ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
27 դեկտեմբերի 2007 թ. ք. Երևան |
N 335-Ա հրամանից |
Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
Սնանկության կառավարիչ Աշոտ Սարգսյանին 21.02.2003 թ. տրված թիվ 01Ա N 00200 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի
20-րդ, 21-րդ հոդվածներով, 37-րդ հոդվածի 6-րդ մասով ու հիմք ընդունելով սնանկության կառավարիչների գործունեության լիցենզավորման հանձնաժողովի 27.12.2007թ. եզրակացությունը.
Հրամայում եմ`
1. 2007 թվականի նոյեմբերի 17-ից ուժը կորցրած համարել Աշոտ Սարգսյանին 21.02.2003թ. տրված թիվ 01Ա N 00200 սնանկության կառավարչի գործունեության իրականացման լիցենզիան:
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետ Մ. Մարտիրոսյանին՝ ապահովել լիցենզիայի գործողության դադարեցման մասին տեղեկության գրանցումը համապատասխան գրանցամատյանում և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտեր հրապարակող մարմին:
Գ . Դանիելյան