Գլխավոր տեղեկություն
Номер
N 156-Ա
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (09.05.2008-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2008.06.16/20(294) Հատուկ բաժին
Принят
Տրանսպորտի և կապի նախարար
Дата принятия
08.05.2008
Подписан
Տրանսպորտի և կապի նախարար
Дата подписания
08.05.2008
Дата вступления в силу
09.05.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ

 

8 մայիսի 2008 թ.
ք. Երևան

N 156-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԽՈԼՅՈՒՆՑՆԵՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԼԻՑԵՆԶԻԱ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ և 43-րդ հոդվածներին համապատասխան և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման և մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման գործունեության տեսակների լիցենզավորող հանձնաժողովի 2008 թվականի մայիսի 8-ի N 7/1 եզրակացությունը.

«ԽՈԼՅՈՒՆՑՆԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման գործունեության լիցենզիա և լիցենզիայի ներդիր` N 00001:

 

ՀՀ տրանսպորտի և կապի

նախարար` 

Գ. Սարգսյան