«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
15 հոկտեմբերի 2008 թ.
Պետական գրանցման թիվ 32208309
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
25 սեպտեմբերի 2008 թ. |
N 296-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՏԵՂԱԳՐԱԿԱՆ ՔԱՐՏԵԶԱԳՐՄԱՆ ԵՎ ՀՈՂԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ» ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՅՏԱՏՈՒ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13 հոդվածի 2-րդ մասի պահանջներով և համաձայն ՀՀ կառավարության 2002 թվականի հունվարի 7-ի N 5-Ն որոշման N 3 հավելվածի 18-րդ կետի պահանջի`
Հրամայում եմ`
1. Հաստատել «Տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացում» լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի հայտատու ֆիզիկական անձանց տրամադրվող մասնագիտական որակավորման վկայականի ձևը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
3. Հրամանի կատարման հսկողությունը դնել կոմիտեի նախագահի տեղակալ Ֆ. Բաշոյանի վրա:
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
Կոմիտեի նախագահ՝ |
Մ. Վարդանյան |
|
Հավելված ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2008 թ. սեպտեմբերի 25-ի N 296-Ն հրամանի |
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն N ___ _____________________ -ին, առ այն, որ նա մասնակցել է «Տեղագրական քարտեզագրում և հողաշինարարական աշխատանքների իրականացում» լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի մասնագիտական որակավորման ստուգմանը Մասնագիտական որակավորման հանձնաժողովի «__» «________» 20_թ. եզրակացությամբ` արձանագրություն N _____________________________________-ին, տրվել է ______________________________________________________
Մասնագիտական որակավորման ստուգման հանձնաժողովի նախագահ` Կ.Տ. Գրանցման N _______
|