Գլխավոր տեղեկություն
Номер
N 263-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (13.12.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2007.12.03/32(272) Հոդ.415
Принят
Գյուղատնտեսության նախարար
Дата принятия
13.11.2007
Подписан
Գյուղատնտեսության նախարար
Дата подписания
13.11.2007
Дата вступления в силу
13.12.2007

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
26 նոյեմբերի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 10607417

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

13 նոյեմբերի 2007 թ.
ք. Երևան

  N 263-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 190-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 20-ի N 890-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» N 1242-Ն որոշման դրույթներին համապատասխան.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2003 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության գործավարության կարգը հաստատելու մասին» N 190-Ն հրամանով հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները`

1. 7-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Փաստաթղթերի կամ ֆայլերի բացակայության կամ վնասված լինելու դեպքում քարտուղարության աշխատողի կողմից կազմվում է արձանագրություն` 3 օրինակից, որոնցից մեկը մնում է քարտուղարության ընդհանուր և արձանագրային բաժնում, երկրորդը կցվում է փաստաթղթերին, իսկ երրորդն ուղարկվում է այն կազմակերպություն, որտեղից ստացվել է ծրարը: Արձանագրությունն ստորագրում են համապատասխան աշխատողը և ընդհանուր և արձանագրային բաժնի պետը:»:

2. 42-րդ կետի`

1) «26» թիվը փոխարինել «28» թվով.

2) «ե» ենթակետն ուժը կորցրած ճանաչել:

3. 47-րդ կետի`

1) «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) հետևում է, որ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացվեն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին» ՆՀ-174-Ն հրամանագրով հաստատված կարգով սահմանված փաստաթղթերը.».

2) «գ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել:

 

Նախարար

Դ. Լոքյան