվում է իրականացնել գույքի հանձնումը, կամ այն պատճառը, որի հետևանքով հնարավոր չէ իրականացնել Գույքի հանձնումը) և Հանձնաժողովը միակողմանի ընդունեց ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը հանձնված _______________________ գույքը (Տրանսպորտային միջոցների համար` նաև մակնիշը, պետ. համարանիշը, թափքը և այլն):

Գույքի սկզբնական արժեքը (գույքի ձեռքբերման արժեք) __________ դրամ,

Գույքի մաշվածությունը __________ դրամ,

Գույքի մնացորդային (հաշվեկշռային) արժեքը __________ դրամ,

Գույքի շահագործման տարեթիվը թ.,

Գույքի ձեռքբերման տարեթիվը թ.,

Այլ տվյալներ ____________________________________:

ՀՀ կառավարության 15.02.95 թ. թիվ 73 կամ 25.04.95 թ. թիվ 235 որոշումներով սահմանված հիմնական միջոցների վերագնահատման Գ1 գործակիցը _____ _____:

 

 

Գույքն ընդունեց

 

__________________________ Մ. Քալաշյան

 

__________________________ Ա. Վարդանյան

 

__________________________ Կ. Ամյան

 

__________________________ Լ. Սամսոնյան

 

__________________________ Աշ. Գասպարյան

 

__________________________ Ալ. Գասպարյան

 

__________________________ Վ. Ենգիդունյան

 

__________________________ Ա. Ղլեչյան

 

________________________ Ա. Վարդազարյան

 


____ ______________ թ.

 

 

Հավելված 4
ՀՀ կառավարությանն առընթեր
պետական գույքի կառավարման
վարչության պետի
2008 թ. փետրվարի 13-ի
թիվ 10-Ն հրամանի

 

ԳՈՒՅՔԻ ՄԻԱԿՈՂՄԱՆԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱԿՏ

 

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի 2008 թ. փետրվարի 13-ի թիվ 10-Ն հրամանով ստեղծված հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով) ստորագրեց սույն ակտն այն մասին, որ Գույք հանձնողն անհայտ է (կամ ________________________ հրաժարվում է իրականացնել գույքի հանձնումը, կամ այն պատճառը, որի հետևանքով հնարավոր չէ իրականացնել Գույքի հանձնումը) և Հանձնաժողովը միակողմանի ընդունեց ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը հանձնված _______ հասցեում գտնվող ______ ընդհանուր մակերես (որից նկուղ` ____ քառ. մետր, կիսանկուղ ____ քառ. մետր) և __________ հաշվեկշռային արժեք ունեցող անշարժ գույքը:

Գույքի սկզբնական արժեքը (գույքի ձեռքբերման արժեք) __________ դրամ,

Գույքի մաշվածությունը __________ դրամ,

Գույքի մնացորդային (հաշվեկշռային) արժեքը __________ դրամ,

Գույքի շահագործման տարեթիվը թ.,

Գույքի ձեռքբերման տարեթիվը թ.,

Այլ տվյալներ ________________________________________:

 

 

Գույքն ընդունեց

 

__________________________ Մ. Քալաշյան

 

__________________________ Ա. Վարդանյան

 

__________________________ Կ. Ամյան

 

__________________________ Լ. Սամսոնյան

 

__________________________ Աշ. Գասպարյան

 

__________________________ Ալ. Գասպարյան

 

__________________________ Վ. Ենգիդունյան

 

__________________________ Ա. Ղլեչյան

 

________________________ Ա. Վարդազարյան

 


____ ______________ թ.

 

 

Հավելված 5
ՀՀ կառավարությանն առընթեր
պետական գույքի կառավարման
վարչության պետի
2008 թ. փետրվարի 13-ի
թիվ 10-Ն հրամանի

 

ԳՈՒՅՔԻ ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱԿՏ

 

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի 2008 թ. փետրվարի 13-ի թիվ 10-Ն հրամանով ստեղծված հանձնաժողովը մի կողմից (այսուհետ` Հանձնաժողով), և _____________________________ մյուս կողմից (այսուհետ` գնորդ), ստորագրեցին սույն ակտն այն մասին, որ Հանձնողը հանձնեց, իսկ գնորդն ընդունեց ՀՀ կառավարության ____ թվականի ___________ ի թիվ ____ որոշմամբ մասնավորեցված (օտարված) __________________ գույքը (Տրանսպորտային միջոցների համար` նաև մակնիշը, պետ. համարանիշը, թափքը և այլն):

 

Գույքն հանձնեց

Գույքը ընդունեց (գնորդ)

 

__________________________ Մ. Քալաշյան

________________

 

__________________________ Ա. Վարդանյան

 

 

__________________________ Կ. Ամյան

________________

 

__________________________ Լ. Սամսոնյան

(ստորագրությունը)

 

__________________________ Աշ. Գասպարյան

 

 

__________________________ Ալ. Գասպարյան

 

 

__________________________ Վ. Ենգիդունյան

 

 

__________________________ Ա. Ղլեչյան

 

 

__________________________ Ա. Վարդազարյան

Կ.Տ.

 

 


____ ______________ թ.

 

Հավելված 6
ՀՀ կառավարությանն առընթեր
պետական գույքի կառավարման
վարչության պետի
2008 թ. փետրվարի 13-ի
թիվ 10-Ն հրամանի

 

ԳՈՒՅՔԻ ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱԿՏ

 

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի 2008 թ. փետրվարի 13-ի թիվ 10-Ն հրամանով ստեղծված հանձնաժողովը մի կողմից (այսուհետ` Հանձնաժողով), և ________________________________ մյուս կողմից (այսուհետ` գնորդ), ստորագրեցին սույն ակտն այն մասին, որ Հանձնողը հանձնեց, իսկ գնորդն ընդունեց ՀՀ կառավարության ___ թվականի ___________ ի թիվ ____ որոշմամբ մասնավորեցված (օտարված) _______ հասցեում գտնվող ______________ ընդհանուր մակերես և _____________________________ արժեք ունեցող անշարժ գույքը:

 

 

Գույքն հանձնեց

Գույքը ընդունեց (գնորդ)

 

__________________________ Մ. Քալաշյան

________________

 

__________________________ Ա. Վարդանյան

 

 

__________________________ Կ. Ամյան

________________

 

__________________________ Լ. Սամսոնյան

(ստորագրությունը)

 

__________________________ Աշ. Գասպարյան

 

 

__________________________ Ալ. Գասպարյան

 

 

__________________________ Վ. Ենգիդունյան

 

 

__________________________ Ա. Ղլեչյան

 

 

__________________________ Ա. Վարդազարյան

Կ.Տ.

 

 


____ ______________ թ.