Գլխավոր տեղեկություն
Номер
N 5-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (11.04.2008-25.12.2010)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2008.04.01/11(285) Հոդ.110
Принят
Ոստիկանության պետ
Дата принятия
13.03.2008
Подписан
Ոստիկանության պետ
Дата подписания
13.03.2008
Дата вступления в силу
11.04.2008

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

19 մարտի 2008 թ.

Պետական գրանցման թիվ 11208086

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ

 

13 մարտի 2008 թ.
ք. Երևան

  N 5-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6031-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջի համաձայն.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել.

1) Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում քաղաքացիական հատուկ ծառայության մրցութային հանձնաժողովի աշխատակարգը` համաձայն թիվ 1 հավելվածի:

2) Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում քաղաքացիական հատուկ ծառայության ատեստավորման հանձնաժողովի աշխատակարգը` համաձայն թիվ 2 հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ ոստիկանության պետ,

Ոստիկանության

գեներալ-գնդապետ՝

Հ. Հարությունյան

 

 

Հավելված 1
ՀՀ ոստիկանության պետի
2008 թ. մարտի 13-ի
N 5-Ն հրամանի

 

Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում (այսուհետ` ոստիկանություն) քաղաքացիական հատուկ ծառայության (այսուհետ` քաղաքացիական հատուկ ծառայության) թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ (այսուհետ` մրցույթ) անցկացնող մրցութային հանձնաժողովների (այսուհետ` Հանձնաժողովներ) աշխատակարգը:

2. Հանձնաժողովներն իրենց գործունեության ընթացքում ղեկավարվում են «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` Օրենք), սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով:

3. Հանձնաժողովների անդամության թեկնածուները ներկայացվում են քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի նախապատրաստական աշխատանքներ իրականացնող լիազոր ստորաբաժանումից (այսուհետ` լիազոր ստորաբաժանում), համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներից, ոստիկանության ուսումնական և գիտական հաստատություններից:

4. Հանձնաժողովների անդամության թեկնածուների ցուցակները կազմվում են լիազոր ստորաբաժանման կողմից և հաստատվում են ոստիկանության պետի կողմից:

5. Հանձնաժողովների անդամության թեկնածուների ցուցակներում առնվազն պետք է ընդգրկվեն հետևյալ տվյալները.

1) յուրաքանչյուր թեկնածուի անունը, ազգանունը, հայրանունը, պաշտոնը, հեռախոսահամարները (աշխատանքային, բջջային) և այլն,

2) քաղաքացիական հատուկ ծառայության այն պաշտոնը (պաշտոնները), որի թափուր լինելու դեպքում անցկացվող մրցույթին կոնկրետ թեկնածուն որպես Հանձնաժողովի անդամ կարող է մասնակցել:

6. Հանձնաժողովների անդամության թեկնածուների ցուցակների հաստատումից հետո ցուցակներում ընդգրկված անձինք լիազոր ստորաբաժանման միջոցով գրավոր տեղեկացվում են Հանձնաժողովների անդամության թեկնածուների ցուցակում ընդգրկված լինելու մասին:

7. Լիազոր ստորաբաժանումը հաստատված ցուցակները կոդերով տարանջատում է ըստ բնագավառների և մասնագիտությունների ու զետեղում համակարգչում:

8. Հանձնաժողովը կազմվում է համակարգչում նախօրոք զետեղված և համակարգչի կողմից պատահական ընտրված 6 թեկնածուներից` մրցույթն անցկացնելուց ոչ շուտ, քան 24 ժամ առաջ` հետևյալ հարաբերակցությամբ.

