Գլխավոր տեղեկություն
Номер
N 05-Ն
Տիպ
Հրաման
Тип
Ինկորպորացիա (05.01.2009-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2003.01.27/2.1 Հոդ.404
Принят
Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար
Дата принятия
12.12.2008
Подписан
Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար
Дата подписания
12.12.2008
Дата вступления в силу
05.01.2009

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

18 դեկտեմբերի 2008 թ.

Պետական գրանցման թիվ 12108386

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ

ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

12 դեկտեմբերի 2008 թ.
ք. Երևան

N 05-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 29-Ի N 11-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով՝

 

Հրամայում եմ`

 

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի 2006 թվականի օգոստոսի 29-ի «Համայնքային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ և համայնքային ծառայողների ատեստավորում անցկացնելու համար թեստեր կազմելու կարգը հաստատելու մասին» N 11-Ն հրամանում (այսուհետ` հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1. հրամանով հաստատված կարգի (այսուհետ` կարգ) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Հարցաշարերը կազմում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմը:».

2. կարգի 4-րդ կետի «ա», «բ» և «գ» ենթակետերում և 11-րդ կետի «ա» ենթակետում «պաշտոնի» բառերը փոխարինել «պաշտոնների» բառերով.

3. կարգի 5-րդ կետի`

1) «գ» ենթակետում «50» թիվը փոխարինել «70» թվով.

2) «դ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

4. կարգի 6-րդ կետը «իրենց» բառից հետո լրացնել «միանշանակ ճիշտ» բառերով.

5. կարգի 8-րդ կետում «տեղական ինքնակառավարման մարմնի» բառերը փոխարինել «համայնքի ղեկավարի» բառերով.

6. կարգի 11-րդ կետի «ա», «բ» և «գ» ենթակետերը «մրցույթի» բառերից հետո լրացնել «(ատեստավորման)» բառով:

 

  Ա. Գևորգյան