Գլխավոր տեղեկություն
Номер
N 08-126-Լ
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (12.06.2008-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2008.06.02/18(292) Հատուկ բաժին
Принят
Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
Дата принятия
08.05.2008
Подписан
Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ
Дата подписания
08.05.2008
Дата вступления в силу
12.06.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

8 մայիսի 2008 թ.
ք. Երևան

  N 08-126-Լ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներով և հիմք ընդունելով «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեությունների լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը (արձանագրություն լիցենզավորող հանձնաժողովի 08.05.2008 թ. կայացած նիստի).

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Անհատ ձեռնարկատեր Վարդան Նիկողոսյանի կողմից իրականացված անշարժ գույքի գնահատությունները կատարված են «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի գնահատման ստանդարտի պահանջների և պայմանների խախտումով։

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 36 հոդվածի 2-րդ մասի պահանջները, անհատ ձեռնարկատեր Վարդան Նիկողոսյանի «Անշարժ գույքի գնահատում» գործունեության ԱԳ N 0608 լիցենզիայի գործողությունը կասեցնել մինչև խախտման պատճառի վերացումը։

2. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի դիմումի համաձայն) «Էլեֆանտ Ռիելթի» ՍՊ ընկերության «Անշարժ գույքի գնահատում» գործունեության ԱԳ N 0445 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։

3. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի դիմումի համաձայն) «Էլեֆանտ Ռիելթի» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0446 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։

4. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 34 հոդվածի 7-րդ մասի համաձայն, անհատ ձեռնարկատեր Անդոկ Խուդավերդյանի «Անշարժ գույքի գնահատում» գործունեության ԱԳ N 0022 լիցենզիայի գործողության կասեցումը՝ տրված կոմիտեի 14.12.07 թ. N 07-339-Լ հրամանով, համարել վերացված։

5. Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 26, 28 հոդվածների և ՀՀ կառավարության 07.01.02 թ. N 5 որոշմամբ հաստատված «ՀՀ տարածքում տեղագրական և կադաստրային քարտեզագրման, անշարժ գույքի գնահատման և ռիելթորական գործունեությունների բնագավառներում իրականացվող գործունեության լիցենզավորման կարգի» 7-րդ, 8-րդ և 10-րդ կետերի պահանջները՝ «ԷԹԵՀԱԴ» ՍՊ ընկերությանը տրամադրել «Ռիելթորական գործունեություն» գործունեության լիցենզիա։

6. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել կոմիտեի աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Հ. Հարությունյանի վրա, հսկողությունը՝ կոմիտեի նախագահի տեղակալ Հ. Հովհաննիսյանի վրա։

 

Կոմիտեի նախագահ՝

Մ. Վարդանյան

 

Ց Ա Ն Կ

 

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
(08.05.2008 թ. հր. N 08-126-L)

 

Հ/Հ Ֆիզիկական անձ (անուն, ազգանուն) իրավաբանա-
կան անձ (անվանումը և գործունեության իրականացման վայրը)
Բնակու-
թյան վայրը, Գտնվելու վայրը
Լիցեն-
զիայի համարը
Լիցենզիան տալու ամսաթիվը Հարկ վճարողի հաշվառ-
ման համարը (ՀՎՀՀ)
Գրանց-
ման հա-
մարը
Գործու-
նեության տեսակը
Գործու-
նեության իրակա-
նացման վայրը
Գործո-
ղության ժամկետը
Տեղեկություններ գրանցա-
մատյանում լիցենզիայի վերաձևա-
կերպման, նրա գործողության կասեցման, դադարեցման մասին
Այլ տեղեկու-
թյուններ
1 Վարդան Նիկողոսյան (ԱՁ) Ք. Սևան, Սյունյանց 12 ԱԳN0608 01.06.06 թ. 75402586 606 Անշարժ գույքի գնահատում ՀՀ Անժամկ. Կասեցվել է խախտումների պատճառով  
2 «էլեֆանտ Ռիելթի» ՍՊԸ Երևան, Մայիսյան 52 ԱԳN0445 25.09.03 թ. 02556707 445 Անշարժ գույքի գնահատում ՀՀ Անժամկ. Դադարեցվել է դիմումի համաձայն  
3 «էլեֆանտ Ռիելթի» ՍՊԸ Երևան, Մայիսյան 52 ԱԳN0446 25.09.03 թ. 02556707 446 Ռիելթորական գործու-
նեություն
ՀՀ Անժամկ. Դադարեցվել է դիմումի համաձայն  
4. Անդոկ Խուդավերդյան (ԱՁ) Ք. Սիսիան, Սիսական 19, բն. 17 ԱԳN0022 23.10.01 թ. 79804551 022 Անշարժ գույքի գնահատում ՀՀ Անժամկ.   Կոմիտեի 14.12.07 թ. N07- 339-Լ հրամանով տրված կասեցումը համարվել է վերացված
5. «ԷԹԵՀԱԴ» ՍՊԸ Ք. Երևան, Կոմիտաս 63 ԱԳN0769 08.05.08 թ. 00059901 765 Ռիելթորական գործու-
նեություն
ՀՀ Անժամկ.   Լիցենզիայի տրամադրում

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան