Գլխավոր տեղեկություն
Номер
N 1009/23-Ն
Տիպ
Հրաման
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (25.04.2008-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2005.02.23/4.1 Հոդ.65.47
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
04.10.2004
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
04.10.2004
Дата вступления в силу
05.03.2005

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
26 հունվարի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 10005057

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

4 հոկտեմբերի 2004 թ.
ք. Երևան

N 1009/23-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀՀ ԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎԱՅԻՆ ՁԵՎԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ և 17-րդ հոդվածների ա) կետերը և ղեկավարվելով ՀՀ առողջապահության նախարարության կանոնադրության 8-րդ կետի «իէ» և 12-րդ կետի «ա» ենթակետերով

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել «Ակտիվ տուբերկուլյոզով (պալարախտով) հիվանդացումների մասին» վարչական վիճակագրական հաշվետվային ձև թիվ 61բ-ը (հավելվածը կցվում է):

2. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ ԱՆ նախարարի տեղակալ Թ. Հակոբյանին:

 

Նախարար`

Ն. Դավիդյան

 

Հաստատված է
ՀՀ առողջապահության նախարարի
2004 թվականի հոկտեմբերի 4-ի
թիվ 1009/23-Ն հրամանով

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թ. օգոստոսի 15-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1300-Ն որոշման հավելված 1-Ի բաժին II-ի կետ 8-ի «իէ» ենթակետի, օրենքով սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի» և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թ. մայիսի 10-ի «Վարչական (տեղեկատվական) ռեգիստրների վարման և դրանցից տեղեկատվության ստացման կարգը հաստատելու մասին» թիվ 109 որոշմամբ հաստատված կարգի:

Ներկայացվում է   _____________________________
Ով է ներկայացնում ____________________________
  անվանումը)
Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում գրանցման համարը

/_/_/_/_/_/_/_/_/_/_/_/

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) կոդը  /_/_/_/_/_/_/_/_/
Հարկ վճարողի հաշվառման համարը            /_/_/_/_/_/_/_/_/ Մարզը______________________________      /_/_/
Գտնվելու վայրը ____________________________
Էլեկտրոնային փոստը ________________________
Իրավաբ. անձանց պետական ռեգիստրի գործակալությունում գրանցման համարը և նույնականացման (իդենտիֆիկացիոն) կոդը լրացվում է իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված գրանցման վկայականից

Ձև N-61բ
տարեկան

Հաստատված է՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 04.10.2004 թ.
թիվ 1009/23-Ն հրամանով
Ներկայացվում է՝ Առողջապահության նախարարություն

Ներկայացնում է՝
_______________________
_______________________
_______________________

Ներկայացման ժամկետ՝
մինչև հաշվետու տարվան հաջորդող մարտի 13-ը

 

ԱԿՏԻՎ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶՈՎ ՀԻՎԱՆԴԱՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 200 ___ ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ

ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄՆ ԸՍՏ ՍԵՌԻ ԵՎ ՏԱՐԻՔԻ

 

Անվանումը Սեռը Տողի
համարը
Ծածկագիր
(կոդավորումը ըստ
հիվանդությունների
միջազգային
դասակարգման)
հաշվետու տարում կյանքում առաջին անգամ հաստատված ախտորոշումով հիվանդների թվաքանակը
Ընդա-
մենը
այդ թվում՝ ըստ տարիքային խմբերի
0-4 5-14 15-24 25-34 35-44 45-54 55-64 65 և
բարձր
Ա Բ Գ Դ 1 2 3 4 5 6 7 8 9
Տուբերկուլոզ -
ընդամենը
  տ   01 A15 - A19                  
  կ   02                  
Այդ թվում`
թոքերի տուբերկուլոզ
  տ   03 A15, A16                  
  կ 04                  
Նրանցից մանրէազատումով   տ   05 A15                  
  կ   06                  
Արտաթոքային օրգանների տուբերկուլոզ   տ   07 A17-A19                  
  կ   08                  
Այդ թվում՝
մենինգիտ, մենինգոէնցեֆալիտ
  տ   09 A17                  
  կ   10                  
Հիվանդների ընդհանուր թվից (տող 1,2) - գյուղական բնակիչներ   տ   11                    
  կ   12                  

 

Ղեկավար` _________________________________ (ստորագրություն)

  (ազգանուն, անուն)

Կատարող` _________________________________ (ստորագրություն)

  (ազգանուն, անուն)

 

Կ. Տ.

