Գլխավոր տեղեկություն
Номер
N 46-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (25.07.2008-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2008.07.15/23(297) Հոդ.226
Принят
Արդարադատության նախարար
Дата принятия
13.06.2008
Подписан
Արդարադատության նախարար
Дата подписания
13.06.2008
Дата вступления в силу
25.07.2008

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

4 հուլիսի 2008 թ.

Պետական գրանցման թիվ 10208207

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

13 հունիսի 2008 թ.
ք. Երևան

N 46-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԱՆՁԱՆՑ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ) ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆ ՎԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի փետրվարի 13-ի «Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա անձանց միջև կնքված պայմանագրերի (բացառությամբ միջազգային պայմանագրերի) պահառուի լիազորությունները Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը վերապահելու մասին» N 145-Ն որոշման 2-րդ կետի 6-րդ ենթակետով.

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա անձանց միջև կնքված պայմանագրերի (բացառությամբ միջազգային պայմանագրերի) միասնական հաշվառման մատյան վարելու կարգը՝ համաձայն հավելվածի (հավելված N 1 կցվում է)։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից։

 Գ. Դանիելյան

 

Հավելված N 1

ՀՀ արդարադատության նախարարի

2008 թվականի հունիսի 13-ի

N 46-Ն հրամանի

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԱՆՁԱՆՑ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ) ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆ ՎԱՐԵԼՈՒ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա անձանց միջև կնքված պայմանագրերի (բացառությամբ միջազգային պայմանագրերի) միասնական հաշվառման մատյան վարելու կարգը։

2. Սույն կարգի նպատակն է ապահովել Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա անձանց միջև կնքված պայմանագրերի կանոնավոր վարումը և պետական մարմիններին դրանցում առկա տեղեկությունները և այլ նյութերը արագ ու հեշտ տրամադրման հնարավորությունների ստեղծումը։

3. Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա անձանց միջև կնքված պայմանագրերի (բացառությամբ միջազգային պայմանագրերի) (այսուհետ՝ Պայմանագրեր) հաշվառումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի միջազգային իրավական հարաբերությունների վարչության եվրոինտեգրման և զարգացման բաժինը (այսուհետ՝ Բաժին)։

4. Նախարարությունը իրականացնում է այդ պայմանագրերի հաշվառում՝ վարելով միասնական հաշվառման մատյան (համաձայն Ձև 1-ի), որը հանդիսանում է պայմանագրերի միասնական բազա։ Հաշվառման մատյանը վարվում է էլեկտրոնային տարբերակով։

5. Հաշվառման մատյանում մուտքագրվում են՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի փետրվարի 13-ի N 145-Ն որոշման համաձայն նախարարություն մուտք եղած պայմանագրերից բխող և դրանց վերաբերյալ հետևյալ տեղեկությունները.

1) պայմանագրի հաշվառման հերթական համարը,

2) պայմանագրի անվանումը,

3) պայմանագրի առարկան,

4) Հայաստանի Հանրապետության անունից պայմանագիր կնքած պետական մարմնի անվանումը,

5) պայմանագիրը ստորագրած օտարերկրյա անձի անվանումը և գրանցման վայրը,

6) պայմանագրի կնքման վայրը, տարին, ամիսը և ամսաթիվը,

7) պայմանագրի ուժի մեջ մտնելու տարին, ամիսը և ամսաթիվը,

8) տեղեկություններ պայմանագրում կատարված փոփոխությունների և (կամ) լրացումների մասին,

9) պայմանագրի գործողության կասեցման, դադարեցման մասին,

10) թղթապանակի հերթական համարը, որտեղ պահվում է պայմանագիրը,

11) պայմանագրին առնչվող այլ տեղեկություններ։

6. Միասնական հաշվառման մատյանում գրանցվելուց հետո, պայմանագրերը կարվում են համապատասխան թղթապանակներում՝ ըստ հերթական համարների։

7. Թղթապանակների վրա, բացի հերթական համարից և «Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա անձանց միջև կնքված պայմանագրեր» նշումից, ամրագրվում է տվյալ թղթապանակի ժամանակային սկիզբը և ավարտը։

8. Բաժինը պետական մարմնի գրավոր պահանջի դեպքում 15-օրյա ժամկետում տվյալ պետական մարմնին է ներկայացնում պահառուի մոտ գտնվող պայմանագրերի պատճենները։

 

Ձև 1

 

 

ՀՀ արդարադատության նախարարի

2008 թվականի հունիսի 13-ի

N 46-Ն հրամանի

N 1 հավելվածի

 

Հ Ա Շ Վ Ա Ռ Մ Ա Ն  Մ Ա Տ Յ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԱՆՁԱՆՑ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ

NN

Պայմանագրի անվանումը

 

Պայմանագրի առարկան

 

ՀՀ անունից պայմանագիր կնքած պետական մարմնի անվանումը

Պայմանագիրը ստորագրած օտարերկրյա անձի անվանումը և գրանցման վայրը

Պայմանագրի կնքման վայրը, տարին, ամիսը և ամսաթիվը

Պայմանագրի ուժի մեջ մտնելու տարին, ամիսը և ամսաթիվը

Տեղեկություններ պայմանագրում կատարված փոփոխությունների և (կամ) լրացումների մասին

 

Պայմանագրի գործողության կասեցման, դադարեցման մասին

Թղթապանակի հերթական համարը, որտեղ պահվում է պայմանագիրը

 

Պայմանագրին առնչվող այլ տեղեկություններ