1) երկու թեկնածու` լիազոր ստորաբաժանման ներկայացուցիչներ,

2) երկու թեկնածու` համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման ներկայացուցիչներ,

3) երկու թեկնածու` ոստիկանության ուսումնական և գիտական հաստատությունների համապատասխան մասնագիտություն ունեցող ներկայացուցիչներ:

9. Լիազոր ստորաբաժանումը, մրցույթն սկսելուց առնվազն վեց ժամ առաջ, ընտրված թեկնածուներին տեղեկացնում է Հանձնաժողովի անդամ ընտրվելու, մրցույթի անցկացման օրվա, ժամի և վայրի մասին:

10. Եթե համակարգչի միջոցով ընտրված թեկնածուի (թեկնածուների) Հանձնաժողովի կազմում ընդգրկվելը (ժամանակավոր անաշխատունակության, բացակայության և այլ պատճառներով) անհնարին է, ապա համակարգչի միջոցով ընտրվում է այլ թեկնածու` պահպանելով սույն աշխատակարգի 8-րդ կետում նշված հարաբերակցությունը:

11. Հանձնաժողովի կազմը հաստատվում է ոստիկանության պետի հրամանով: Նույն հրամանով ոստիկանության պետը Հանձնաժողովի անդամներից նշանակում է Հանձնաժողովի նախագահ և քարտուղար: Մրցույթի ընթացքում Հանձնաժողովի որևէ անդամի մասնակցությունը Հանձնաժողովի հետագա աշխատանքներին անհնար դառնալու դեպքում Հանձնաժողովի կազմը չի համալրվում: Մրցույթի ընթացքում Հանձնաժողովի նախագահի կամ քարտուղարի մասնակցությունը Հանձնաժողովի հետագա աշխատանքներին անհնար դառնալու դեպքում Հանձնաժողովի մյուս անդամներից նշանակվում են Հանձնաժողովի նախագահ կամ քարտուղար:

12. Հանձնաժողովն իր լիազորություններն իրականացնում է ոստիկանության պետի հրամանով Հանձնաժողովի կազմը հաստատելու պահից և դադարեցնում գործունեությունը` համաձայն սույն աշխատակարգի:

13. Լիազոր ստորաբաժանումը, մրցույթի արդյունքների գրավոր բողոքի և ընդունված որոշման հիման վրա, կարող է միջնորդել համապատասխան ստորաբաժանումներին իրենց կողմից առաջադրված Հանձնաժողովների անդամության թեկնածուներին ցուցակներից հանել և համապատասխան միջոցներ ձեռնարկել այն թեկնածուի նկատմամբ, ով՝ լինելով Հանձնաժողովի անդամ, դրսևորել է սուբյեկտիվ մոտեցում կամ ընդգրկված լինելով Հանձնաժողովի կազմում, առանց նախապես տեղեկացնելու, անհարգելի պատճառով չի մասնակցել Հանձնաժողովի աշխատանքներին:

 

II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

14. Հանձնաժողովի խնդիրներն են`

1) ապահովել քաղաքացիների համար քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու հավասար մատչելիությունը` իրենց մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին համապատասխան` անկախ ազգությունից, ռասայից, սեռից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից.

2) ապահովել անցկացվող մրցույթի թափանցիկությունը և հրապարակայնությունը:

15. Հանձնաժողովը`

1) լիազոր ստորաբաժանումից ստանում է մրցույթին մասնակցելու համար դիմած անձի փաստաթղթերը, ինչպես նաև թեստավորման անցկացման համար անհրաժեշտ ամփոփաթերթերը, Հանձնաժողովի կնիքը և տվյալ թափուր պաշտոնի անձնագրի օրինակը,

2) քննության է առնում փաստաթղթերի ճշտությունը, ամբողջականությունը և կայացնում է որոշում դիմած անձին մրցույթին մասնակցելու թույլտվություն տալու մասին,

3) մինչև թեստավորում սկսելը ստուգում և կնքում է ամփոփաթերթերի ու քվեարկության համար նախատեսված արկղը,

4) կազմում է թեստեր` թեստավորման փուլն անցկացնելու համար,

5) անցկացնում է մրցույթի մասնակիցների (այսուհետ` մասնակիցներ) թեստավորում,

6) ստուգում և գնահատում է մասնակիցների թեստավորման առաջադրանքները,

7) ամփոփում և հրապարակում է թեստավորման արդյունքները,

8) քննարկում է թեստավորման արդյունքների հետ կապված մասնակիցների բողոքները,

9) հրապարակում է մրցույթի հաջորդ` հարցազրույցի փուլ անցած մասնակիցների ցուցակը,

10) որոշում է կայացնում հարցազրույցը թեստավորման ավարտից հետո նույն օրը կամ հաջորդ օրը անցկացնելու մասին,

11) մասնակիցների հետ անցկացնում է հարցազրույց,

12) կազմում է քվեաթերթեր,

13) հարցազրույցից անմիջապես հետո անցկացնում է քվեարկություն,

14) քվեարկության արդյունքում յուրաքանչյուր մասնակցի վերաբերյալ կայացնում է որոշում,

15) ամփոփում է մրցույթի արդյունքները,

16) իրականացնում է քննարկումներ առանձին հարցերի շուրջ,

17) հրապարակում է մրցույթի արդյունքները,

18) հաղթող ճանաչված մասնակցի (մասնակիցների) վերաբերյալ տալիս է եզրակացություն,

19) լիազոր ստորաբաժանմանը հանձնում է կնիքը, ինչպես նաև թեստավորում անցկացնելու համար ստացված, սակայն չօգտագործված ամփոփաթերթերը և մրցութային փաթեթը,

20) իրականացնում է Օրենքով, սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

 

III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

16. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով:

17. Հանձնաժողովի նիստերը իրավազոր են Հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելիի մասնակցության դեպքում:

18. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայներով: Հավասար ձայների դեպքում որոշիչ է Հանձնաժողովի նախագահի ձայնը:

19. Հանձնաժողովի անդամի կողմից մրցույթ անցկացնելու կարգը խախտելու դեպքում, Հանձնաժողովը տվյալ հարցի վերաբերյալ ընդունում է որոշում, որի պատճենը ներկայացնում է ոստիկանության պետին: Ոստիկանության պետն իր հրամանով կարող է ազատել Հանձնաժողովի անդամին տվյալ Հանձնաժողովի կազմից:

 

IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ

 

20. Հանձնաժողովի նախագահը`

1) ղեկավարում է Հանձնաժողովի աշխատանքները,

2) վարում է Հանձնաժողովի նիստերը,

3) կազմակերպում է թեստերի կազմման աշխատանքները,

4) իրականացնում է թեստավորման աշխատանքների հսկողությունը,

5) հարցազրույցի ժամանակ կարող է ընդհատել անհարկի ծավալված բանավեճը,

6) մասնակցում է հարցազրույցի արդյունքում Հանձնաժողովի կողմից յուրաքանչյուր մասնակցի համար անցկացվող քվեարկությանը` քվեարկելով կողմ կամ դեմ:

7) որոշում է մրցույթի հետ կապված հարցերի, դիմումների և բողոքների քննարկման հերթականությունը` այն համաձայնեցնելով Հանձնաժողովի անդամների հետ.

8) իրականացնում է սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

 

V. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ

 

21. Հանձնաժողովի քարտուղարը`

1) արձանագրում է Հանձնաժողովի նիստերը,

2) բացատրում է մասնակիցներին թեստավորման անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը,

3) իրականացնում է սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

 

VI. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԸ

 

22. Հանձնաժողովի անդամը`

1) վարում է նիստերը` Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ,

2) իրականացնում է թեստավորման աշխատանքների հսկողություն,

3) մասնակցում է հարցազրույցի անցկացմանն ու տալիս հարցեր մասնակիցներին,

4) բարձրաձայն հայտարարում է պատասխանի ճիշտ կամ սխալ լինելու մասին, իսկ սխալ պատասխանի դեպքում` տալիս է ճիշտ պատասխանը,

5) մասնակցում է հարցազրույցի արդյունքում Հանձնաժողովի կողմից յուրաքանչյուր մասնակցի համար անցկացվող քվեարկությանը` քվեարկելով կողմ կամ դեմ,

6) ստորագրում է մրցույթի եզրակացությունը, իսկ հատուկ կարծիք ունենալու դեպքում ստորագրության կողքին գրառում է «հատուկ կարծիքը կցվում է» բառերը,