___ _______________ 200__թ.

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

ԱԿՏԻՎ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶՈՎ ՀԻՎԱՆԴԱՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՁԵՎ ԹԻՎ 61Բ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶՈՎ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄՆ ԸՍՏ ՍԵՌԻ ԵՎ ՏԱՐԻՔԻ

 

1) Հաշվետվությունը բաղկացած է մեկ աղյուսակից և պարունակում է կյանքում առաջին անգամ հաստատված ակտիվ տուբերկուլոզով հիվանդների բաշխման տվյալները` ըստ սեռի և տարիքի, նաև այն հիվանդների տվյալները, որոնց մոտ տուբերկուլոզ ախտորոշվել է մահից հետո միայն: Բաշխումն ըստ տարիքի, համաձայնեցված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից պահանջվող տարիքային կազմի հետ Ծածկագիրը տրված է ըստ հիվանդությունների միջազգային դասակարգման 10-րդ (ՀՄԴ-10) վերանայմանը:

2) 1-ին տողում տրվում է կյանքում առաջին անգամ հաստատված ակտիվ տուբերկուլոզի բոլոր ձևերով արական սեռի հիվանդների թվաքանակը (ներառյալ մահից հետո ախտորոշված հերձման տվյալները):

3) 2-րդ տողում՝ նույնը իգական սեռի համար:

4) 3-րդ և 4-րդ տողերում տրվում է թոքերի ակտիվ տուբերկուլոզով հիվանդների թիվը, առանձին արական (3) և իգական (4) սեռի համար:

5) 5-րդ և 6-րդ տողերում նշվում է այդ թվում մանրէազատող հիվանդների թիվը, առանձին արական (5) և իգական (6) սեռի համար:

6) 7-րդ և 8-րդ տողերում՝ արտաթոքային տուբերկուլոզով հիվանդների թիվը, առանձին արական (7) և իգական (8) սեռի համար:

7) 9-րդ և 10-րդ տողերում՝ այդ թվում (արտաթոքային տուբերկուլոզից) մենինգիտով և մենինգոէնցեֆալիտով հիվանդների թիվը, առանձին արական (9) և իգական (10) սեռի համար:

8) 11-րդ և 12-րդ տողերում ընդհանուր թվից (տող 1, 2) առանձնացվում են գյուղական բնակիչները:

9) Տարիքային կազմը տրված է սյունակներում բաշխման հետևյալ կարգով՝

0-4 տարիքի երեխաներ (2)—,

5-14 տարիքի երեխաներ (3)—,

15-24 տարեկաններ (4)—,

25-34 տարեկաններ (5)—,

35-44 տարիքի մեծահասակներ (6)—,

45-54 տարիքի մեծահասակներ (7)—,

55-64 տարիքի մեծահասակներ (8)—,

65 և ավելի տարիքի մեծահասակներ (9):

10) Տվյալ հաշվետվությունը կարող է պարունակել ավելի մեծ թվեր, N 33 հաշվետվությունում բերված, կյանքում առաջին անգամ հաստատված ակտիվ տուբերկուլոզով հիվանդների թվաքանակից, այն հիվանդների հաշվին, որոնք հաշվառված չեն եղել հակատուբերկուլոզային հիմնարկներում և հիվանդությունը նրանց մոտ արձանագրվել է մահից հետո` հերձման տվյալների հիման վրա: Ուստի, տվյալ տարածքում, ինչպես և ողջ հանրապետությունում տուբերկուլոզով հիվանդացության ցուցանիշը ճիշտ որոշելու համար պետք է հիմնվել N 61բ հաշվետվության տվյալների վրա:

(ձև թիվ 61բ-ն խմբ.19.03.08 N 04-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
19.03.2008, N 04-Ն 25.04.2008, N 1009/23-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան