Գլխավոր տեղեկություն
Номер
N 579-Ն
Տիպ
Հրաման
Тип
Ինկորպորացիա (25.08.2008-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2009.08.15/24(342) Հոդ.250
Принят
Ֆինանսների նախարար
Дата принятия
08.07.2008
Подписан
Ֆինանսների նախարար
Дата подписания
08.07.2008
Дата вступления в силу
25.08.2008

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

6 օգոստոսի 2008 թ.

Պետական գրանցման թիվ 11808232

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

8 հուլիսի 2008 թ.

ք. Երևան

N 579-Ն

 

Հ Ր Ա Մ  Ա Ն

 

«ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱՀԱՐԹԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱՀԱՐԹԵՑՄԱՆ ԴՈՏԱՑԻԱՆԵՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՆԵՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԵՎ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳԾՈՎ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՁԵՎԵՐԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասը, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հուլիսի 4-ի N 441-Ա որոշմամբ հաստատված ժամանակացույցի 6-րդ և 24-րդ կետերով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությանը և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը տրված լիազորությունները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի N 503-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրության 8-րդ կետի 3-րդ ենթակետը.

 

Հրամայում եմ`

 

Հաստատել «Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ֆինանսական համահարթեցման դոտացիաների 2009 թվականի գումարների հաշվարկներում օգտագործվող հողի հարկի և գույքահարկի գծով 2007 թվականի հաշվարկային ցուցանիշների տրամադրման ձևերը լրացնելու և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնելու կարգը` համաձայն հավելվածի:

 

Նախարար`

Տ. Դավթյան

 

 

Հավելված

ՀՀ ֆինանսների նախարարի

2008 թվականի հուլիսի 8-ի

N 579-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

«Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ֆինանսական համահարթեցման դոտացիաների 2009 թվականի գումարների հաշվարկներում օգտագործվող հողի հարկի և գույքահարկի գծով 2007 թվականի հաշվարկային ցուցանիշների տրամադրման ձեվերը լրացնելու եվ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնելու

 

1. Սույն կարգի նպատակն է կանոնակարգել «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ֆինանսական համահարթեցման դոտացիաների 2009 թվականի գումարների հաշվարկներում օգտագործվող հողի հարկի և գույքահարկի գծով 2007 թվականի հաշվարկային ցուցանիշների (այսուհետև` ելակետային տվյալներ) տրամադրման ձևերը լրացնելու և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն (այսուհետև` լիազորված մարմին) ներկայացնելու գործընթացը:

2. ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունն իր կողմից հաշվառվող 2007 թվականի հողի հարկի գծով ելակետային տվյալները մինչև 2008 թվականի օգոստոսի 19-ը լիազորված մարմին է ներկայացնում սույն կարգի N 1 հավելվածում բերված N 1-ՀՀ-ամփոփ ձևով:

3. Տեղական ինքնակառավարման մարմինները իրենց կողմից հաշվառվող 2007 թվականի հողի հարկի և գույքահարկի գծով ելակետային տվյալները ՀՀ տարածքային կառավարման նախարարության կողմից սահմանված ժամկետում իրենց մարզի մարզպետարանին, Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետարանին (այսուհետ` մարզպետարաններ) են տրամադրում սույն կարգի N 3 և N 4 հավելվածներում բերված համապատասխանաբար` N 2-ԳՀ և N 2-ՀՀ ձևերով: Մասնավորապես, սույն կետում նշված N 2-ՀՀ ձևը լրացվում է այն համայնքների գծով, որոնց տեղական ինքնակառավարման մարմինները 2008 թվականի հունիսի 1-ի դրությամբ փաստացի իրականացնում են հողի հարկ վճարողների հաշվառման, իսկ N 2-ԳՀ ձևը` եթե իրականացնում են գույքահարկ վճարողների հաշվառման գործառույթներ: Մնացած համայնքների տեղական ինքնակառավարման մարմինները սույն կետում նշված ձևերը չեն լրացնում և այդ համայնքների գծով ելակետային տվյալները լիազորված մարմին ներկայացվում են ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության կողմից:

4. Սույն կարգի իմաստով ելակետային տվյալ է համարվում նաև դրանք հաշվառող մարմինների կողմից սույն կարգին համապատասխան տրամադրված տեղեկատվությունն այն մասին, որ իրենց կողմից այդ հարկերի գծով հաշվառման ենթակա որևէ տվյալ առկա չէ:

5. Մարզպետարաններն ուսումնասիրում են տեղական ինքնակառավարման մարմիններից ստացված ելակետային տվյալների համապատասխանությունը սույն կարգով սահմանած ներկայացման ձևերին և լրացնելու կարգին: Եթե ուսումնասիրության արդյունքում մարզպետարանը որևէ համայնքի գծով հայտնաբերում է անհամապատասխանություն, ապա այդ մասին նա անհապաղ պաշտոնապես տեղեկացնում է տվյալ համայնքի ղեկավարին:

6. Եթե մարզպետարանի հայտնաբերած խախտումը տվյալ տեղական ինքնակառավարման մարմինը մինչև ՀՀ տարածքային կառավարման նախարարության կողմից սույն կարգի 7-րդ կետի համաձայն սահմանված ժամկետի ավարտը չի վերացնում, ապա այդ ժամկետը լրանալուց հետո երեք օրվա ընթացքում մարզպետարանը տվյալ տեղական ինքնակառավարման մարմնից ստացված ելակետային տվյալները վերադարձնում է վերջինիս` նշելով վերադարձման հիմքը:

7. Մարզպետարաններն ամփոփում են իրենց մարզի տարածքի համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տրամադրված ելակետային տվյալները և սույն կարգի N 1 և N 2 հավելվածներում բերված համապատասխանաբար` N 1-ԳՀ-ամփոփ և N 1-ՀՀ-ամփոփ ձևերով ներկայացնում ՀՀ տարածքային կառավարման նախարարություն` վերջինիս կողմից սահմանված ժամկետում:

8. ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը մարզպետարաններից ստացված տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հաշվառվող ելակետային տվյալների գծով սույն կարգի 7-րդ կետում նշված ամփոփ ձևերը լիազորված մարմին ներկայացնում է մինչև 2008 թվականի օգոստոսի 19-ը:

9. Սույն կարգով և ժամկետներում մարզպետարաններին ելակետային տվյալներ տրամադրած տեղական ինքնակառավարման մարմինները կարող են ճշգրտել դրանք: Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ճշգրտված ելակետային տվյալների մարզպետարաններում ստացման, ինչպես նաև մարզպետարանների կողմից կազմված ճշգրտված ելակետային տվյալների գծով ամփոփ ձևերը (որոնցում արտացոլվում են միայն ըստ առանձին համայնքների ճշգրտված ելակետային տվյալները) ՀՀ տարածքային կառավարման նախարարությունում ստացման ժամկետները սահմանում է ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը:

10. Ելակետային տվյալները հաշվառող մարմնի կողմից սույն կարգին համապատասխան տրամադրված ելակետային տվյալները կարող է փոփոխել միայն այդ մարմինը (այսինքն` համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինները և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը):

11. Ճշգրտված ելակետային տվյալները ՀՀ տարածքային կառավարման նախարարության և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության կողմից լիազոր մարմին են ներկայացվում սույն կարգի 2-7-րդ կետերով նախատեսված ընթացակարգով մինչև 2008 թվականի սեպտեմբերի 2-ը:

12. Սույն կարգի N 2 և N 4 հավելվածներում բերված N 1-ՀՀ-ամփոփ և N 2-ՀՀ ձևերի 1-ին և 2-րդ սյունակներում լրացվում են յուրաքանչյուր համայնքի գծով ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված` այդ համայնքի բյուջե 2007 թվականի համար հաշվարկված հողի հարկի տարեկան գումարները (առանց հողի հարկի գծով 2007 թվականի հունվարի 1-ի դրությամբ առկա չմարված ապառքների, տույժերի և տուգանքների, 2007 թվականին հաշվարկված տույժերի և տուգանքների գումարների, ինչպես նաև օրենքով (կազմակերպությունների և ֆիզիկական անձանց համար) սահմանված հողի հարկի արտոնությունների տարեկան գումարների):

