«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
7 հունվարի 2008 թ.
Պետական գրանցման թիվ 11808001
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
20 դեկտեմբերի 2007 թ. ք. Երևան |
N 895-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 23-Ի N 597-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածի 5-րդ կետի զ) մասով և «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը վերապահված լիազորությունների շրջանակներում`
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի հուլիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության «Բյուջետային հիմնարկի պահպանման ծախսերի», «Հիմնարկի կողմից բյուջետային հատկացումների հաշվին իրականացվող ծախսերի (ելքերի) առանձին տեսակների» նախահաշիվների օրինակելի ձևերը և դրանց լրացման պահանջները հաստատելու, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2000 թվականի ապրիլի 11-ի թիվ 49 և 2001 թվականի փետրվարի 7-ի թիվ 34 հրամանները ուժը կորցրած ճանաչելու մասին» N 597-Ն հրամանում (այսուհետ` Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) Հրամանի հավելված N 1-ի «Բյուջետային հիմնարկների պահպանման ծախսերի նախահաշվի» և հավելված N 3-ի «Հիմնարկի կողմից բյուջետային հատկացումների հաշվին իրականացվող ծախսերի (ելքերի) առանձին տեսակների նախահաշվի» «Բ» և «Գ» սյունակների ընդհանուր վերնագրի «Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներ» բառերը փոխարինել` «Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման տարրեր» բառերով:
2) Հրամանի հավելված 1-ի «Բյուջետային հիմնարկների պահպանման ծախսերի նախահաշվի ձև»-ի «5. Դրամաշնորհներ» հատվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
1150000 | 5.Դրամաշնորհներ | X | |||||||
1151000 | Դրամաշնորհներ օտարերկրյա կառավարություններին | X | |||||||
1151100 | Ընթացիկ դրամաշնորհներ օտարերկրյա կառավարություններին | 461100 | |||||||
1151200 | Կապիտալ դրամաշնորհներ օտարերկրյա կառավարություններին | 461200 | |||||||
1152000 | Դրամաշնորհներ միջազգային կազմակերպությու ններին | X | |||||||
1152100 | Ընթացիկ դրամաշնորհներ միջազգային կազմակերպություններին | 462100 | |||||||
1152200 | Կապիտալ դրամաշնորհեր միջազգային կազմակերպություններին | 462200 | |||||||
1153000 | Ընթացիկ դրամաշնորհներ պետական հատվածի այլ մակարդակներին | X | |||||||
1153100 | Ընթացիկ դրամաշնորհներ պետական կառավարման հատվածին | 463100 | |||||||
1153200 | Ընթացիկ սուբվենցիաներ համայնքներին | 463200 | |||||||
1153300 | Պետական բյուջեից համայնքների բյուջեներին ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրվող դոտացիաներ |
463300 | |||||||
1153400 | Օրենքների կիրարկման արդյունքում համայնքների բյուջեների կորուստների փոխհատուցում | 463400 | |||||||
1153500 | Այլ ընթացիկ դրամաշնորհներ համայնքներին | 463500 | |||||||
1153700 | Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին | 463700 | |||||||
1153800 | Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների առևտրային կազմակերպություններին | 463800 | |||||||
1153900 | Այլ ընթացիկ դրամաշնորհներ | 463900 | |||||||
1154000 | Կապիտալ դրամաշնորհներ պետական հատվածի այլ մակարդակներին | X | |||||||
1154100 | Կապիտալ դրամաշնորհներ պետական կառավարման հատվածին | 465100 | |||||||
1154200 | Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին | 465200 | |||||||
1154300 | Այլ կապիտալ դրամաշնորհներ համայնքներին | 465300 | |||||||
1154500 | Կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին | 465500 | |||||||
1154600 | Կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքային առևտրային կազմակերպություններին | 465600 | |||||||
1154700 | Այլ կապիտալ դրամաշնորհներ | 465700 |
3) Հրամանի հավելված 1-ի «Բյուջետային հիմնարկների պահպանման ծախսերի նախահաշվի» «Բ. Ոչ-ֆինանսական ակտիվների գծով ծախսեր» բաժնի «1218000 - Ոչ նյութական հիմնական միջոցներ 513200»-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
1218100 | - Ոչ նյութական հիմնական միջոցներ | 513200 | |||||||
1218200 | - Գեոդեզիական քարտեզագրական ծախսեր | 513300 | |||||||
1218300 | - Նախագծահետազոտական ծախսեր | 513400 |
4) Հրամանի հավելված 1-ի «Բյուջետային հիմնարկների պահպանման ծախսերի նախահաշվի ձև»-ի «բ» սյունակի.
ա. «Բ. Ոչ-ֆինանսական ակտիվների գծով ծախսեր» բաժնի «4. Ոչ արտադրական ակտիվներ» բառերը փոխարինել «4. Չարտադրված ակտիվներ» բառերով.
բ. «4. Ոչ արտադրական ակտիվներ» հատվածի «- Ոչ նյութական ոչ արտադրական ակտիվներ» բառերը փոխարինել «- Ոչ նյութական չարտադրված ակտիվներ» բառերով:
5) Հրամանի հավելված 2-ի և հավելված 4-ի 1-ին կետերի երկրորդ պարբերություններում «հաստատված N 4.5 հավելվածների» բառերը փոխարինել «հաստատված N 5.6 հավելվածների» բառերով:
2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրվանից:
Նախարար |
Վ. Խաչատրյան |