«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
27 դեկտեմբերի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 33007477
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
12 դեկտեմբերի 2007 թ. ք. Երևան |
N 5-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԴԱՀՈՒԿՈՒՂԻՆԵՐԻ ՈՒՂԵՆՇՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 19-ի «Դահուկուղիների շահագործմանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 541-Ն որոշման 4-րդ կետի՝
Հրամայում եմ`
Հաստատել դահուկուղիների ուղենշման կարգը՝ համաձայն հավելվածի:
Նախարար |
Ա. Գրիգորյան |
Հավելված ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի 2007 թվականի դեկտեմբերի 12-ի N 5-Ն հրամանի |
Կ Ա Ր Գ
ԴԱՀՈՒԿՈՒՂԻՆԵՐԻ ՈՒՂԵՆՇՄԱՆ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է դահուկուղիների ուղենշման կարգը:
Սույն կարգով կարգավորվում է նաև վազքուղիների ուղենշումը:
2. Դահուկուղիների ուղենշումը իրականացվում է շահագործող կազմակերպության կողմից:
Նոր ստեղծված դահուկուղիները պետք է ունենան հինգ մետր լայնություն և առավելագույնը 10% թեքություն։ Դահուկուղիների այն հատվածներում, որտեղ թեքությունը նախատեսվածից ավելի է, անհրաժեշտ է ստեղծել արգելակման համար բավարար տարածություններ։ Եթե հնարավոր չէ դահուկուղիները բավականաչափ լայնացնել, ապա թեքությունը համապատասխանորեն պետք է նվազի։
Դահուկուղիներն ունեն հստակ սահմանված ճամփեզրեր։ Ճամփեզրերի անվտանգության ապահովումն անհրաժեշտ է, երբ առկա են զգալի կամ հատուկ վտանգներ, ինչպիսիք են նեղ ոլորանները կամ ձյունափլվածքները թեքության վրա։ Նորմալ թեքության պայմաններում անվտանգության ապահովման անհրաժեշտություն չկա։
ԴԱՀՈՒԿՈՒՂԻՆԵՐԻ ՈՒՂԵՆՇՈՒՄԸ
1. Ուղենշման գործառույթները՝
1) դահուկուղիները ուղենշվում և ապահովվում են բարձրադիր վտանգներից,
2) ուղենշումն իրականացնում է անվտանգության ապահովման և ուղեցույց գործառույթներ:
2. Ապահովության գործառույթը` դահուկուղիները ուղենշվում են այնպես, որ մարզիկները վատ տեսանելիության պայմաններում կարողանան գտնել դեպի ներքև տանող ճանապարհը:
3. Ուղեցույց գործառույթը` մարզիկը մեկնարկից առաջ պետք կարողանա տեսնել՝ արդյոք ինքը կանգնած է դահուկուղու սկզբում և տեղեկություն ստանա դահուկուղու բարդության աստիճանի մասին:
4. Դահուկուղիները համակարգվում և դասակարգվում են ըստ բարդության աստիճանի: Դահուկավայրէջք կատարողը մեկնարկից առաջ պետք է հնարավորություն ունենա պատկերացնելու, թե ինչպիսի խնդիրներ են իրեն սպասում:
5. Ուղենշման եղանակը՝
1) դահուկուղիները ուղենշվում են տարբեր եղանակներով:
2) Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 19-ի «Դահուկուղիների շահագործմանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 541-Ն որոշման հավելվածի 19-րդ կետի՝ դահուկուղիները ըստ բարդության աստիճանի ուղենշվում են կապույտ, կարմիր կամ սև գույներով.
