Գլխավոր տեղեկություն
Номер
N 736-Ա/Ք
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (13.09.2008-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2008.10.22/36(310) Հատուկ բաժին
Принят
Կրթության և գիտության նախարար
Дата принятия
12.09.2008
Подписан
Կրթության և գիտության նախարար
Дата подписания
12.09.2008
Дата вступления в силу
13.09.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

12 սեպտեմբերի 2008 թ.
ք. Երևան

  N 736-Ա/Ք

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀՀ Շիրակի մարզի «Գյումրու մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 3 հատուկ (օժանդակ) դպրոց» պետական ոչ առԵՎտրային կազմակերպությանը հատուկ ընդհանուր կրթական ծրագրով գործունեության լիցենզիա տալու մասին

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, հիմք ընդունելով ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. ՀՀ Շիրակի մարզի «Գյումրու մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 3 հատուկ (օժանդակ) դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տալ հատուկ ընդհանուր կրթական ծրագրով, առկա ուսուցմամբ, համակազմի սահմանային 122 տեղով կրթական գործունեության լիցենզիա:

2. Սույն հրամանի կատարման հսկողությունը և կազմակերպումը հանձնարարել նախարարության «Լիցենզավորման և հավատարմագրման ծառայություն» գործակալության պետ Մ. Մակիչյանին:

 

Նախարար`

Ս. Սեյրանյան