ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
3 ապրիլի 2008 թ. |
N 194-Ա/Ք |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԵրԵՎանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական ուսումնարան» պետական ոչ առԵՎտրային կազմակերպության միջին մասնագիտական կրթական ծրագրով գործունեության N 196 լիցենզիան «ԵրԵՎանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջ» պետական ոչ առԵՎտրային կազմակերպության անվանմամբ վերաձԵՎակերպելու ԵՎ ՀՀ կրթության ԵՎ գիտության նախարարի 2003 թ. օգոստոսի 1-ի N 559-Ա/Ք հրամանում փոփոխություն կատարելու մասին
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ, 32-րդ հոդվածի 5-րդ մասերով, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածով, հիմք ընդունելով նախարարության «Լիցենզավորման և հավատարմագրման ծառայություն» գործակալության առաջարկությունը՝
Հրամայում եմ`
1. «Երևանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպության միջին մասնագիտական կրթական ծրագրով գործունեության N 196 լիցենզիան վերաձևակերպել «Երևանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության անվանմամբ, և այդ կապակցությամբ, ՀՀ կրթության և գիտության նախարարի 2003 թ. օգոստոսի 1-ի N 559-Ա/Ք հրամանում, «ուսումնարան» բառը փոխարինել «քոլեջ» բառով:
2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը և հսկողությունը հանձնարարել նախարարության «Լիցենզավորման և հավատարմագրման ծառայություն» գործակալությանը:
ՀՀ կրթության և գիտության նախարար` |
L. Մկրտչյան |