ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
15 նոյեմբերի 2002 թ. |
N 02/85-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԳՐԱՆԴ ՍԱՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Առաջնորդվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ կետով, 9-րդ հոդվածի 1-ին կետով, 43-րդ հոդվածի 2-րդ կետի 11-րդ բաժնի 1-ին ենթակետով, ՀՀ մաքսային օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերով, ՀՀ կառավարության 22.06.2002թ. թիվ 844 որոշմամբ հաստատված «Մաքսային պահեստում մաքսային հսկողության ներքո և ազատ մաքսային պահեստում ապրանքների պահպանության գործունեությունների լիցենզավորման կարգի» 3-րդ կետով
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
Հիմք ընդունելով ՀՀ ԿԱ մաքսային պետական կոմիտեի մաքսային գործի լիցենզավորման հանձնաժողովի 04.11.02 թ. նիստում կայացված որոշման հիման վրա հանձնաժողովի նախագահի և քարտուղարի կողմից ներկայացված 12.11.02 թ. եզրակացությունը, բավարարել «Գրանդ Սան» ՍՊ ընկերության 27.09.02 թ. թիվ 10/04-496 գրությամբ ներկայացված մաքսային պահեստում մաքսային հսկողության ներքո ապրանքների պահպանության գործունեության լիցենզիայի հայտը և «Գրանդ Սան» ՍՊ ընկերությանը տրամադրել մաքսային հսկողության ներքո փակ մաքսային պահեստում ապրանքների պահպանության գործունեության լիցենզիա` ք.Երևան, Թբիլիսյան խճ. 1 հասցեում։
Նախագահ՝ |
Ա. Ավետիսյան |