Գլխավոր տեղեկություն
Номер
N 1631-Ա
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (01.11.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2008.03.03/6(280) Հատուկ բաժին
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
31.10.2007
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
31.10.2007
Дата вступления в силу
01.11.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

31 հոկտեմբերի 2007 թ.
ք. Երևան

N 1631-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1515-Ա ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը և «Կապանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի 24.10.2007 թ. N 10880 դիմումը,

 

Հրամայում եմ`

 

1. ՀՀ առողջապահության նախարարի 05.10.2007 թ. N 1515-Ա հրամանը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 11, 12 կետերով.

«11. Դադարեցնել «Կապանի հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության N Կ-XX-000338, N Կ-XX-000675, «Կապանի տարածքային պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության N Կ-XX-000215, N Կ-XX-000826 և «Սյունիքի մարզային հակատուբերկուլյոզային դիսպանսեր» փակ բաժնետիրական ընկերության N Կ-XX-000745 լիցենզիաների գործողությունը։

12 . «Կապանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել բժշկական օգնության և սպասարկման լիցենզիայի նոր ձևաթուղթ, վերջինիս մեջ ներառելով «Կապանի հիվանդանոց», «Սյունիքի մարզային հակատուբերկուլյոզային դիսպանսեր», «Կապանի տարածքային պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության N Կ-XX-000338, N Կ-XX-000675, N Կ-XX-000215, N Կ-XX-000826, N Կ-XX-0003745 բժշկական օգնության և սպասարկման տեսակները և ձևերը»։

2. Վերոհիշյալ հրամանի 2-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«21. ապահովել լիցենզիաներում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկությունների ներառումը համապատասխան գրանցամատյաններում»։

 

Նախարար`

Հ. Քուշկյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան