Գլխավոր տեղեկություն
Номер
N 660-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (11.09.2008-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2008.09.01/29(303) Հոդ.266
Принят
Ֆինանսների նախարար
Дата принятия
16.07.2008
Подписан
Ֆինանսների նախարար
Дата подписания
16.07.2008
Дата вступления в силу
11.09.2008

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

13 օգոստոսի 2008 թ.

Պետական գրանցման թիվ 11808242

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

16 հուլիսի 2008 թ.
ք. Երևան

 N 660-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-Ի N 718-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը, Հայաստանի Հանրապետության Նախագահի 2008 թվականի ապրիլի 21-ի ՆՀ-85-Ն հրամանագիրը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասով

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2006 թվականի հուլիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների կողմից պետական և ծառայողական գաղտնիք չպարունակող տվյալ տարվա պետական գնումների անվանացանկի կազմման ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացման կարգը հաստատելու մասին» N 718-Ն հրամանում և այդ հրամանով հաստատված կարգում (այսուհետև՝ կարգ) «ֆինանսների և էկոնոմիկայի» բառերը փոխարինել «ֆինանսների» բառերով, «կառավարման» բառերը հանել, իսկ «առևտրի և տնտեսական զարգացման» բառերը փոխարինել «էկոնոմիկայի» բառերով։

2. Կարգի 4-րդ կետում «(2008 թվականի պետական գնումների անվանացանկի կազմման համար նշված ժամկետը սահմանվում է մինչև 2007 թվականի սեպտեմբերի 4-ը)» բառերը փոխարինել «(2009 թվականի պետական գնումների անվանացանկի կազմման համար նշված ժամկետը սահմանվում է մինչև 2008 թվականի սեպտեմբերի 6-ը)» բառերով։

3. Կարգի 9-րդ կետում «(2008 թվականի պետական գնումների անվանացանկի կազմման համար նշված ժամկետը սահմանվում է մինչև 2007 թվականի հոկտեմբերի 17-ը)» բառերը փոխարինել «(2009 թվականի պետական գնումների անվանացանկի կազմման համար նշված ժամկետը սահմանվում է մինչև 2008 թվականի հոկտեմբերի 18-ը)» բառերով։

4. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից։

 

Նախարար

Տ. Դավթյան