կապույտ գույնով՝ հեշտ դահուկուղիները,
կարմիր գույնով՝ միջին բարդության դահուկուղիները,
սև գույնով՝ բարդ դահուկուղիները:
Դահուկուղին ուղենշվում է կենտրոնով կամ եզրերով։
3) Փոխադրող սարքերով, դահուկուղիներով և վազքուղիներով միմյանց հետ կապված տարածքները հնարավորինս նույն եղանակով են ուղենշվում։
4) Եզրային ուղենշման դեպքում դահուկուղիների աջ և ձախ կողմերը նշվում են տարբեր գույներով, որպեսզի մարզուղուց օգտվողը կարողանա հեշտությամբ կողմնորոշվել։
5) Կենտրոնով ուղենշված դահուկուղիների տրավերսը կարելի է նշել զառիվայրի կողմից, որպեսզի սահող մեքենաները չվնասեն ուղենշման ձողերը։
6) Համայնապատկերային և ուղեցույց ցուցանակներին, ինչպես նաև ձմեռային մարզաձևերի երթուղիները պարունակող թռուցիկներում հարկ է հստակ նշել՝ արդյոք տվյալ տարածքում կենտրոնական, թե եզրային ուղենշում է օգտագործված, և եզրայինի դեպքում՝ թե ինչպես տարբերել աջը ձախից։
7) Միմյանց հետ կապված տարածքներում, որտեղ դահուկուղիների մի մասը կենտրոնական, իսկ մյուսը եզրային ուղենիշներ ունի, լրացուցիչ նշվում է մեկից մյուսին անցնելու կարգը։
ա) Վազքուղիները ուղենշվում են դեղին գույնով, կենտրոնով։ Նրանք կարող են նաև եզրերից լրացուցիչ սահմանագծվել։
8) Որպեսզի ուղենիշները վատ տեսանելիության դեպքում հնարավոր լինի նկատել, դրանք հարկ է հավելյալ ներկել անդրադարձնող նարնջագույն ներկով։ Բացի այդ, ուղենիշ ձողերը ներկում են փայլուն ներկով, կամ դրվում է լուսածորող ֆոնով լրացուցիչ համապատասխան ցուցանակ։
ա) Ուղենշված վազքուղիների վտանգավոր հատվածները, օրինակ՝ դահուկուղիների ճյուղավորումը կամ խաչմերուկները, անհրաժեշտ է ճշգրիտ ուղենշել և դնել ազդանշանաձողեր։
9) Դահուկուղիների և վազքուղիների ուղենշումը բացարձակ անհրաժեշտություն է։
3. Դահուկուղիների ճամփեզրային սահմանազատումը՝
1) եթե հանգամանքները պահանջում են, ապա դահուկուղիները ճամփեզրերից սահմանազատվում են, օրինակ՝ մինչև նեղանցքները և նեղանցքներում, ձյունափլումների վտանգի դեպքում, վտանգահարույց հատվածներում կամ «վայրի դահուկուղու» ճյուղավորման կետերում։ Սառցադաշտերում գտնվող դահուկուղիներն անհրաժեշտ է սահմանազատել երկու կողմից.
2) եթե դահուկուղիները ճամփեզրերից սահմանազատված են արգելքների կամ արգելապատերի միջոցով, ապա նրանք կարող են ուղենշվել ճամփեզրերից՝ կենտրոնը ուղենշելու սկզբունքին համապատասխան.
3) երկկողմանի ուղենշված դահուկուղիների ուղենշումը համընկնում է դահուկուղու եզրերի հետ։ Այդպիսով դահուկուղիները սահմանազատված են եզրերից։
4. Ուղենիշների համարակալումը՝
1) սկզբունքորեն ուղենիշները համարակալելու անհրաժեշտություն չկա.
2) երկար, ոչ զուգահեռ ընթացող դահուկուղիներ և վազքուղիներ ունեցող մարզական տարածքների համար համարակալումը ցանկալի է, քանի որ այն հեշտացնում է փրկարարական ծառայությունների աշխատանքները.
3) համարակալված ուղենիշների հերթականությունը զարգանում է աճողական սկզբունքով.
4) եթե դահուկուղիները միանում կամ խաչվում են միմյանց, ապա փրկարարական ծառայությունների աշխատանքները հեշտացնելու նպատակով պետք է այդ տարածքներին հատուկ անուններ տալ։
5. Համակարգումն ըստ բարդության աստիճանի՝
1) Դահուկուղիները համակարգվում և դասակարգվում են ըստ բարդության աստիճանի։ Դահուկավայրէջք կատարողը մեկնարկից առաջ պետք է հնարավորություն ունենա պատկերացնելու, թե ինչ խնդիրներ են իրեն սպասում։
2) Համակարգումն ըստ բարդության աստիճանի կատարվում է նորմալ պայմանների հիման վրա։ Համակարգման համար հիմք են ծառայում տարածքի առանձնահատկությունները։ Դահուկավայրէջք կատարողը պետք է իմանա, որ անբարենպաստ եղանակը կամ ձյան քանակությունը մեծացնում են բարդության աստիճանը։
Աշխատակազմի ղեկավար՝ |
Մ. Հակոբյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|