Գլխավոր տեղեկություն
Номер
N 481-Ա/Ք
Տիպ
Հրաման
Тип
Ինկորպորացիա (26.04.2008-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
Կրթության և գիտության նախարարություն
Дата принятия
16.07.2003
Подписан
Կրթության և գիտության նախարար
Дата подписания
16.07.2003

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

16 հուլիսի 2003 թ.
ք. Երևան

N 481-Ա/Ք

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առԵՎտրային կազմակերպության բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրով գործունեության իրականացման մասին

(Վերնագիրը փոփ. 25.04.08 N 274-Ա/Ք)

 

Հիմք ընդունելով ՀՀ կրթության և գիտության նախարարության «Լիցենզավորման և հավատարմագրման ծառայություն» գործակալության եզրակացությունը`

 

հրամայում եմ.

 

1. «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը ուսումնասիրությամբ արձանագրված խախտումներն ու թերու­թյունները 6 ամսյա ժամկետում վերացնելու վերապահումով տալ բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրով առկա ուսուցմամբ, դիպլոմավորված մասնագետի որակավորման աստիճանով 2003-2004 ուսումնական տարում ընդունելություն կազ­մակերպելու, մինչև ծրագրի ավարտը այդ շարունակելու և 2004-2005 թվականից բա­կալավրի (քառամյա տևողությամբ) և մագիստրոսի (երկամյա տևողությամբ) որակա­վորման աստիճաններով՝ 0601- «Տեսական տնտեսագիտություն», 0602- «Աշխատանքի տնտեսագիտություն և սոցիոլոգիա (ընկերաբանություն)», 0603- «Բնության օգտագործման տնտեսագիտություն», 0604- «Ֆինանսներ և վարկ», 0605- «Հաշվապահական հաշվառում և աուդիտ», 0606- «Համաշխարհային տնտեսագիտություն», 0607- «Ազգային տնտեսագիտություն», 0608- «Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում (ըստ ճյուղերի)», 0610- «Պետական կառավարում և տեղական (մունի­ցիպալ) ինքնակառավարում», 0611- «Կառավարում», 0614- «Առևտուր (կոմերցիա)», 0615- «Շուկայաբանություն (մարքեթինգ)», 0616- «Ապրանքագիտություն և ապրանք­ների որակի փորձագիտություն», 0617- «Վիճակագրություն», 0618- «Մաթեմատիկական մեթոդներ և գործառությունների հետազոտություն տնտեսագիտության մեջ», 0619- «Մաքսային գործ», 0624- «Ապահովագրական գործ», 0625- «Արժեթղթերի շուկա­յի վերլուծություն և կառավարում», 0626- «Բիզնեսի կազմակերպում», 0719- «Տեղեկատվական (ինֆորմացիոն) համակարգեր (ըստ կիրառման բնագավառների)», 0720- «Ստանդարտացում (համօրինակում) և սերտիֆիկացում (հավաստագրում)» մասնագիտությունների գծով կրթական գործունեություն իրականացնելու թույլտվություն և լիցենզիայի համապատասխան վկայական։

(1-ին կետը փոփ. 25.04.08 N 274-Ա/Ք)

2. «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրով գործու­նեության լիցենզիայի պայմանների ապահովման գործում տեղ գտած բացթողում­ների և թերությունների վերացման ուղղությամբ աշխատանքի արդյունքներին անդրադառնալ 2003 թ. նոյեմբերին։

(2-րդ կետը փոփ. 25.04.08 N 274-Ա/Ք)

3. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել նախարարության «Լիցենզավորման և հավատարմագրման ծառայություն» գործակալությանը։

 

 

Ս. Երիցյան