7) ծանոթանում է նիստերի արձանագրություններին,

8) իրականացնում է սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

 

VII. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

23. Հանձնաժողովը, կնիքը և չօգտագործված ամփոփաթերթերը, ինչպես նաև մրցութային փաթեթը լիազոր ստորաբաժանմանը հանձնելուց հետո, դադարեցնում է իր գործունեությունը:

24. Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումները կարող են բողոքարկվել օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

 

Հավելված 2
ՀՀ ոստիկանության պետի
2008 թ. մարտի 13-ի
N 5-Ն հրամանի

 

Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում (այսուհետ` ոստիկանություն) քաղաքացիական հատուկ ծառայության (այսուհետ` քաղաքացիական հատուկ ծառայություն) քաղաքացիական ծառայողների (այսուհետ` քաղաքացիական ծառայողներ) ատեստավորման հանձնաժողովների (այսուհետ` Հանձնաժողովներ) աշխատակարգը:

2. Հանձնաժողովներն իրենց գործունեության ընթացքում ղեկավարվում են «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` Օրենք), սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով:

3. Հանձնաժողովների անդամության թեկնածուները ներկայացվում են ատեստավորման անցկացման նախապատրաստական աշխատանքներն իրականացնող լիազոր ստորաբաժանումից (այսուհետ` լիազոր ստորաբաժանում), համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներից, ոստիկանության ուսումնական և գիտական հաստատություններից:

4. Հանձնաժողովների անդամության թեկնածուների ցուցակները կազմվում են լիազոր ստորաբաժանման կողմից և հաստատվում են ոստիկանության պետի կողմից:

5. Հանձնաժողովների անդամության թեկնածուների ցուցակներում առնվազն պետք է ընդգրկվեն հետևյալ տվյալները.

1) յուրաքանչյուր թեկնածուի անունը, ազգանունը, հայրանունը, պաշտոնը, հեռախոսահամարները (աշխատանքային, բջջային) և այլն,

2) քաղաքացիական հատուկ ծառայության այն պաշտոնը (պաշտոնները), որը զբաղեցնող քաղաքացիական ծառայողի ատեստավորմանը կոնկրետ թեկնածուն որպես Հանձնաժողովի անդամ կարող է մասնակցել:

6. Հանձնաժողովների անդամության թեկնածուների ցուցակների հաստատումից հետո ցուցակներում ընդգրկված անձինք լիազոր ստորաբաժանման միջոցով գրավոր տեղեկացվում են Հանձնաժողովների անդամության թեկնածուների ցուցակում ընդգրկված լինելու մասին:

7. Լիազոր ստորաբաժանումը հաստատված ցուցակները կոդերով տարանջատում է ըստ բնագավառների և մասնագիտությունների ու զետեղում համակարգչում:

8. Հանձնաժողովը կազմվում է համակարգչում նախօրոք զետեղված և համակարգչի կողմից պատահական ընտրված 6 թեկնածուներից` ատեստավորումն անցկացնելուց ոչ շուտ, քան 24 ժամ առաջ` հետևյալ հարաբերակցությամբ.

1) երկու թեկնածու` լիազոր ստորաբաժանման ներկայացուցիչներ,

2) երկու թեկնածու` համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման ներկայացուցիչներ,

3) երկու թեկնածու` ոստիկանության ուսումնական և գիտական հաստատությունների համապատասխան մասնագիտություն ունեցող ներկայացուցիչներ:

9. Լիազոր ստորաբաժանումը, ատեստավորումն սկսելուց առնվազն վեց ժամ առաջ, ընտրված թեկնածուներին տեղեկացնում է Հանձնաժողովի անդամ ընտրվելու, ատեստավորում անցկացնելու օրվա, ժամի և վայրի մասին:

10. Եթե համակարգչի միջոցով ընտրված թեկնածուի (թեկնածուների) Հանձնաժողովի կազմում ընդգրկվելը (ժամանակավոր անաշխատունակության, բացակայության և այլ պատճառներով) անհնարին է, ապա համակարգչի միջոցով ընտրվում է այլ թեկնածու` պահպանելով սույն աշխատակարգի 8-րդ կետում նշված հարաբերակցությունը:

11. Հանձնաժողովի կազմը հաստատվում է ոստիկանության պետի հրամանով: Նույն հրամանով ոստիկանության պետը Հանձնաժողովի անդամներից նշանակում է Հանձնաժողովի նախագահ և քարտուղար: Եթե ատեստավորման ընթացքում Հանձնաժողովի որևէ անդամի մասնակցությունը Հանձնաժողովի հետագա աշխատանքներին դառնում է անհնար, ապա Հանձնաժողովի կազմը չի համալրվում: Եթե ատեստավորման ընթացքում Հանձնաժողովի նախագահի և քարտուղարի մասնակցությունը Հանձնաժողովի հետագա աշխատանքներին դառնում է անհնար, ապա սույն աշխատակարգով սահմանված կարգով Հանձնաժողովի մյուս անդամներից նշանակվում են, համապատասխանաբար, Հանձնաժողովի նախագահ և քարտուղար:

12. Հանձնաժողովն իր լիազորություններն իրականացնում է ոստիկանության պետի հրամանով Հանձնաժողովի կազմը հաստատելու պահից և դադարեցնում գործունեությունը` համաձայն սույն աշխատակարգի:

13. Լիազոր ստորաբաժանումը, ատեստավորման արդյունքների գրավոր բողոքի և ընդունված որոշման հիման վրա, կարող է միջնորդել համապատասխան ստորաբաժանումներին իրենց կողմից առաջադրված Հանձնաժողովների անդամության թեկնածուներին ցուցակներից հանել և համապատասխան միջոցներ ձեռնարկել այն թեկնածուի նկատմամբ, ով՝ լինելով Հանձնաժողովի անդամ, դրսևորել է սուբյեկտիվ մոտեցում կամ ընդգրկված լինելով Հանձնաժողովի կազմում, առանց նախապես տեղեկացնելու, անհարգելի պատճառով չի մասնակցել Հանձնաժողովի աշխատանքներին:

 

II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

14. Հանձնաժողովի խնդիրն է ատեստավորման միջոցով որոշել քաղաքացիական ծառայողի համապատասխանությունը իր զբաղեցրած պաշտոնին:

15. Հանձնաժողովը`

1) լիազոր ստորաբաժանումից ստանում է քաղաքացիական ծառայողների ցանկը և այդ քաղաքացիական ծառայողների պաշտոնների անձնագրերի օրինակները, ծառայողական բնութագրերը և առարկությունները վերջիններիս վերաբերյալ (այդպիսիք լինելու դեպքում), ինչպես նաև Հանձնաժողովի կնիքը,

2) իրականացնում է քննարկումներ առանձին հարցերի շուրջ,

3) մինչև թեստավորում սկսելը ստուգում և կնքում է ամփոփաթերթերի ու քվեարկության համար նախատեսված արկղը,

4) անցկացնում է փաստաթղթային ատեստավորում,

5) անցկացնում է թեստավորման և հարցազրույցի միջոցով ատեստավորում,

6) կազմում է թեստեր` թեստավորման փուլն անցկացնելու համար,

7) անցկացնում է քաղաքացիական ծառայողների թեստավորում,

8) ստուգում և գնահատում է քաղաքացիական ծառայողների թեստավորման առաջադրանքները,

9) ամփոփում և հրապարակում է թեստավորման արդյունքները,

10) քննարկում է թեստավորման արդյունքների հետ կապված քաղաքացիական ծառայողների բողոքները,

11) հրապարակում է ատեստավորման հաջորդ` հարցազրույցի փուլ անցած քաղաքացիական ծառայողների ցուցակը,

12) որոշում է կայացնում հարցազրույցը թեստավորման ավարտից հետո նույն օրը կամ հաջորդ օրը անցկացնելու մասին,

13) քաղաքացիական ծառայողների հետ անցկացնում է հարցազրույց,

14) կազմում է քվեաթերթեր,

15) հարցազրույցից անմիջապես հետո անցկացնում է քվեարկություն,

16) քվեարկության արդյունքում յուրաքանչյուր քաղաքացիական ծառայողի վերաբերյալ կայացնում է որոշում,

17) ամփոփում է ատեստավորման արդյունքները,

18) յուրաքանչյուր քաղաքացիական ծառայողի համար կազմում է ատեստավորման թերթ,

19) լիազոր ստորաբաժանմանը հանձնում է կնիքը, ինչպես նաև քաղաքացիական ծառայողների թեստավորում անցկացնելու համար ստացված, սակայն չօգտագործված ամփոփաթերթերը և ատեստավորման փաթեթը,

20) իրականացնում է Օրենքով, սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

 

III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

16. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով:

17. Հանձնաժողովի նիստերը իրավազոր են Հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելիի մասնակցության դեպքում:

18. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայներով: Հավասար ձայների դեպքում որոշիչ է Հանձնաժողովի նախագահի ձայնը:

19. Հանձնաժողովի անդամի կողմից ատեստավորում անցկացնելու կարգը խախտելու դեպքում Հանձնաժողովը տվյալ հարցի վերաբերյալ ընդունում է որոշում, որի պատճենը ներկայացնում է ոստիկանության պետին: Ոստիկանության պետն իր հրամանով կարող է ազատել Հանձնաժողովի անդամին տվյալ Հանձնաժողովի կազմից:

 

IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ

 

20. Հանձնաժողովի նախագահը`

1) ղեկավարում է Հանձնաժողովի աշխատանքները,

2) վարում է Հանձնաժողովի նիստերը,

3) կազմակերպում է թեստերի կազմման աշխատանքները,

4) իրականացնում է թեստավորման աշխատանքների հսկողությունը,

5) հարցազրույցի ժամանակ կարող է ընդհատել անհարկի ծավալված բանավեճը,

6) որոշում է ատեստավորման հետ կապված հարցերի, դիմումների և բողոքների քննարկման հերթականությունը` այն համաձայնեցնելով Հանձնաժողովի անդամների հետ,

7) իրականացնում է սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

 

V. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ

 

21. Հանձնաժողովի քարտուղարը`

1) արձանագրում է Հանձնաժողովի նիստերը,

2) բացատրում է քաղաքացիական ծառայողներին ատեստավորման անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը,

3) իրականացնում է սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

 

VI. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԸ

 

22. Հանձնաժողովի անդամը`

1) վարում է նիստերը` Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ,

2) իրականացնում է թեստավորման աշխատանքների հսկողություն,

3) մասնակցում է քաղաքացիական ծառայողների հետ հարցազրույցի անցկացմանն ու տալիս հարցեր քաղաքացիական ծառայողներին,

4) բարձրաձայն հայտարարում է պատասխանի ճիշտ կամ սխալ լինելու մասին, իսկ սխալ պատասխանի դեպքում տալիս է ճիշտ պատասխանը,

5) մասնակցում է հարցազրույցի արդյունքում Հանձնաժողովի կողմից յուրաքանչյուր քաղաքացիական ծառայողի համար անցկացվող քվեարկություններին,

6) ստորագրում է ատեստավորման թերթը, իսկ հատուկ կարծիք ունենալու դեպքում գրառում է «հատուկ կարծիքը կցվում է» բառերը,

7) ծանոթանում է նիստերի արձանագրություններին,

8) իրականացնում է սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

 

VII. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

23. Հանձնաժողովը կնիքը և չօգտագործված ամփոփաթերթերը, ինչպես նաև ատեստավորման փաթեթը լիազոր ստորաբաժանմանը հանձնելուց հետո դադարեցնում է իր գործունեությունը:

24. Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումները կարող են բողոքարկվել օրենսդրությամբ սահմանված կարգով:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
05.11.2010, թիվ 4-Ն 25.12.2010, N 5-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան