Գլխավոր տեղեկություն
Номер
N 699-Ն
Տիպ
Հրաման
Тип
Ինկորպորացիա (11.09.2008-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2008.09.01/29(303) Հոդ.268
Принят
Ֆինանսների նախարար
Дата принятия
30.07.2008
Подписан
Ֆինանսների նախարար
Дата подписания
30.07.2008
Дата вступления в силу
11.09.2008

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

13 օգոստոսի 2008 թ.

Պետական գրանցման թիվ 11808241

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

30 հուլիսի 2008 թ.
ք. Երևան

N 699-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 9-Ի N 5-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը, «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին և 2-րդ հոդվածները, Հայաստանի Հանրապետության Նախագահի 2008 թվականի ապրիլի 21-ի ՆՀ-85-Ն հրամանագրի 1-ին կետի 4-րդ ենթակետը և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2008 թվականի մայիսի 20-ի ՆՀ-121-Ն հրամանագրի 2-րդ կետը`

 

Հրամայում եմ`

 

Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի հունվարի 9-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային ու հանրային հատվածի հաշվապահական հաշվառման դասակարգումները և դրանց կիրառման ցուցումները հաստատելու մասին» N 5-Ն հրամանի հավելված 23-ում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1. բյուջետային ծախսերի գերատեսչական դասակարգման «Հայաստանի Հանրապետության նախարարություններ» ենթահատվածի «ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն» բառերը փոխարինել «ՀՀ էկոնոմիկայի նախարարություն» բառերով, «ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն» բառերը` «ՀՀ ֆինանսների նախարարություն» բառերով, իսկ «ՀՀ էներգետիկայի նախարարություն» բառերը` «ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն» բառերով,

2. բյուջետային ծախսերի գերատեսչական դասակարգման «Հայաստանի Հանրապետության նախարարություններ» ենթահատվածի «ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն 1 04 022» տողից հետո լրացնել նոր տող հետևյալ բովանդակությամբ.

1) «ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն 1 04 023»,

3. բյուջետային ծախսերի գերատեսչական դասակարգման «Հայաստանի Հանրապետության գերատեսչություններ» ենթահատվածի «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ 1 05 035» տողից հետո լրացնել նոր տողեր հետևյալ բովանդակությամբ`

1) «ՀՀ արտաքին գործերի նախարարության Սփյուռքի հետ կապերի պետական կոմիտե 1 05 036».

2) «ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե 1 05 037»,

4. բյուջետային ծախսերի գերատեսչական դասակարգման «Հայաստանի Հանրապետության գերատեսչություններ» ենթահատվածի «ՀՀ տարածքային կառավարման նախարարության Հայաստանի փրկարար ծառայություն» բառերը փոխարինել` «ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայություն» բառերով:

 

Նախարար 

Տ. Դավթյան