ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
14 հուլիսի 2008 թ. |
N 591-Ա/Ք |
Հ Ր Ա Մ Ա Ն
«Ամասիայի արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առԵՎտրային կազմակերպությանը նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով գործունեության լիցենզիա տալու մասին
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, հիմք ընդունելով նախարարության կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի եզրակացությունը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. «Ամասիայի արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տալ նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով, միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության հիմքով, առկա ուսուցմամբ, 1 տարի տևողությամբ, ընդունելության սահմանային 20 տեղով` 3106-«Գյուղատնտեսական աշխատանքների տեխնիկական ապահովում», ընդունելության սահմանային 20 տեղով` 2311-«Հասարակական սնունդ», ընդունելության սահմանային 20 տեղով` 2203-«Համակարգիչների շահագործում», ընդունելության սահմանային 20 տեղով` 0515-«Զարդակիրառական արվեստ», ընդունելության սահմանային 20 տեղով` 2304-«Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում», ընդունելության սահմանային 20 տեղով` 1002-«Էլեկտրասարքավորումների տեխնիկական շահագործում» և հիմնական ընդհանուր կրթության հիմքով, առկա ուսուցմամբ, 3 տարի տևողությամբ ընդունելության սահմանային 20 տեղով` 3106-«Գյուղատնտեսական աշխատանքների տեխնիկական ապահովում», ընդունելության սահմանային 20 տեղով` 2311-«Հասարակական սնունդ», ընդունելության սահմանային 20 տեղով` 2203-«Համակարգչային շահագործում», ընդունելության սահմանային 20 տեղով` 0515-«Զարդակիրառական արվեստ» մասնագիտությունների գծով գործունեության լիցենզիա:
2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը և հսկողությունը հանձնարարել նախարարության «Լիցենզավորման և հավատարմագրման ծառայութուն» գործակալությանը:
Նախարար` |
Ս. Սեյրանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|