13. Սույն կարգի N 1 և N 3 հավելվածներում բերված N 1-ԳՀ-ամփոփ և N 2-ԳՀ ձևերի`

ա) 1-ին և 2-րդ սյունակներում լրացվում են յուրաքանչյուր համայնքի գծով ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված` այդ համայնքի բյուջե 2007 թվականին վճարման ենթակա գույքահարկի տարեկան գումարները (առանց հողի հարկի գծով 2007 թվականի հունվարի 1-ի դրությամբ առկա չմարված ապառքների, տույժերի և տուգանքների, 2007 թվականին հաշվարկված տույժերի և տուգանքների գումարների, ինչպես նաև օրենքով և համայնքի ավագանու կողմից (կազմակերպությունների և ֆիզիկական անձանց համար) սահմանված գույքահարկի արտոնությունների տարեկան գումարների):

բ) 3-րդ և 4-րդ սյունակներում լրացվում են համապատախանաբար` համայնքի ավագանու կողմից կազմակերպությունների համար սահմանված գույքահարկի արտոնությունների և համայնքի ավագանու կողմից ֆիզիկական անձանց սահմանված գույքահարկի արտոնությունների տարեկան գումարները:

 

Հավելված N 1

 

Ձև N 1-ԳՀ-ամփոփ

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեից ՀՀ համայնքների բյուջեներին «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկներում օգտագործվող գույքահարկի գծով 2007 թվականի ելակետային տվյալների մասին

 

հազար դրամներով

N

Մարզի և համայնքների անվանումները

Կազմակեր-պությունների գույքահարկ

Ֆիզիկական անձանց գույքահարկ

Համայնքի ավագանու կողմից կազմակերպությունների համար սահմանված գույքահարկի արտոնություններ

Համայնքի ավագանու կողմից ֆիզիկական անձանց համար սահմանված գույքահարկի արտոնություններ

Ա

Բ

1

2

3

4

           
           

1

         

2

         

3

         

         

         

         

         

         

         

         

         

         
 

Ընդամենը`
ըստ մարզի

-

-

-

-

 

Հավելված N 2

 

Ձև N 1-ՀՀ-ամփոփ

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեից ՀՀ համայնքների բյուջեներին «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկներում օգտագործվող հողի հարկի գծով 2007 թվականի ելակետային տվյալների մասին

 

հազար դրամներով

NN

Մարզի և համայնքների անվանումները

Կազմակերպությունների հողի հարկ

Ֆիզիկական անձանց հողի հարկ

Ա

Բ

1

2

       
       

1

     

2

     

3

     

     

     

     

     

     

     

     

     

     
 

Ընդամենը` ըստ մարզի

-

-

 

Հավելված N 3

 

Ձև N 2-ԳՀ

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեից ՀՀ համայնքների բյուջեներին «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկներում օգտագործվող գույքահարկի գծով 2007 թվականի ելակետային տվյալների մասին

 

հազար դրամներով

Մարզի և համայնքի անվանումները

Կազմակեր-պությունների գույքահարկ

Ֆիզիկական անձանց գույքահարկ

Համայնքի ավագանու կողմից կազմակերպու-թյունների համար սահմանված գույքահարկի արտոնություններ

Համայնքի ավագանու կողմից ֆիզիկական անձանց համար սահմանված գույքահարկի արտոնություններ

Ա

1

2

3

4

         

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

_________________

ստորագրություն

_____________

Ա.Հ.Ա.

                                          Կ.Տ.
 

 

___  _____________ 2008թ.

Հավելված N 4

 

Ձև N 2-ՀՀ

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեից ՀՀ համայնքների բյուջեներին «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկներում օգտագործվող հողի հարկի գծով 2007 թվականի ելակետային տվյալների մասին

 

հազար դրամներով

Մարզի և համայնքների անվանումները

Կազմակերպությունների հողի հարկ

Ֆիզիկական անձանց
հողի հարկ

Ա

1

2

     

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

_________________

ստորագրություն

_____________

Ա.Հ.Ա.

                                            Կ.Տ.
 

 

___  _____________ 2008թ.