ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
1 ապրիլի 2008 թ. |
N 08-86-Լ |
Հ Ր Ա Մ Ա Ն
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներով և հիմք ընդունելով «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեությունների լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը (արձանագրություն լիցենզավորող հանձնաժողովի 01.04.2008 թ. կայացած նիստի).
Հրամայում եմ`
1. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի դիմումի համաձայն) «Վելֆեր» ՍՊ ընկերության «Անշարժ գույքի գնահատում» գործունեության ԱԳ N 0162 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։
2. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի դիմումի համաձայն) «Նիսի» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0660 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։
3. Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 26, 28 հոդվածների և ՀՀ կառավարության 07.01.02 թ. N 5 որոշմամբ հաստատված «ՀՀ տարածքում տեղագրական և կադաստրային քարտեզագրման, անշարժ գույքի գնահատման և ռիելթորական գործունեությունների բնագավառներում իրականացվող գործունեության լիցենզավորման կարգի» 7-րդ, 8-րդ և 10-րդ կետերի պահանջները՝
ա) «Գնահատողների միութուն» ՓԲ ընկերությանը և «Դեմարկո» ՍՊ ընկերությանը տալ «Անշարժ գույքի գնահատում» գործունեության լիցենզիա,
բ) «Ջի Էյ Թի Թի-Մաքս Ռիելթի» ՍՊ ընկերությանը, «Ունիկո ԱԳՍ Ռիելթի» ՍՊ ընկերությանը, «Գալաքսիթի» ՍՊ ընկերությանը, «Լավա» ՍՊ ընկերությանը, «Էն Էյջ Ռիելթի» ՍՊ ընկերությանը և անհատ ձեռնարկատեր Արթուր Խաչատրյանին տալ «Ռիելթորական գործունեություն» գործունեության լիցենզիա։
4. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել կոմիտեի աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Հ. Հարությունյանի վրա, հսկողությունը՝ կոմիտեի նախագահի տեղակալ Հ. Հովհաննիսյանի վրա։
Կոմիտեի նախագահ՝ |
Մ. Վարդանյան |
ց ա ն կ
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
(01.04.2008թ. հր n 08-86-լ)
Ֆիզիկական անձ(անունը, ազգանունը) իրավաբանական անձ(անվանումը և գործունեության իրականացման վայրը) | Բնակության վայրը, Գտնվելու վայրը | Լիցենզիայի համարը | Լիցենզիան տալու ամսաթիվը | Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) | Գրանցման համարը | Գործունեության տեսակը | Գործունեության իրականացման վայրը | Գործողության ժամկետը | Տեղեկություններ գրանցամատյանում լիցենզիայի վերաձևակերպման, նրա գործողության կասեցման, դադարեցման մասին |
Այլ տեղեկու- | |
1 | «Վելֆեր» ՍՊԸ | Երևան, Այգեստան 11, տ. 183 | ԱԳN0162 | 19.03.02թ. | 01541539 | 162 | Անշարժ գույքի գնահատում | ՀՀ | Անժամկ. | Ռադարեցվել է դիմումի համաձայն | |
2 | «Նիսի» ՍՊԸ | Երևան, Նանսենի 19, բն. 108 | ԱԳN0660 | 22.03.07թ. | 00862619 | 658 | Ռիելթորական գործունեություն | ՀՀ | Անժամկ. | Ռադարեցվել է դիմումի համաձայն | |
3 | «Դեմարկո» ՍՊԸ | Ք. Երևան, Ա. Հովհաննիսյան փ. շենք 6, բն.43 | ԱԳN754 | 01.04.08թ. | 00858277 | 750 | Անշարժ գույքի գնահատում | ՀՀ | Անժամկ. | Լիցենզիայի տրամադրում | |
4 | «Գնահատողների Միություն» ՓԲԸ | Երևան, Մանթաշյան 5, բն. 31 | ԱԳN755 | 01.04.08թ. | 02219072 | 751 | Անշարժ գույքի գնահատում | ՀՀ | Անժամկ. | Լիցենզիայի տրամադրում | |
5 | «Ջի էյ Թի Թի– Մաքս Ռիելթի» ՍՊԸ | Երևան, Մաշտոցի պ. 42ա շ, բն. 5 | ԱԳN756 | 01.04.08թ. | 02588288 | 752 | Ռիելթորական գործունեություն | ՀՀ | Անժամկ. | Լիցենզիայի տրամադրում | |
6 | «Ունիկո ԱԳՍ Ռիելթի» ՍՊԸ | Ք. Վանաձոր, Ուսանողական 10 | ԱԳN757 | 01.04.08թ. | 06940066 | 753 | Ռիելթորական գործունեություն | ՀՀ | Անժամկ. | Լիցենզիայի տրամադրում | |
7 | «Գալաքսիթի» ՍՊԸ | Ք. Երևան, Սարի թաղ 5 փ. տ. 36 | ԱԳN758 | 01.04.08թ. | 06940066 | 754 | Ռիելթորական գործունեություն | ՀՀ | Անժամկ. | Լիցենզիայի տրամադրում | |
8 | «Լավա» ՍՊԸ | Ք. Ստեփանավան, Գ. Նժդեհի 3/46 | ԱԳN759 | 01.04.08թ. | 06405452 | 755 | Ռիելթորական գործունեություն | ՀՀ | Անժամկ. | Լիցենզիայի տրամադրում | |
9 | «էն. էյջ. Ռիելթի» ՍՊԸ | Ք. Երևան, Բաբաջանյան 71, բն. 57 | ԱԳN760 | 01.04.08թ. | 01842879 | 756 | Ռիելթորական գործունեություն | ՀՀ | Անժամկ. | Լիցենզիայի տրամադրում | |
10 | Արթուր Խաչատրյան (ԱՁ) | Արարատի մարզ, գ, Գողանիստ | ԱԳN761 | 01.04.08թ. | 45130787 | 757 | Ռիելթորական գործունեություն | ՀՀ | Անժամկ. | Լիցենզիայի տրամադրում |