Գլխավոր տեղեկություն
Номер
N 83-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (25.04.2008-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2006.05.15/13(222) Հոդ.128
Принят
Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
Дата принятия
31.03.2008
Подписан
Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ
Дата подписания
31.03.2008
Дата вступления в силу
25.04.2008

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

8 ապրիլի 2008 թ.

Պետական գրանցման թիվ 32208119

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

31 մարտի 2008 թ.
ք. Երևան

 

N 83-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 16-Ի N 245-Կ ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանումների քաղաքացիների և իրավաբանական անձանց կողմից փոստային առաքման միջոցով դիմումների ներկայացման գործընթացը կանոնակարգելու նպատակով, ղեկավարվելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 9-րդ մասի պահանջներով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2002 թվականի ապրիլի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում գործավարության կազմակերպման հրահանգը հաստատելու մասին» N 245-Կ հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում գործավարության կազմակերպման» հրահանգում (այսուհետ` Հրահանգ) կատարել հետևյալ լրացումները`

1. Հրահանգի 2-րդ բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 6.1, 6.2, 6.3 և 6.4 կետերով`

«6.1 Իրավաբանական անձանց կողմից գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման դիմումները` կից անհրաժեշտ փաստաթղթերով, «Փաստաթղթերի հատուկ առաքման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով կարող են տարածքային ստորաբաժանումներ ներկայացվել նաև փոստով առաքելու միջոցով:

6.2 Տեղեկատվության տրամադրման խնդրով դիմումները՝ փոստով առաքելու միջոցով, «Փաստաթղթերի հատուկ առաքման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով, կարող են նույնպես ներկայացվել տարածքային ստորաբաժանումներ:

Սույն կետով նախատեսված տեղեկատվությունը՝ դիմողի խնդրանքով կարող է հետ տրամադրվել նրան փոստով, եթե այդ մասին դիմողը՝ նախօրոք իր դիմումում կատարել է համապատասխան գրառում (բացառությամբ գույքի նկատմամբ գործարքների իրականացման նպատակով տրամադրվող միասնական տեղեկատվության (միասնական տեղեկանք)): Գույքի նկատմամբ գործարքների իրականացման նպատակով միասնական տեղեկատվությունը (միասնական տեղեկանք), դիմողը ստանում է անձամբ՝ տարածքային ստորաբաժանում ներկայանալու դեպքում:

6.3 Տեղեկատվության ստացումը կարող է իրականացվել նաև Կոմիտեի աշխատակազմի՝ Տեղեկատվական կենտրոն ստորաբաժանումից՝ ինտերնետի միջոցով (բացառությամբ գույքի նկատմամբ գործարքների իրականացման նպատակով տրամադրվող միասնական տեղեկատվության (միասնական տեղեկանք)), վերջինիս էլեկտրոնային փոստի www.iccentre@cadastre.am հասցեով հարցում կատարելու միջոցով, եթե դիմումատուն գույքի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության ստացման համար սահմանված գանձապետական հաշվին վճարել է դրա տրամադրման համար նախատեսված գումարը: Ընդ որում քաղաքացիների և իրավաբանական անձանց կողմից՝ սույն կետով նախատեսված կարգով ստացված տեղեկատվությունը չի ստեղծում քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ, ինչպես նաև չի փոփոխում կամ դադարեցնում դրանք:

Սույն կետով նախատեսված կարգով դիմումը ներկայացնելու դեպքում դիմումի տրման ամսաթիվն է համարվում Տեղեկատվական կենտրոն ստորաբաժանման կողմից այն էլեկտրոնային փոստով ստանալու ամսաթիվը:

6.4 Սույն հրահանգի 6.1, 6.2 և 6.3 կետերով նախատեսված կարգով՝ փոստով կամ էլեկտրոնային փոստով տրամադրելու միջոցով, դիմումները փոստային ծառայության ազգային օպերատորի կողմից տարածքային ստորաբաժանումում մուտք լինելուց հետո պատվիրված աշխատանքների կատարման ժամկետները և վճարները հաշվարկվում են 28 մարտի 2002 թվականի N 198-Կ՝ «Պետական գրանցման և տեղեկատվության տրամադրման վճարների կիրառման հրահանգ» և 12 փետրվարի 2002 թվականի N 89-Կ «Պետական գրանցման, գույքի և դրա նկատմամբ իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման վճարների ցանկը» հրահանգների պահանջներին համապատասխան:»:

2. Հրահանգի 2-րդ բաժնի 12-րդ կետը «ստացական» բառից հետո լրացնել «(բացառությամբ սույն հրահանգի 6.1, 6.2 և 6.3 կետերով նախատեսված դեպքերի),» բառերով:

3. Հրահանգի 3-րդ բաժնի 15-րդ կետը «դիմումը հանձնողի» բառերից հետո լրացնել «(բացառությամբ սույն հրահանգի 6.1, 6.2, 6.3 կետերով նախատեսված դեպքերի),» բառերով:

4. Հրահանգի 4-րդ բաժնի 18-րդ կետը «հանձնվում են» բառից հետո լրացնել «կամ սույն հրահանգով նախատեսված դեպքերում առաքվում են» բառերով:

5. Հրահանգի 7-րդ բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 26-րդ կետով`

«26. Սույն հրահանգի 6.1 կետով սահմանված կարգով տարածքային ստորաբաժանում առաքված դիմումների դեպքում, եթե «Փաստաթղթերի հատուկ առաքման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով, դիմումին կից ներկայացված փաստաթղթերը և դրանց կազմը չեն համապատասխանում սույն հրահանգով դիմումին կից ներկայացման ենթակա բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի պահանջներին, տարածքային ստորաբաժանման կողմից դիմումը ստանալուն հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում անհամապատասխանության մասին գրավոր` գրությունը փոստով առաքելու կամ առձեռն հանձնելու միջոցով տեղյակ է պահվում դիմումատուին:

1) սույն կետով նախատեսված դեպքերում իրավունքների պետական գրանցման ժամկետը հաշվարկվում է դիմումատուի կողմից նախկին դիմումին կից չներկայացված անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման կամ փոստային առաքման օրվան հաջորդող աշխատանքային օրվանից:»:

6. Հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` գրանցման:

7. Սույն հրամանի կատարման հսկողությունը դնել կոմիտեի նախագահի տեղակալ Ա. Մուսայանի վրա:

 

Կոմիտեի նախագահ՝

Մ. Վարդանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան