Գլխավոր տեղեկություն
Номер
N 02/252
Տիպ
Հրաման
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (25.11.2002-12.08.2011)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2003.05.02/11(129) Հոդ.61
Принят
Պետական եկամուտների նախարարություն
Дата принятия
20.02.2002
Подписан
Պետական եկամուտների նախարար
Дата подписания
20.02.2002
Дата вступления в силу
07.05.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
12.08.2011

124.02/252.20.02.02

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
8 ապրիլի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 12402063

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

20 փետրվարի 2002 թ.
ք. Երևան

N 02/252

Հ Ր Ա Մ Ա Ն

ՄԱՆՐԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՉԱՓԵՐՈՎ ՏԱՐԱՆԵՐԻ ՑԱՆԿԻՆ ՉՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՂ ՏԱՐԱՆԵՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՏԱԴՐՎՈՂ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐՈՎ ՊԱՐՏԱԴԻՐ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հոկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների ակցիզային նոր նմուշի դրոշմավորման մասին» N 662 որոշման 3-րդ կետի՝

 

Հրամայում եմ

 

Հաստատել «Մանրածախ առևտրի ոլորտում իրացման համար թույլատրելի չափերով տարաների ցանկին չհամապատասխանող տարաներով Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների ակցիզային դրոշմանիշերով պարտադիր դրոշմավորման» կարգը:

 

ՀՀ պետական
եկամուտների նախարար

 Ե. Զախարյան

 

Համաձայնեցված է
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի
նախարարության հետ

____ _________ 2002 թ.

Համաձայնեցված է
ՀՀ կառավարությանն առընթեր
ստանդարտացման, չափագիտության 
և սերտիֆիկացման վարչություն
26 փետրվարի 2002 թ.

Հաստատված է
ՀՀ պետական եկամուտների
նախարարության
թիվ 02/252 հրամանով
20 փետրվարի 2002 թ.

 

Կ Ա Ր Գ

 

Մանրածախ առեվտրի ոլորտում իրացման համար թույլատրելի չափերով տարաների ցանկին չհամապատասխանող տարաներով Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների ակցիզային դրոշմանիշերով պարտադիր դրոշմավորման

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կարգը մշակված է ի կատարումն ՀՀ կառավարության 1999թ. հոկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների ակցիզային նոր նմուշի դրոշմավորման մասին» N 662 որոշման 3-րդ և 6-րդ կետերի:

2. Սույն կարգը սահմանում է ՀՀ կառավարության 26.10.99թ. «Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների ակցիզային նոր նմուշի դրոշմավորման մասին» N662 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների ակցիզային նոր նմուշի դրոշմանիշերով պարտադիր դրոշմավորման կարգ»-ով (այսուհետ՝ ընդհանուր կարգ) հաստատված՝ «Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ոգելից խմիչքի ու էթիլային սպիրտի (ներառյալ՝ շշալցումը) և Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ծխախոտի արտադրանքի մանրածախ առևտրի ոլորտում իրացման համար թույլատրելի չափերով տարաների (տուփերի)» ցանկին (այսուհետ՝ թույլատրելի չափերով տարաների ցանկ) չհամապատասխանող տարաներով տարայավորված արտադրանքի (այսուհետև՝ դրոշմավորման ենթակա ապրանքներ) դրոշմավորման համար դրոշմանիշերի տրամադրման առանձնահատկությունները։

 

II. Դրոշմավորման կարգը

 

3. Թույլատրելի չափերով տարաների ցանկին չհամապատասխանող տարողություններով (չափերով) տարայավորված արտադրանքները դրոշմավորվում են սույն կարգի հավելված 1-ում նշված՝ անվանական տարողությամբ դրոշմանիշերին համապատասխանող դրոշմանիշերով:

4. Անհրաժեշտ անվանական տարողությամբ դրոշմանիշերի բացակայության դեպքում՝ դրոշմավորման ենթակա ապրանքների դրոշմավորման համար կարող են տրամադրվել սույն կարգի 3-րդ կետով հաստատված հավելված 1-ում նշված անվանական տարողությամբ դրոշմանիշերից հերթական ցածր, իսկ ցածրերի բացակայության դեպքում՝ հերթական բարձր անվանական տարողությամբ դրոշմանիշեր:

5. Թույլատրելի չափերով տարաների ցանկով սահմանված տարողությունների յուրաքանչյուր միջակայքի համար՝ դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրողները կարող են դիմում ներկայացնել միայն մեկ տարողությամբ տարայով (տուփով) տարայավորվող արտադրանքի դրոշմավորման համար դրոշմանիշեր ձեռք բերելու համար:

Դրոշմավորման ենթակա ոչ ստանդարտ տարաներով արտադրանքի դրոշմավորման համար դրոշմանիշերի տրամադրումից հետո, յուրաքանչյուր հաջորդ անգամ դրոշմանիշերի տրամադրումը կատարվում է սույն կարգի հավելված 2-ում նշված հաշվարկի ներկայացման դեպքում:

6. Դրոշմավորման ենթակա ոչ ստանդարտ տարաներով արտադրանքի դրոշմավորումը իրականացվում է ընդհանուր կարգին համապատասխան՝ հարկային մարմնի հսկողության ներքո:

7. Սույն կարգին համապատասխան տրամադրված դրոշմանիշերով դրոշմանիշերի ձեռք բերման դիմումում չնշված տարողությամբ տարայավորված արտադրանքի դրոշմավորումը դիտվում է որպես դրոշմավորման ենթակա ապրանքների դրոշմավորման կանոնների խախտում՝ որը առաջացնում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն:

Հայաստանի Հանրապետությունում արտադրվող պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների՝ սույն կարգին համապատասխան դրոշմավորման համար պատասխանատու են դրանք արտադրող անձինք: Հայաստանի Հանրապետությունում արտադրված և սույն կարգին համապատասխան չդրոշմավորված ապրանքները շրջանառության մեջ բաց թողնելու համար պատասխանատու են դրանք շրջանառության մեջ բաց թողնող անձինք:

8. Արգելվում է սույն կարգին համապատասխան ձեռք բերված ակցիզային դրոշմանիշերի օտարումը կամ փոխանցումը (տրամադրումը, հատկացումը և այլն) այլ անձանց:

 

III. Ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերումը եվ հաշվառումը

 

9. Ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերումը իրականացվում է ընդհանուր կարգի համաձայն:

10. Ակցիզային հարկով հարկման ենթակա, և սույն կարգով սահմանված ձևով դրոշմավորված արտադրանքի համար ակցիզային հարկը հաշվարկելիս, հաշվի են առնվում տարաների իրական ծավալները:

11. Ակցիզային դրոշմանիշերի հաշվառումը, չօգտագործված ակցիզային դրոշմանիշերի վերադարձը իրականացվում է ընդհանուր կարգին համապատասխան:

12. Թույլատրելի չափերով տարաների ցանկին չհամապատասխանող տարաներով ապրանքներ արտադրող անձանց՝ դրոշմավորման ենթակա ապրանքների դրոշմավորման համար ակցիզային դրոշմանիշերի տրամադրումը կատարվում է նշված անձանց մոտ հարկային մարմինների կողմից դրոշմանիշերի պահանջի հիմնավորվածության վերաբերյալ կատարված ուսումնասիրությունների հիման վրա կազմված տեղեկանքի առկայության դեպքում:

 

VI. Դրոշմավորման կարգի նկատմամբ հսկողությունը

 

13. Դրոշմավորման կարգի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությունը:

14. Սույն կարգի խախտումն առաջացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն:

 

 

Հավելված N 1
Մանրածախ առևտրի ոլորտում իրացման համար թույլատրելի չափերով տարաների ցանկին չհամապատասխանող տարաներով Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների ակցիզային նոր նմուշի դրոշմանիշերով պարտադիր դրոշմավորման կարգի

 

Ց ա ն կ

 

տարաների (տուփերի) տարողություններին (ծավալներին) համապատասխանող ակցիզային դրոշմանիշերի

 

Ապրանքի անվանումը՝
ըստ ԱՏԳ ԱԱ-ի

Ապրանքախմբի անվանումը

Տարաների տարողությունները (տուփում՝ գլանակների թիվը )

Համապատասխանող դրոշմանիշերը

2204, 2205, 2206, 2208

Ոգելից խմիչքներ

մինչև 0.33լ

0.25լ

0.33լ -ից մինչև 0.5լ

0.33լ

0.5լ -ից մինչև 0.7լ

0.5լ

0.7լ -ից մինչև 0.75լ

0.7լ

0.75լ -ից մինչև 0.8լ

0.75լ

0.8 լ-ից մինչև 1.0 լ

0.8լ

2204, 2205, 2206, 2208

Ոգելից խմիչքներ

1.0 լ-ից ավելի

1.0 լ

2207

Էթիլային սպիրտ

մինչև 5լ

0.5լ

2402

Ծխախոտի արտադրանք,
այդ թվում՝

 

 

սիգարետներ ֆիլտրով

մինչև 20 հատ

10

20 և ավելի

20

սիգարետներ՝ առանց ֆիլտրի

մինչև 20 հատ

12

20 և ավելի

20

(հավելվածը փոփ., լրաց. 14.10.02 N 03/05-Ն)

 

 

Հավելված N 2
Մանրածախ առևտրի ոլորտում իրացման համար թույլատրելի չափերով տարաների ցանկին չհամապատասխանող տարաներով Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների ակցիզային նոր նմուշի դրոշմանիշերով պարտադիր դրոշմավորման կարգի

 

ՀՀ ՊԵՆ ___________________________________________________ պետին

(տարածքային հարկային տեսչության կամ ՀՀ ՊԵՆ համապատասխան ստորաբաժանման անվանումը)

 

Գրանցման N________

 

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

200  թ. _____________ ամսվա համար

 

_____________________________________________________________

(կազմակերպության լրիվ անվանումը, գտնվելու վայրը)

_____________________________________________________________

(բանկային տվյալները, ՀՎՀՀ, պետական ռեգիստրում գրանցման համարը)

 

Հայտնում եմ, որ հաշվետու ամսում ստացել եմ ակցիզային դրոշմանիշեր` ընդհանուր թվով

__________________________________________________________հատ

 

Այդ թվում

1. ______________________ ______________________ դրոշմավորման համար

    (դրոշմանիշերի տեսակը, ծավալը, թվագրումը)  (արտադրանքի անվանումը և տարայի ծավալը)

2. ______________________ ______________________ դրոշմավորման համար

    (դրոշմանիշերի տեսակը, ծավալը, թվագրումը)  (արտադրանքի անվանումը և տարայի ծավալը)

3______________________ ______________________ դրոշմավորման համար

    (դրոշմանիշերի տեսակը, ծավալը, թվագրումը)  (արտադրանքի անվանումը և տարայի ծավալը)

 

Ցուցանիշ

Ակցիզային դրոշմանիշերի տեսակները

1

2

3

ա) դրոշմավորված արտադրանքի մնացորդը հաշվետու ժամանակաշրջանի սկզբին

 

 

 

բ) դրոշմանիշերի մնացորդը հաշվետու ժամանակաշրջանի սկզբին

 

 

 

գ) ստացվել են դրոշմանիշեր

 

 

 

դ) արտադրանքի դրոշմավորման համար
օգտագործվել են

 

 

 

ե) վերադարձվել են դրոշմանիշեր

 

 

 

զ) դրոշմավորված արտադրանքից իրացվել է

 

 

 

է) դրոշմավորված արտադրանքի մնացորդը հաշվետու ժամանակաշրջանի վերջում

 

 

 

ը) դրոշմանիշերի մնացորդը հաշվետու ժամանակաշրջանի վերջում

 

 

 

 

  Կազմակերպության տնօրեն

________________
(ստորագրությունը)

___________________
(անունը, ազգանունը)

  Գլխավոր հաշվապահ

________________
(ստորագրությունը)

___________________
(անունը, ազգանունը)

     
  Կ.Տ.

_____ _______________ 200  թ.

 

 

Ծանոթություն.  «է» և «ը» կետերում զրո թվաքանակի դեպքում հաջորդ հաշվետու ժամանակաշրջանների համար

             տեղեկություն չի ներկայացվում:

(կարգը փոփ., լրաց. 14.10.02 N 03/05-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
11.07.2011, N 2002-Ն 12.08.2011, N 02/252
14.10.2002, N 03/05-Ն 25.11.2002, N 02/252
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան